ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հուլիսի 2018 թ. |
N 738-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 564-Ա/2 ՀՐԱՄԱՆՈՎ «ԵՐԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐՎԱԾ ՍԵՐԻԱ Մ N 0041 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված կարգի հավելված 19-ի 7-րդ կետի, 10-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թ. փետրվարի 9-ի N 77-Ա հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկանքը և ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 105/19 եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. «ԵՐԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը դադարեցնել՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների /պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն, ուսումնաարտադրական պրակտիկայի բազա, լիցենզավորման հաշվետվություն/ խախտման հիմքերով և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մայիսի 27-ի N 564-Ա/2 հրամանով տրված մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության սերիա Մ N 0041 լիցենզիան:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «ԵՐԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:
Ա. Հարությունյան
