ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
06 մայիսի 2021 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` հարբժշկական ծառայությունների ցանկը, համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թ. N 29-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՀԱՐԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Հոգեբանական.
2. Կինեզիոլոգիական.
3. Էրգոթերապևտիկ.
4. Օրթեզիստական.
5. Պրոթեզիստական.
6. Սոցիալական աշխատողի.
7. Հատուկ մանկավարժական (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, արտ-թերապիստ, խաղաթերապիստ).
8. Տեղեկատվական-խորհրդատվական (դիաբետի դպրոց, կրծքով սնուցման դպրոց, մայրության դպրոց).
9. Բժշկական սարքավորումների մասնագիտական տեխնիկական սպասարկման.
10. Բուժական ֆիզկուլտուրայի.
11. Դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: