ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
17 սեպտեմբերի 2019 թ. |
N 605-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ բաժնի 20-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի «Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 424-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում՝ արտահանման հարկային հայտարարագրի ձևում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
« |
|
», |
բ. 12-րդ կետի աղյուսակի 6-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել,
2) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի՝ արտահանման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`
ա. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արտահանման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 97-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան։»,
բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրի 9.1-ին կետում հարկ վճարողի կողմից լրացվում է տվյալ գործարքի մասով կազմված տարանցման հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը։ Ընդ որում, նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ընտրվում է «համար առկա չէ» հաղորդագրությունը, որից հետո լրացվում է այլ ուղեկցող փաստաթղթի համարը։»,
գ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
3) հրամանի 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի՝ ներմուծման հարկային հայտարարագրի ձևը`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով.
« |
|
», |
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
« |
|
», |
գ. 12-րդ կետի աղյուսակի 6-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել,
4) հրամանի 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի՝ ներմուծման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`
ա. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներմուծման հարկային հայտարարագիրը (այսուհետ` Հայտարարագիր) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 3-րդ բաժնի 20-րդ կետին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 77-րդ և 98-րդ հոդվածներին համապատասխան։»,
բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրի 6.2-րդ կետում լրացվում է որպես ֆիզիկական անձ իրականացված ներմուծման գործարքի դեպքում՝ տվյալ ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը։»,
գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հայտարարագրի 9.1-րդ կետում հարկ վճարողի կողմից լրացվում է տվյալ գործարքի մասով կազմված տարանցիկ հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը։ Ընդ որում, նշված փաստաթղթերի բացակայության դեպքում ընտրվում է «համար առկա չէ» հաղորդագրությունը, որից հետո լրացվում է այլ ուղեկցող փաստաթղթի համարը։»,
դ. 19-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
ե. 19-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) 7-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափը: Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված դրույքաչափերը հաշվարկելիս հաշվի են առնվում 5-րդ սյունակում նշված սպիրտայնության աստիճանը, իսկ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար՝ նաև հնացման ժամկետները,»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան |