ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2022 թ. |
N 1041-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ Պ.ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ), ՀԻՄՆԱԿԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված որոշմամբ հաստատված հավելվածներ՝ NN 3,5,9-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/11 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 180 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 240 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
3. «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ (մասնագիտացված) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 180 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: