ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2021 թ. |
N 80-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 1752-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի, նորածնի փոխանակման քարտի և նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 1752-Ն հրամանի (այսուհետ` Հրաման)`
1) վերնագրից հանել «,ՆՈՐԱԾՆԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՐՏԻ» բառերը,
2) նախաբանից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի դ) ենթակետը» բառերը, «ընդունելով» բառից հետո լրացնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասը,» բառերը,
3) Հրամանի 2-րդ կետը լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«5) սույն կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված պահանջները կիրառելի են սույն հրամանի 1-ին կետով հաստատված թղթային տարբերակով բժշկական փաստաթղթերի համար:
6) սույն հրամանի 1-ին կետով հաստատված բժշկական փաստաթղթերը վարվում (լրացվում) են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|