Գլխավոր տեղեկություն
Համար
N 4361-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 դեկտեմբեր 2020 թ.

N 4361-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղատնային գործունեության (դեղեր չպատրաստող) և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆԵՐ» ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) «ԹԱՐԳԵԹ ՖԱՐՄ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) ՍՈՒՐԵՆ ԹՈՍՈՒՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) ՄԱՔՍԻՄ ԽԱԼԹՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն

դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) «ԱՆՍԻ ՕՊՏԻՄԵԴ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ԴԱԼԻԱՆ ԳՐՈՒՊ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

10) ԱՐԿԱԴԻ ԲԱԴՈՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

11) ՎԱՐԴԻԹԵՐ ԲԱԼՅԱՆ

անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան