Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.12.2021-14.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2020 թ.

N 48-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով.

 

Հրամայում եմ

 

 1. Հաստատել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2020 թվականի
դեկտեմբերի 24-ի N 48-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ մանկավարժԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ կազմակերպման ԵՎ անցկացման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) մանկավարժական աշխատողի (դասախոս (բացառությամբ` զինվորական ղեկավարի) կամ արտադրական ուսուցման վարպետ) (այսուհետ` Մանկավարժ) թափուր տեղը (այսուհետ` Թափուր տեղ) համալրելու մրցույթի (այսուհետ` Մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Թափուր տեղ է համարվում տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված առարկաները (մոդուլները) դասավանդող Մանկավարժի չզբաղեցրած պաշտոնը:

3. Թափուր տեղ առաջանալու դեպքում հաստատության տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն Հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող Մանկավարժին` պահպանելով ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ Հավելվածով հաստատված ուսումնական հաստատության աշխատողի աշխատանքի առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը:

4. Հաստատությունում համապատասխան Մանկավարժ չլինելու դեպքում, տնօրենը Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև Մրցույթի կայանալը` որոշակի ժամկետային պայմանագրով աշխատանքի կարող է ընդունել տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին բավարարող անձի:

4.1 Սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան անձ չլինելու և սույն կարգով սահմանված 2 անգամ հայտարարված մրցույթին համապատասխան Մանկավարժի չմասնակցելու դեպքում՝ տնօրենը կարող է մինչև տվյալ ուսումնական տարվա կիսամյակի ավարտը կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր այն անձի հետ, ով ունի՝

ա) վերջին 10 տարվա ընթացքում 2 տարվա տվյալ մասնագիտությամբ աշխատանքային փորձ, կամ

բ) վերջին 5 տարվա ընթացքում տվյալ մասնագիտությամբ վերապատրաստման վկայական` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ուսուցման ծրագրով:

(4.1-ին կետը լրաց. 06.12.21 N 82-Ն)

4.2 Սույն կարգի 4.1 կետով սահմանված Մանկավարժի պաշտոնը զբաղեցված լինելու դեպքում, մրցույթում հաղթող ճանաչված Մասնակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին հաջորդող կիսամյակի առաջին օրվանից:

(4.2-րդ կետը լրաց. 06.12.21 N 82-Ն)

5. Հաստատությունում Մրցույթ հայտարարվում է միայն Մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում:

6. Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղի առաջանալու օրը հստակ լինելու դեպքում, ոչ շուտ քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ, տրվում է Մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն, որում նշվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

7. Անկախ պատճառներից Մրցույթը չկայանալու դեպքում Թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (Մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է Մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը` պահպանելով սույն կարգի պահանջները:

8. Թափուր տեղ առաջանալու մասին Հաստատության տնօրենը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` նշելով Թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը (հստակ լինելու դեպքում) և Մանկավարժի թափուր տեղի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները` vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:

9. Հաստատությունում Մրցույթ չի հայտարարվում և Թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) տեղը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),

2) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 3-րդ կետի համաձայն,

3) առաջացած ժամերը հատկացվել են համատեղությամբ աշխատող Մանկավարժին` պայմանագրում նշելով, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

4) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին բավարարող աշխատողի հետ կնքում է որոշակի ժամկետով պայմանագիր:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Թափուր տեղը համալրելու համար Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Հաստատության տնօրենը հրապարակում է «Կրթություն» շաբաթաթերթում և/կամ տեղական մամուլում (առկայության դեպքում) և Հաստատության (առկայության դեպքում) ու տեղեկատվական այլ կայքէջերում, ինչպես նաև դիմում է Հաստատության գործունեության տվյալ տարածքի Միասնական սոցիալական ծառայությանը:

(11-րդ կետը փոփ. 06.12.21 N 82-Ն)

12. Հայտարարության տեքստում նշվում է.

1) Հաստատության անվանումը,

2) Թափուր տեղի անվանումը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը` հստակ լինելու դեպքում,

3) Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները,

4) սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

5) փաստաթղթերի ընդունման տեղը և ժամանակահատվածը,

6) Մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը:

13. Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են Մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մրցույթը կազմակերպվում է փաստաթղթերի ընդունման ավարտման օրվանից հետո՝ երրորդ աշխատանքային օրը: Սահմանված ժամկետում Մրցույթին մասնակցության դիմումի բացակայության դեպքում կրկին տրվում է հայտարարություն:

(13-րդ կետը լրաց. 06.12.21 N 82-Ն)

 

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

14. Հաստատության տվյալ Թափուր տեղի Մրցույթին կարող է մասնակցել այն անձը ով համապատասխանում է`

1) հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,

2) մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

15. Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1),

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

16. հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:

17. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

18. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

19. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է Մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ, անվանական կազմը հաստատում է Հաստատության տնօրենը` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

20. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը (տնօրենի պաշտոնակատար/պարտականությունները կատարող), տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի (ամբիոնի) վարիչը (առկայության դեպքում), Հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնության դեպքում` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը Հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով Մրցույթը հայտարարված առարկայի (մոդուլի) գծով որակավորում ունեցող անձանց:

21. Հանձնաժողովի նախագահը Հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը/պարտականությունները կատարող), իսկ Հանձնաժողովի քարտուղար ընտրվում է նախքան Մրցույթ սկսելը Հանձնաժողովի կազմից` քվեարկության արդյունքում:

22. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Քվորում չապահովելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` մինչև 3 աշխատանքային օր:

23. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն «3» կողմ ձայնով:

24. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են առանձին մատյանում` հանձնաժողովի քարտուղարի կողմից և պահպանվում են Հաստատությունում: Մատյանն ավարտվելուց հետո արխիվացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել պետական լիազորված մարմնի ներկայացուցիչը:

26. Հանձնաժողովը, Մրցույթի անցկացման օրը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ընդունում է Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին որոշում և հաստատում է Մրցույթի մասնակիցների անվանացանկը:

27. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը հիմնավոր պատճառաբանությամբ մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի անվանումը, դրույթը):

28. Եթե հանձնաժողովը Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է Մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգի 6-րդ կետի համաձայն` հայտարարվում է նոր Մրցույթ:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

29. Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին: մասնակիցը Հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը, վիճակահանությամբ ընտրում է Հարցատոմս, որը բաղկացած է հինգ հարցից, որում կարող են ներառվել նաև 1-3 գործնական հարցեր և կարող է անձին տրվել մինչև հինգ հարակից հարց, որը նույնպես առնչվում է առաջադրանքին:

30. Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից: Բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները ձայնագրվում են։

31. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները` այդ թվում գործնականի, գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»` Հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից:

32. Եթե Մասնակցի տված պատասխանը գնահատվում է «սխալ», ապա Հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

33. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

34. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից հնչեցված գնահատականը («ճիշտ է» կամ «սխալ է»), իսկ «սխալ» պատասխանի դեպքում՝ նաև ճիշտ պատասխանը:

35. Արձանագրությունը ստորագրվում է Մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

36. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը /Ձև 3/:

37. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

38. Քվեարկությունից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

39. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

40. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն Մասնակիցը.

1) ով քվեարկության արդյունքում հավաքել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի և առավելագույն «կողմ» ձայները:

2) ում ընտրել է Հաստատության տնօրենը` քվեարկության արդյունքում Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի և հավասար «կողմ» ձայն հավաքած Մասնակիցներից: Ընտրության ժամանակ տնօրենը կարող է առավելություն տալ այն մասնակցին, ով ունի առավել երկար մանկավարժական կամ մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առավել բարձր գիտական աստիճան կամ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական:

41. Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո, այն կարող է Մասնակցի կողմից բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում, որը նույն օրը քննարկվում է Հանձնաժողովի կողմից և կայացվում է որոշում` Մրցույթի արդյունքներն անփոփոխ թողնելու կամ բողոքարկող Մասնակցին հաղթող ճանաչելու մասին:

42. Մասնակիցը` բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կամ իր մասով մրցույթի արդյունքը, կարող է բողոքարկել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

43. Մրցույթի արդյունքները հրապարակվում են Մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո` մեկ ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է /Ձև 2/.

1) Մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) թափուր տեղի անվանումը,

4) թափուր տեղերի քանակը,

5) Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը,

7) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած «կողմ» ձայների քանակը,

8) Մրցույթի արդյունքների բողոքարկման մասին,

9) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

44. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում են.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված (առկայության դեպքում),

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (առկայության դեպքում),

3) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը` առկայության դեպքում:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

45. Մրցույթում հաղթող ճանաչված Մասնակիցը Տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում ` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

46. Մրցույթում հաղթող ճանաչված Մասնակցի հետ Տնօրենը, դիմումը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության Հաստատության

________________________________________

 (նշվում է հաստատության լրիվ անվանումը)

_______________________________________

(նշվում է թափուր տեղի անվանումը)

Մանկավարժի թափուր պաշտոնի մրցույթին

 մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին____________________-ին

_____________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

_______________________________________

(դիմողի հաշվառման վայրը)

_________________________________________

(դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ______________________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Մանկավարժի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը, մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից

 

Քաղաքացիությունը _____________________________

 

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)___________________

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ

գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (ընդգծել)__________________

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1030-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ

տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

 

Համակարգչային գրագիտությունը ________________________________________________

 _____________________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ____________________________

«____» ______________ 20 __ թ.

 

Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրություն

 

Հայաստանի Հանրապետության մարզի /Երևան քաղաքի/__________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(Հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի)

մանկավարժի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) __________________ համար հայտարարված մրցույթի:

1. Թափուր աշխատատեղի քանակը______________:

2. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________:

3. Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը____________:

4. Փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)

1)

2)

3)

5. Հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

1)

2)

3)

6. Մրցույթի արդյունքի բողոքարկման մասին __________________________

7. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունները

1) Հանձնաժողովի նախագահ`______________________________ /_____________/

2) հանձնաժողովի անդամ` ______________________________ /_____________/

3) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

4) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

5) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ___________________________/ _____________/

 

Ձև 3

 

Անհատական քվեաթերթիկ

 

1. Հաստատության անվանումը _____________________________

2. Թափուր տեղի անվանումը _____________________

3. Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը __________________

4. Մասնակցի անունը, ազգանունը, ստորագրությունը _____________________________

 

Քվեարկության արդյունքը`

Հանձնաժողովի նախագահ`___________________

Կ.Տ.

ԿՈՂՄ

 

ԴԵՄ
 

 

 

Ձև 4

 

Ինքնակենսագրություն

 

1. Աշխատանքային գործունեություն (վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը)

2. Կրթություն (մասնագիտական կրթության որակավորման աստիճանը` դիպլոմ/ներ/, կրթության վկայագրերը, հավաստագրեր, վկայականներ)

3. Կոչումներ

4. Որակավորման տարակարգ

5. Հրատարակած հոդվածներ

6. Լեզուների իմացություն

7. Համակարգչային իմացություն

8. Այլ տվյալներ։

(հավելվածը լրաց., փոփ. 06.12.21 N 82-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.2023, N 99-Ն 14.08.2023, N 48-Ն
06.12.2021, N 82-Ն 11.12.2021, N 48-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան