Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.70
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 107-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործով պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

 2020 թվականի մարտի 12-ի

N 107-Ն հրամանի

ՁԵՎ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

 

Թիվ __________ սնանկության գործով պարտապան

__________-ի ֆինանսական վիճակի վերլուծություն

 

I. Ընդհանուր տեղեկություններ

 

1. __________ դատարանի (այսուհետ՝ դատարան) կողմից թիվ __________ սնանկության գործով __________ թ. կայացված վճռի համաձայն պարտապան __________ (այսուհետ՝ պարտապան) (նշվում են պարտապանի տվյալները՝ անուն-ազգանուն (անվանում), ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համար, հարկ վճարողի հաշվառման համար, հասցե) ճանաչվել է սնանկ (նշվում է սնանկության տեսակը՝ հարկադրված, թե կամավոր):

2. Դատարանի ___________ թ. որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել _______-ը:

                                  (օր/ամիս/տարի)

 

3. Պարտապանի սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է ________թ., հայտարարության հղումը՝_______:

(օր/ամիս/տարի)

Ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է դատարանի կողմից _______ժամկետով (չի երկարաձգվել):

4. Սույն ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնելու օրվա դրությամբ պարտապանի նկատմամբ պահանջ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից.

1) __________

2) __________

(Սույն մասում տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով առկա են վերլուծություն իրականացնելու պահին: Պահանջները ներկայացվում են խմբավորված՝ շարադրվում են հաստատված պահանջները, այնուհետ՝ չհաստատվածները, պահանջները խմբավորվում են նաև՝ հիմք ընդունելով դրանց ապահովված կամ չապահովված լինելը, բացի այդ նշվում է պահանջի հիմքը: Յուրաքանչյուր պահանջի մասով նշվում են տեղեկություններ պահանջ ներկայացնողի, պահանջի չափի, հերթի, բողոքարկված լինել-չլինելու, բողոքարկված լինելու դեպքում՝ բողոքարկման ընթացքի արդյունքների, պահանջի հաստատված լինել-չլինելու հանգամանքների վերաբերյալ)

5. Սնանկության վարույթում պարտապանի, նրա ակտիվների, գույքի, պարտավորությունների, գործարքների, պայմանագրերի և այլնի վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը, որը հիմք է հանդիսացել սույն ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնելու համար.

(Սույն մասում շարադրվում են պարտապանի, նրա ակտիվների, պարտավորությունների, գործարքների, պայմանագրերի և այլնի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից ձեռնարկված գործողությունները, դրանց արդյունքում ստացված տեղեկությունները, պարտապանի կողմից ներկայացված տեղեկությունները, այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ նշելով աղբյուրը, ընդ որում, անկախ ձեռքբերման աղբյուրից, տեղեկությունները շարադրվում են խմբավորված ձևով (ակտիվներ, գույք, պարտավորություններ, գործարքներ, պայմանագրեր և այլն)

 

II. Վերլուծություն

 

6. Սնանկության պատճառները

(Սույն մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք, կառավարչի եզրահանգմամբ, հանգեցրել են պարտապանի սնանկության)

7. Դատական ծախսերի փոխհատուցման համար պարտապանի միջոցների բավարար լինելը

(Սույն մասում շարադրվում են վերլուծությունները, որոնց հիման վրա եզրահանգում է կատարվել դատական ծախսերի փոխհատուցման հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև, արվում են եզրահանգումներ դատական ծախսերի փոխհատուցման հնարավորության վերաբերյալ)

8. Կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելը

(Սույն մասում շարադրվում են վերլուծությունները, որոնց հիման վրա եզրահանգում է կատարվել կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև, արվում են եզրահանգումներ կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու հնարավորության վերաբերյալ)

9. Պարտապանի դեբիտորական պարտավորությունները

(Սույն մասում շարադրվում է պարտապանի դեբիտորական պարտավորությունների ընդհանուր նկարագիրը` դեբիտորների թիվը, պարտքի չափը, պարտքի առաջացման հիմքերը, պատճառները, հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը, դրա պատճառը և այլն, դեբիտորական պարտավորությունների հավաքագրման ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, վերլուծություններ և եզրահանգում՝ դրանց հավաքագրման հնարավորությունների վերաբերյալ)

10. «Սնանկության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` պարտապանի՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը

(Սույն մասում շարադրվում են պարտապանի՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերի նկարագիրը, դրանցից յուրաքանչյուրի մասով՝ հիմնավորում պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքի վերաբերյալ, եզրահանգում՝ դրանք հաստատելու նպատակով դատարան ներկայացնելու անհրաժեշտության և հնարավորության մասին՝ նշելով հաստատվելու դեպքում այդ պայմանագրերով սահմանված վճարումների կատարման աղբյուրները և կարգը)

11. «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքները (երրորդ անձանց կատարված փոխանցումների և գույքի օտարումների վերաբերյալ գործարքներ)

(Սույն մասում շարադրվում են պարտապանի կողմից իրականացված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սահմանված գործարքների նկարագիրը, յուրաքանչյուր գործարքի մասով վերլուծություններ դատարան դիմելու համար իրականացվելիք գործողությունների, ինչպես նաև դատական պրակտիկայի հաշվառմամբ՝ ակնկալվող հնարավոր դատական ակտի մասին)

12. Դատարանում պարտապանի մասնակցությամբ գույքային (դրամական) բնույթի պահանջներով հարուցված և քննվող քաղաքացիական գործեր

(Սույն մասում շարադրվում են պարտապանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի իմաստով Սնանկության դատարանին ենթակա գույքային (դրամական) բնույթի պահանջներով հարուցված և քննվող քաղաքացիական գործերի առկայության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այդ գործերի շրջանակներում վիճելի իրավահարաբերությունների նկարագիրը, վերլուծություններ դրանց լուծման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ)

 

III. Եզրակացություն

 

13. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայությունը

(Սույն մասում կատարվում են վերլուծություններ և եզրահանգում՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության կամ բացակայության վերաբերյալ, առկայության դեպքում՝ իրականացվելիք գործողությունները)

14. Պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունները

(Սույն մասում շարադրվում են պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի կողմից ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու մտադրության մասին, վերլուծություններ, որոնց հիման վրա եզրահանգում է կատարվել պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորության վերաբերյալ, ինչպես նաև, որպես եզրահանգում՝ նշվում է պարտապանի վճարունակության վերականգնման և սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության վերաբերյալ)

15. Այլ վերլուծություններ և եզրահանգումներ

(Սույն մասը լրացվում է ըստ անհրաժեշտության՝ ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնողի հայեցողությամբ՝ նրա գնահատմամբ ուշադրության արժանի այլ հանգամանքների և տեղեկությունների ներկայացման համար: Լրացուցիչ հարցերի առկայության դեպքում ներկայացվում են համապատասխան վերլուծություններ, եզրահանգումներ և դրանց արդյունքում իրականացման ենթակա գործողությունները)

16. Տեղեկություններ ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնողի վերաբերյալ

(Սույն մասում նշվում են ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնողի տվյալները: Եթե այն իրականացրել է կառավարիչը, ապա նշվում է կառավարչի անունը, ազգանունը, իսկ եթե իրականացվել է այլ անձի կողմից, ապա նշվում են տեղեկություններ այդ անձի, նրա մասնագիտացման վերաբերյալ, հասցեն և կոնտակտային տվյալները, կառավարչի հետ կնքված՝ ծառայությունների մատուցման պայմանագրի վավերապայմանները (պայմանագրի պատճենը կցվում է վերլուծությանը): Եթե ֆինանսական վիճակի վերլուծությունը իրականացվել է այլ անձի կողմից, ապա կառավարիչը ևս ստորագրում է վերլուծության ներքո:)

 

Կազմվել է ____________

                            (օր/ամիս/տարի)

 

Բաղկացած է ________________ թերթից

                                  (տառերով և թվերով)

 

Ֆինանսական վիճակի վերլուծությանը կցվում են`

(վերլուծությանը կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել վերլուծությունն իրականացնելու համար, ինչպես նաև վերլուծությունը այլ անձի կողմից իրականացվելու դեպքում՝ այդ անձի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը)

1) __________

2) __________

 

Ֆինանսական վիճակի վերլուծությունն իրականացնող՝

 

Սնանկության գործով կառավարիչ՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան