ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
29 մարտի 2023 թ. |
N 574-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՆՈՒ, ԽՆՁՈՐԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԼ ԳԻՆԻՆԵՐԻ ԵՎ ՄԵՂՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՅԼ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կողմից 2023 թվականի մարտի 27-ին ներկայացված դիմումը։
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կողմից իրականացվող «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 25․02․2019թ․, գտնվելու վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ, 6 փողոց, 8 տուն:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։
|
Կ. Սարգսյան |
