Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2021
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.06.2021
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

30 հունիսի 2021 թ.

N 639-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և 134-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2021 թվականի հունիսի 30-ի

N 639-Ն հրամանի

 

Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը

 

Ձև___

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հարկ վճարողը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

 

Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ

 

Աղյուսակ

 

(դրամ)

Այլ պետու-թյուններում գրանցված կազմա-կերպության անվանումը (ՀՀ-ում մշտական հաստա-տությանը եկամուտ վճարելու դեպքում՝ մշտական հաստա-տության անվանումը)

Այլ պետութ-յուններում գրանցված կազմա-կերպության հարկ վճարողի նույնա-կանացման ծածկագիրը (համարը)

Կազմակերպա-իրավական ձևը (առկայության դեպքում)

Իրավա-բանական հասցեն
(գտնվելու վայրը)

Պետության կոդը

Եկամտի վճարման ամսաթիվը

Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը

եկամտի կոդ

եկամտի գումար

դրույքաչափ

հարկի գումար

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   

Պաշտոնատար անձ

___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Տեղեկությունների ձևը լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Տեղեկություններում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների): Հաշվետու տարում այլ պետություններում գրանցված նույն կազմակերպությանը եկամուտների մի քանի տեսակներ վճարվելու դեպքում յուրաքանչյուր եկամտատեսակը լրացվում է առանձին-առանձին՝ ըստ վճարման ամսաթվերի:

2. Տեղեկությունների 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում` անունը, ազգանունը):

3. Տեղեկությունների 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Տեղեկությունների 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում՝ բնակության վայրը):

5. Տեղեկությունների 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են տեղեկությունները:

6. Տեղեկությունների աղյուսակի («Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ») 1-ին սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության լրիվ անվանումը: Ընդ որում, եթե եկամուտը վճարվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատությանը, ապա լրացվում է այդ մշտական հաստատության լրիվ անվանումը:

7. Տեղեկությունների աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը):

8. Տեղեկությունների աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության կազմակերպա-իրավական ձևը (առկայության դեպքում):

9. Տեղեկությունների աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը):

10. Տեղեկությունների աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է եկամուտ ստացող կազմակերպության գրանցման պետության կոդը.

1) 101՝ Ռուսաստանի Դաշնություն.

2) 102՝ Բելառուսի Հանրապետություն.

3) 103՝ Ղազախստանի Հանրապետություն.

4) 104՝ Ղրղզստանի Հանրապետություն.

5) 105՝ Տաջիկստանի Հանրապետություն.

6) 106՝ Թուրքմենստան.

7) 107՝ Ուզբեկստանի Հանրապետություն.

8) 108՝ Ուկրաինա.

9) 109՝ Մոլդովայի Հանրապետություն.

11. Տեղեկությունների աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը:

12. Տեղեկությունների աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը.

1) 001՝ շահաբաժիններ.

2) 002՝ պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես՝ փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.

3) 003՝ ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.

4) 004՝ ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.

5) 005՝ գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.

6) 006՝ շարժական գույքի օտարումից եկամուտներ.

7) 007՝ անշարժ գույքի օտարումից եկամուտներ.

8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ․

8) 099՝ այլ եկամուտներ:

13. Տեղեկությունների աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:

14. Տեղեկությունների աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով կամ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:

15. Տեղեկությունների աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը՝ ըստ եկամտի տեսակների:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան