«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2012 թ. |
N 1144-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի «իթ» ենթակետի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ-ի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից (այսուհետ` Հաստատություն) օգտագործվող ձեռնարկների` ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, շտեմարանների, թեստերի, վարժությունների և խնդիրների ժողովածուների, քրեստոմատիաների, ինչպես նաև մանկական և դպրոցական գրականության (այսուհետ` Ուսումնական նյութ) փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
2. Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով: Փորձաքննությունը փորձագետի կողմից Ուսումնական նյութի` հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) վերլուծության գործընթաց է, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:
3. Փորձաքննության ներկայացված աշխատանքը Ուսումնական նյութի որևէ տեսակին համապատասխանությունը որոշելիս` հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության հանրակրթության, այդ թվում` նախադպրոցական կրթության բովանդակությունը, ուսուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերը, մանկավարժական, գիտական գրականության մեջ ընդունված սահմանումները, հասկացությունները, ձևակերպումները և սույն կարգի դրույթները:
4. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված Ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ, որոնք սահմանում և հաստատում է Նախարարությունը:
5. Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև, անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
(5-րդ կետը խմբ. 12.05.21 N 38-Ն)
6. Նախարարությունն իրավասու է Ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` սույն կարգի պահանջներին համապատասխան:
(6-րդ կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
7. Սույն կարգի 1-ին կետում թվարկված Ուսումնական նյութի տեսակները ԿԶՆԱԿ փորձաքննության են ներկայացվում հեղինակի (հեղինակների), հրատարակչի, պետական պատվերով նախատեսվածների դեպքում` Նախարարության (այսուհետ` Պատվիրատու) կողմից:
(7-րդ կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
8. Աշխատանքը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) Պատվիրատուից ստանալուց հետո, ԿԶՆԱԿ-ը 30-օրյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել` այդ մասին տեղեկացնելով փորձաքննության ներկայացրած կողմին` նշելով երկարաձգման պատճառները և ժամկետը:
(8-րդ կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
9. Փորձագիտական եզրակացությունը Պատվիրատուի կողմից ներկայացվում է Նախարարություն, բացառությամբ պետական պատվերով նախատեսվածների, որոնք Նախարարություն են ներկայացվում ԿԶՆԱԿ-ի կողմից:
(9-րդ կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
10. Նախարարության հանրակրթության վարչությունը քննարկում է փորձագիտական եզրակացությունը և ներկայացնում կարծիք:
11. Փորձագիտական դրական եզրակացության և հանրակրթության վարչության դրական կարծիքի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ներկայացված Ուսումնական նյութը հրամանով երաշխավորում է գործածության:
(11-րդ կետը փոփ. 12.05.21 N 38-Ն)
12. Բացասական կարծիքի դեպքում Ուսումնական նյութը վերադարձվում է ներկայացնողին` կցելով հիմնավորումները:
13. Փորձագիտական բացասական եզրակացության դեպքում ներկայացված պետպատվերով տպագրվող Ուսումնական նյութը Նախարարությունը վերադարձնում է հեղինակին` կցելով փորձագիտական եզրակացությունը:
14. Փորձագիտական եզրակացության կամ բացասական կարծիքի վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում Պատվիրատուն կարող է դիմել Նախարարություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
(հավելվածը փոփ., խմբ. 12.05.21 N 38-Ն)