ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
03 փետրվարի 2023 թ. |
N 326-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով՝»։
2) Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի փետրվարի 3-ի N 326-Ն հրամանի |
«Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանի |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2023 թվական: