ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլի 2022 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ, 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետերը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն», «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական, հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար՝ |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 27-ի N 17-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
ՆՈՐՄԱՏԻՎԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ (1 ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿՈՎ)՝ ՀՀ դրամ |
հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
990 |
հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
1,670 |
մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
1,460 |
մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
2,470 |
մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
1,800 |
մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
3,050 |
արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
1,700 |
արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
2,870 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2022 թվական: