ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2021 թ. ք. Երևան |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա և առանց լիցենզիայի ներմուծվող ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի և բարձր հաճախականության սարքավորումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի թիվ 85-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1425-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածով հաստատված արձանագրությունը, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 2.1-ին հոդվածները և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի.»,
2) Հրամանի Հավելված 1-ում, Հավելված 2-ում, Հավելված 3-ում և Հավելված 4-ում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,
3) Հրամանի հավելված 1-ի 12-րդ կետում 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով /https://trade.gov.am/rfel/ համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտով:»,
4) Հրամանի հավելված 1-ի 22-րդ կետում 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Լիցենզիաները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` /https://trade.gov.am/rfel/ համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում:»։
Հ. ՉոբանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2021 թվական: