ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2019 թ. |
N 2165-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001932, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001935, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001943, 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001977, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002027 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Առնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի հուլիսի 24-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել «Առնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի հուլիսի 4-ին տրված թիվ Կ-ԴԳ-001932, 2016 թվականի հուլիսի 11-ին տրված թիվ Կ-ԴԳ-001935, 2016 թվականի օգոստոսի 18-ին տրված թիվ Կ-ԴԳ-001943, 2016 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Կ-ԴԳ-001977, 2017 թվականի մարտի 14-ին տրված թիվ Կ-ԴԳ-002027 դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) լիցենզիաները` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Հայաստան, Արմավիր, Փարաքար, Թաիրով, Դեմիրճյան Թ., 4 Փ. / Տ / 5 հասցեն:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Առնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան
