040.0350.19.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 օգոստոսի 1997 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 օգոստոսի 1997 թ. N 350
քաղ. Երևան
տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ |
ց ա ն կ
տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց
| 1. | Հայաստանի Հանրապետության վարչապետ |
| 2. | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
| 3. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
| 4. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
| 5. | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
| 6. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
| 7. | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| 8. | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար |
| 9. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
| 10. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
| 11. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
| 12. | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար |
| 13. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
| 14. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
| 15. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար |
| 16. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
| 17. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար |
| 18. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
| 19. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար |
| 20. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
| 21. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար |
| 22. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ |
| 23. | Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետ |
| 24. | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
| 25. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
| 26. | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
| 27. | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ |
| 28. | Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր |
| 29. | Երևանի քաղաքապետ |
| 30. | Հայաստանի Հանրապետության մարզպետներ |
(Ցանկը փոփ., լրաց. 02.10.98 N 613, 26.11.98 N 738)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|