ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հոկտեմբերի 2022 թ. |
N 1117-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02629813) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022թ. հոկտեմբերի 06-ի թիվ /6-3/72374-2022 ծանուցման` հարուցված վարչական վարույթի նյութերի` Ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում` 2022թ-ի հոկտեմբեր ամսվա ժամանակաշրջանի համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 03.10.2022թ-ին:Արձանագրված խախտումների վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել:
Ընկերության կողմից նախկինում Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1212-Ա հրամանով Ընկերության նկատմամբ կիրառվել է Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար Ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել տուգանք` հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:
3. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |