ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2021 թ. ք. Երևան |
N 121-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ք․ Երևան Դավթաշեն Ձոր-1 թաղամաս 82) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով:
|
Հ. ԱՐՇԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2021 թվական: