ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2019 թ. ք. Երևան |
N 104-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 8-ի N 05/4 եզրակացությունը.
Հրամայում եմ`
«ՔԱՐՉԵՔԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի համար ներդիր՝ N 0001:
Նախարար
Հ. Արշակյան