ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 ապրիլ 2023 թ. |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`
1) 1-ին կետը լրացնել 16-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«16) Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բժշկական կազմակերպություն դիահերձման նպատակով դիակի տեղափոխման և բժշկական կազմակերպության կողմից դիակի ընդունման թերթիկի ձևը` համաձայն Հավելված 16-ի»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. Նանուշյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի ապրիլ «06»-ի թիվ 12-Ն հրամանի |
Հավելված 16 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 88-Ն հրամանի |
ՁԵՎ
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԻԱԿԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ
1. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընդունման օրը/ամիսը/տարեթիվը/ժամը
___________________________________________________________________________________
2. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի տեղ հասնելու, օրը/ամիսը/տարեթիվը/ժամը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
3. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի__________________________մեքենայի պետական համարանիշը
___________________________________________________________________________________
4. Մահացած անձի անունը, ազգանունը, բնակության վայրը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
5. Մահվան օրը/ամիսը/տարեթիվը/ժամը _______________________________________________
6. Դիակը ընդունող բժշկական կազմակերպության անվանումը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
7. Դիակի ընդունման օրը/ամիսը/տարեթիվը/ժամը
___________________________________________________________________________________
8. Դիակի հետ դիահերձարան ներկայացած անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը_____________________________________________________________________
___________________________________________________________________________________
9. Դիակի վրա թանկարժեք իրերի առկայության մասին նշում` յուրաքանչյուր իրի մանրակրկիտ նկարագրով
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
10. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի բուժաշխատողի անունը, ազգանունը, ստորագրությունը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
11. Բժշկական կազմակերպությունում դիակն ընդունող աշխատակցի անունը, ազգանունը, ստորագրությունը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
12. Այլ նշումներ _____________________________________________________________________
օրը/ամիսը/տարեթիվը/________________________________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2023 թվական: