ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հոկտեմբերի 2022 թ. |
N 1119-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02629813) ՏՆՕՐԵՆ ՖԱԲՐԻՍ ԱՐՄԱՆ ՓԻՆԱՐԲԱՍԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին կազմված թիվ 4 արձանագրությունը, որի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18910 հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ֆաբրիս Արման Փինարբասիի նկատմամբ նշանակել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:
3. Տուգանքը ենթակա է վճարման սույն հրամանն օրենքով սահմանված կարգով հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում:
4. Սույն հրամանը կարող է գանգատարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին այն հանձնելու օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5. Սույն հրամանն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ այն գանգատարկելու դեպքում գանգատն առանց բավարարման թողնելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |