ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 53-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2005 թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008 թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները ԵՎ N 328 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70, 72-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգ»-ի 13 կետի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա ներքոնշյալ պայմաններով.
Դասիչը, |
Կրթության ձևը և ուսուցման տևողությունը |
Ընդունելության սահմանային տեղերի քանակը |
0602-«Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)» |
Առկա, 2 տարի |
30 |
2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» |
Առկա 4 տարի |
30 |
2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» |
Առկա, 4 տարի |
30 |
2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում» |
Առկա, 4 տարի |
30 |
0201-«Իրավագիտություն» |
Առկա, 2 տարի |
240 |
0602-«Մենեջմենթ» |
Առկա, 2 տարի |
240 |
2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» |
Առկա, 3 տարի |
240 |
2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» |
Առկա, 3 տարի |
240 |
2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում» |
Առկա, 3 տարի |
240 |
0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի) |
Առկա, 3 տարի |
240 |
0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի) |
Առկա, 2 տարի |
240 |
0207-«Թարգմանություն և գործավարություն» |
Առկա, 4 տարի |
30 |
2. Դադարեցնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագով գործունեության լիցենզիայի գործողությունը, այդ կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները և N 328 լիցենզիան:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
