Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ)՝ ամփոփաթերթիկի հետ միասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել նախագծի և ամփոփաթերթիկի սահմանված կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 2 Երևան |
ՀՀ ԱԺ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ, ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|