ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
01 հուլիսի 2022 թ. |
N 2112-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՌ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N 13 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 10-ի N 79-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 28-ի N 10/6 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «ՄԱՌ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել նոր ձևաթղթի լիցենզիա N ՏՄՏԶ 00013 և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001:
2. «ՄԱՌ» բաց բաժնետիրական ընկերության N 13 լիցենզիայի «Երևանյան խճուղի 4» բառերը նոր ձևաթղթի լիցենզիա N ՏՄՏԶ 00013 լիցենզիայում փոխարինել «Երևանյան խճուղի 3/4»:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: