ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
28 նոյեմբերի 2022 թ. |
N 1970-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ համաձայն վերջինիս կողմից ներկայացված դիմումի, հաշվառման ամսաթիվը` 20.04.2022թ., գտնվելու վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Ջանֆիդա, 9-րդ փող., տուն 12:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Պարտականություններ կատարող |
Ա. Խառատյան |