ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 66-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 66-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Թեմա 1 | ||
Ներածություն | ||
Նպատակը | ||
1. Ձևավորել պատկերացում շախմատի՝ որպես մտածողության զարգացման գործիքի մասին։ 2. Ներկայացնել շախմատի պատմությունը։ Ձևավորել դրական վերաբերմունք շախմատ առարկայի նկատմամբ։ | ||
Վերջնարդյունքները | ||
Պատմել դրվագներ շախմատի ստեղծման մասին։ Անվանել և ցուցադրել շախմատի խաղաքարերը, խաղատախտակը: | ||
Բովանդակությունը | ||
1.1 Շախմատի պատմություն: Չատուրանգա-Շախմատ: Խաղաքարերի ներկայացում, հին ժամանակներում թագուհու դերի փոփոխությունը խաղում | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Խաղ «Ճանաչի՛ր խաղաքարերը»: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Շախմատի մշակութային և գեղագիտական արժեքի ընկալում: | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն: | ||
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | ||
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 | ||
Թեմա 1 | ||
Խաղադաշտ | ||
Նպատակը | ||
Ուսուցանել շախմատի խաղադաշտը: | ||
Վերջնարդյունքները | ||
Անվանել լատիներեն a b c d e f g h տառերը։ Ցուցադրել և անվանել շախմատային գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։ Անվանել և գրանցել դաշտերը։ | ||
Բովանդակությունը | ||
1. Շախմատի խաղադաշտ: 2. Շախմատի խաղադաշտի գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։ 3. Դաշտերի գրանցում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Խաղ «Գտի՛ր խաղաքարը»: 2. Խաղ «Անվանի՛ր դաշտերը և գտի՛ր գիծը»: 3. Խաղ «Ոսկի որոնողները»: |
Կառուցվածք և գործառույթ Ամբողջական կառուցվածք ընկալելու հմտության ձևավորում, մասնավորապես՝ անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ, կենտրոն, թագուհու և արքայական թևեր, եզրեր, անկյուններ հասկացությունների ընդհանրացում։ | |
Միջառարկայական կապեր | ||
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն: | ||
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | ||
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
ԹԵՄԱ 2 | |
Խաղաքարեր | |
Նպատակը | |
Ուսուցանել խաղաքարերի քայլերը, մոտավոր արժեքները, սկզբնական դասավորությունը, քայլերի գրանցումը: | |
Վերջնարդյունքները | |
1. Կատարել քայլեր բոլոր խաղաքարերով: 2. Թվարկել խաղաքարերի մոտավոր արժեքները։ 3. Բացատրել փոխատեղման նպատակը և կանոնները: 4. Դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով: 5. Տեղորոշել և գրանցել շախմատային քայլերը: | |
Բովանդակությունը | |
1. Արքա (քայլը, արժեքը) 2. Թագուհի (քայլը, արժեքը) 3. Նավակ (քայլը, արժեքը) 4. Փիղ (քայլը, արժեքը) 5. Ձի (քայլը, արժեքը) 6. Զինվոր (քայլը, արժեքը, փոխարկումը այլ խաղաքարի, կողանցիկ հարվածը): 7. Խաղաքարերի մոտավոր արժեքները 8. Խաղաքարերի սկզբնական դասավորությունը 9. Փոխատեղում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Խաղ «Արքաների խաղը»: 2. Խաղ «Ստացիր պատկեր արքայի քայլերով»: 3. Խաղ «Բերքահավաք թագուհիով»: 4. Խաղ «Հեռատես թագուհի»: 5. Խաղ «Բերքահավաք նավակով»: 6. Խաղ «Շրջանցիր կղզիները նավակով»: 7. Խաղ «Բերքահավաք փղերով»: 8. Խաղ «Փղերի պայքար»: 9. Խաղ «Քայլ ձիով»: 10. Խաղ «Թռչող ձիեր»: 11. Խաղ «Բերքահավաք ձիերով»: 12. Խաղ «Զինվորներ 4-ը 4-ի դեմ»: 13. Խաղ «Զինվորներ` 8-ը 8-ի դեմ` փոխարկումով»: 14. Խնդիրների լուծում` կողանցիկ հարվածով: |
Կառուցվածք և գործառույթ Համակարգ և մոդել Շախմատային խաղի կառուցվածքային միավորների, դրանց կապակցվածության, գործառույթների ուսուցման և կիրառման ամբողջականության ապահովում։ |
15. Խաղ «Թվաբանություն շախմատային խաղաքարերով»: 16. Խնդիրների լուծում, երբ զինվորը թանկ է թագուհուց: 17. Խաղ «Որ խաղաքարն է բացակա»: 18. Խաղ «Առաջարկիր փոխատեղում»: |
|
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 3 | |
Շախմատային ավարտներ, վերջնախաղեր | |
Նպատակը | |
Ձևավորել գործնական կարողություններ և արագ որոշումներ ընդունելու, մատային դիրքեր ստեղծելու, ճշգրիտ քայլեր գտնելու և սխալներն ուղղելու հմտություններ: | |
Վերջնարդյունքները | |
1. Սահմանել շախը, շախ տալ, ցույց տալ շախից ազատվելու ձևերը: 2. Սահմանել մատը, մատ անել, ցույց տալ` ինչպես պաշտպանվել մատից: 3. Սահմանել պատը, պատ անել, ցույց տալ` ինչպես խուսափել պատից: 4. Սահմանել հավերժական շախը, ցույց տալ` ինչպես հավերժական շախ տալ: 5. Ստեղծել մատային դիրքեր: 6. Բացատրել, ցույց տալ թագուհու և նավակի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 7. Բացատրել, ցույց տալ երկու նավակների համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 8. Բացատրել, ցույց տալ թագուհու և արքայի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 9. Ստեղծել մատ մեկ քայլից: | |
Բովանդակությունը | |
1. Շախ 2. Մատ 3. Ոչ-ոքիի տեսակները, պատ 4. Հավերժական շախ 5. Մատային դիրքերի ստեղծում 6. Մատ թագուհիով և նավակով 7. Մատ երկու նավակով 8. Մատ թագուհիով 9. Մատ մեկ քայլից | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Խաղ «Շախ թագուհիով փախչող արքային»: 2. Խաղ «Շախ նավակով, բայց զգուշացիր թագուհուց»: 3. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից թագուհիով: 4. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից նավակով: 5. Խնդիրների լուծման մրցույթ` մատ 1 քայլից: 6. Պատային դիրքերի ստեղծում: 7. Ոչ-ոքի դիրքերի ցուցադրություն, քննարկում: 8. Խնդիրների լուծում «Խուսափում պատային դիրքերից» թեմայով: 9. Խնդիրների լուծում «Հավերժական շախ» թեմայով: 10. Խնդիրների ստեղծում «Հավերժական շախ» թեմայով: 11. Մատային դիրքերի ստեղծում 3 խաղաքարերով (արքաներ և թագուհի, արքաներ և նավակ, արքաներ և երկու փիղ, արքաներ և խառը խաղաքարեր): 12. Խնդիրների լուծման մրցույթ՝ մատ մեկ քայլից: 13. Թեմատիկ խաղ «Մատ թագուհիով և նավակով» և «Մատ երկու նավակով»: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Շախմատային «գեղեցիկ» և հետաքրքիր իրավիճակներ ստեղծելու կարողության ձևավորում: Համակարգ և մոդել Մատային, պատային, վերջնախաղային մոդելները հասկանալու և կիրառելու հմտության ձևավորում: |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 3 | |
Մարտավարություն | |
Նպատակը | |
Ուսուցանել մարտավարական հնարքներ: Ուղղորդել` տարբեր իրավիճակներում որոնել, գտնել և կիրառել մարտավարական հնարքներ։ | |
Վերջնարդյունքները | |
Ցույց տալ և բացատրել մարտավարական հնարքները, կիրառել դրանք, ստեղծել հնարքներ 3 խաղաքարերով: | |
Բովանդակությունը | |
1. Մարտավարական հնարք «Կրկնակի հարված» 2. Մարտավարական հնարք «Կապ» | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Վարժությունների լուծում «Կրկնակի հարված, պատառաքաղ» և «Կապ» թեմաներից: 2. Խնդիրների լուծման մրցույթ: 3. Մարտավարական դիրքերի ստեղծում նշված թեմաներով (առնվազն 3 խաղաքարով): |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Մարտավարական իրավիճակների ստեղծում և մոդելավորում: Համակարգ և մոդել Մարտավարական մոդելները հասկանալու և կիրառելու հմտությունների ձևավորում։ |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 4 | |
Ռազմավարություն | |
Նպատակը | |
Ուսուցանել խաղը վարելու սկզբունքներ (ռազմավարություն) սկզբնախաղում, միջնախաղում և վերջնախաղում: | |
Վերջնարդյունքները | |
Բացատրել խաղը վարելու սկզբունքները (ռազմավարություն), կիրառել դրանք: | |
Բովանդակությունը | |
1. Պաշտպանություն 2. Սկզբնախաղի հիմունքներ 3.Միջնախաղի հիմունքներ 4. Վերջնախաղի հիմունքներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից: 2. Թիմային գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից: 3. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, նավակներ, զինվորներ խաղաքարերով): 4. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, փղեր, զինվորներ խաղաքարերով): 5. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, ձիեր, զինվորներ խաղաքարերով): 6. Ներդասարանական խաղեր՝ պահպանելով սկզբունքները: 7. Ներդպրոցական խաղեր: 8. Պաշտպանական դիրքերի քննարկում: |
Օրինաչափություն Խաղի կանոնների իմացություն, գործող օրինաչափությունների համադրում: Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում: Համակարգ և մոդել Խաղի մասերի մոդելների կառուցման հմտությունների ձևավորում: Դինամիկ փոփոխությունների ընկալում։ |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ Տ1, Տ3, Տ4, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ15, Տ16, Տ22, Տ23, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ32, Տ35 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|