Գլխավոր տեղեկություն
Համար
N 2930-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.06.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հունիս 2023 թ.

N 2930-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու, դեղերի մեծածախ իրացման լիցենզիաներ գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի մեծածախ իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՀԵԼԹԻ ՎԵՅ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ԽՆԿՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) ՆԻԿՈԼԱՅ ՍԵՐՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

5) «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

6) «ՈՒԻԳՄՈՐ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) «ԱՊ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ԴՈԿՏՈՐ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՍՈԳՈՅԱՆՍ ՖԵՄԻԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ՄԱՆԱՍՅԱՆ ԷՍԹԵՏԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

12) ԱՐԱՅԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

13) ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. Նանուշյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան