ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2020 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 32-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ»:
2) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 23-րդ ենթակետում «գազավորված» բառից հետո լրացնել «քաղցր» բառը:
3) Հրամանի հավելվածի 26-րդ կետի 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք»:
4) Հրամանի հավելվածի 41-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
5) Հրամանի` հավելվածի 46-րդ կետում «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «թույլատրված» բառը:
6) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 15-րդ պարբերությունը (Եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:
7) Հրամանի հավելվածի 5-րդ աղյուսակի 24-րդ պարբերության (Շաքար) 2-րդ և 4-րդ սյունակներում «40» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ և 5-րդ սյունյակներում «45» թիվը` «30» թվով:
8) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 11-րդ պարբերության (Շաքար) 2-րդ սյունակում «70» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 3-րդ սյունակում «75» թիվը` «30» թվով:
9) Հրամանի հավելվածի 7-րդ աղյուսակի 21-րդ պարբերությունը (եփած երշիկ, նրբերշիկ) ուժը կորցրած ճանաչել:
10) Հրամանի հավելվածի 9-րդ աղյուսակի «Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք» բաժնի 3-ից 14-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
11) Հավելվածի աղյուսակ 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 10
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ
|
»: |
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2020 թվական: