ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2023 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 38-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 12-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածությունը որոշելու նպատակով կարող է կազմակերպվել կոնսիլիում` Առողջապահության նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգի համաձայն:»,
2) ուժը կորցրած ճանաչել ձևը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2023 թվական: