ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբեր 2022 թ. |
N 4416-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ՆՕԿԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԱ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 08-ԻՆ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000484 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 5-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 02-ին ներկայացված թիվ 01/15614-2022 գրությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 08-ին ««ՆՕԿԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԱ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղերի արտադրության թիվ Կ-XX-000484 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |