ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 դեկտեմբերի 2018 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 18-ի «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրամանով հաստատված Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «4. Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է բժշկական ծառայությունների տրամադրման պայմանագիր: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են տրամադրվող ծառայությունների շրջանակները և պացիենտի կողմից վճարվելիք գումարի չափը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվության շրջանակները»:
Պաշտոնակատար |
Ա. Թորոսյան |