Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (02.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 50

 

39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ)՝ ամփոփաթերթիկի հետ միասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել նախագծի և ամփոփաթերթիկի սահմանված կարգով ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի նիստի N 50
արձանագրային որոշման

 

 

ՀՀ ԱԺ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ  ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի նիստի N 50
արձանագրային որոշման

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՀՀ  2015  ԹՎԱԿԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ 
ԲՅՈՒՋԵԻ  ՆԱԽԱԳԾԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ,  ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ  ԽՄԲԵՐԻ,  ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎ ԱՆՀԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ  ՀՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ