ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2020 թ. |
N 2059-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՌԻՓՍԻՄԵ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000705 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2012 թվականի հուլիսի 31-ին անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Բաբայանին հաշվառումից հանելու մասին 2020 թվականի մայիսի 6-ին ստացված գրությունը:
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի հունվարի 25-ին անհատ ձեռնարկատեր Հռիփսիմե Բաբայանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000705 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը Հռիփսիմե Բաբայանին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
6. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2012 թվականի հուլիսի 31-ից ծագած հարաբերությունների վրա:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: