ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 օգոստոսի 2019 թ. |
N 2122-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000379, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002299 ԵՎ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001360, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001812 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի հուլիսի 19-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-000379, 2017 թվականի օգոստոսի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-002299 և «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2009 թվականի օգոստոսի 27-ին տրված թիվ Կ-XX-001360, 2013 թվականի փետրվարի 22-ին տրված թիվ Կ-ԲՕ-001812 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե։
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան