Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (23.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունվարի 2009 թ.

ք. Երևան

N 53-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2005 թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008 թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները ԵՎ N 328 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70, 72-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգ»-ի 13 կետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա ներքոնշյալ պայմաններով.

 

Դասիչը,
մասնագիտությունը

Կրթության ձևը և ուսուցման տևողությունը

Ընդունելության սահմանային տեղերի քանակը

0602-«Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)»

Առկա, 2 տարի

30

2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր»

Առկա 4 տարի

30

2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»

Առկա, 4 տարի

30

2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում»

Առկա, 4 տարի

30

0201-«Իրավագիտություն»

Առկա, 2 տարի

240

0602-«Մենեջմենթ»
(կառավարում ըստ ճյուղերի)

Առկա, 2 տարի

240

2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր»

Առկա, 3 տարի

240

2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»

Առկա, 3 տարի

240

2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում»

Առկա, 3 տարի

240

0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի)

Առկա, 3 տարի

240

0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի)

Առկա, 2 տարի

240

0207-«Թարգմանություն և գործավարություն»

Առկա, 4 տարի

30

 

2. Դադարեցնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագով գործունեության լիցենզիայի գործողությունը, այդ կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները և N 328 լիցենզիան:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

Նախարար՝ 

Ս. Սեյրանյան