ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
1 ապրիլի 2019 թ. |
N 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 Թ. ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 481-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով`
Հրամայում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015թ. հուլիսի 14-ի «Մաքսատներում, մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթի տեսակը սահմանելու և ՀՀ պետական եկամուտների նախարարության 2000 թ. նոյեմբերի 30-ի թիվ 02/1490 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 481-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Դ. Անանյան