«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211495
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2011 թ. |
N 195-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» թիվ 148-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի N 195-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:
2. Պահպանության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պահպանության ապահովման բաժինը (այսուհետ` Պահպանության ապահովման բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պահպանության ապահովման բաժինները (այսուհետ` Հիմնարկի պահպանության ապահովման բաժին):
3. Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Պահպանության ապահովման բաժինը և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Պահպանության ապահովման բաժինը գործում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:
6. Հիմնարկների պահպանության ապահովման բաժինները գործում են համապատասխանաբար տվյալ Հիմնարկի պետի ենթակայությամբ:
7. Պահպանության ապահովման բաժինը և Հիմնարկների պահպանության ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Վարչության և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Վարչության կամ Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համագործակցության հիման վրա:
8. Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է ամենամյա աշխատանքային ծրագրերի հիման վրա, որոնք հաստատվում են համապատասխանաբար Վարչության պետի և Հիմնարկի պետի կողմից:
9. Պահպանության ապահովման բաժնի խնդիրներն են`
1) իրականացնել հսկողություն Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.
2) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով.
3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
10. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի խնդիրներն են՝
1) կազմակերպել տվյալ Հիմնարկի պահպանության ապահովումն օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով.
2) ապահովել կալանավորված անձանց և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պահպանությունը և հսկողությունը.
3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
11. Սույն կարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
1) անվտանգության ապահովում՝ իրավական, կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է`
ա) ապահովելու կալանավորված անձանց և դատապարտյալների օրենքով սահմանված կարգով մեկուսացումը` ներառյալ նրանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով,
բ) ապահովելու կալանավորված անձանց, դատապարտյալների, Հիմնարկի տարածքում գտնվող ծառայողների ու այլ անձանց կյանքի և առողջության անձեռնմխելիությունը և բնականոն գործունեությունը, ինչպես նաև Հիմնարկների ամբողջական կենսագործունեությունը.
2) կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն` կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է բացառելու կալանավորված անձանց կողմից քրեական հետապնդումից և դատապարտյալների կողմից պատժի կրումից փախուստ կատարելու միջոցով խուսափելու կամ այլ իրավախախտում կատարելու հնարավորությունները, ինչպես նաև արտաքին հարձակումները կամ այլ անձանց ցանկացած եղանակով ներթափանցումները կամ միջամտությունները.
3) Հիմնարկի անվտանգության ապահովման պլան` միջոցառումների համալիր պլան, որը ներառում է պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերը, այդ պահակետերում անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող ծառայողների` սույն կարգից բխող պարտականությունները, Հիմնարկի այն ծառայողների ցուցակը (հասցեներով և հեռախոսահամարներով), ովքեր ենթակա են անմիջապես կանչվելու տագնապ հայտարարելու դեպքում, ղեկավար անձանց ցուցակը, որոնք պետք է ՊՀ-ի կողմից տեղեկացվեն իրավիճակի բարդացման պայմաններում, ընդ որում` պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, հաշվեցուցակային պահակետերը համարվում են գաղտնի.
4) արգելագոտի` արգելափակված, նախազգուշացնող նշաններով կահավորված, հիմնական արգելապատին կից գոտի, որտեղ դատապարտյալների, կալանավորված և կողմնակի անձանց գտնվելը արգելվում է.
5) պահպանության սահմանագիծ` արգելագոտու հիմնական պատը, տրանսպորտային միջոցների` վագոնի, ավտոմոբիլի, օդանավի, ինչպես նաև նավախցի կամ նավասենյակի պատերը կամ կողերը, դռները կամ լյուկերը, հատակը և առաստաղը, շարժական լարափակոցներով կամ նախազգուշացնող գրառումով՝ «Արգելագոտի, մուտքն արգելված է», աշխատանքային կամ արտադրական տեղամասերը, պահախմբով հետիոտն ուղեկցորդելիս՝ շարքից մինչև մոտակա ուղեկցողը եղած տարածությունը, շարասյան առջևից և հետևից ուղեկցորդելու դեպքում՝ շարասյան շրջակայքը՝ յոթ մետր հեռավորությամբ.
6) հետքային հսկիչ արահետ` առնվազն հինգ մետր լայնությամբ տեղանքի գոտի, որը գտնվում է ներքին արգելագոտում հիմնական պատի երկայնքով և նախատեսված է արգելագոտու խախտման վերաբերյալ հետքերի հայտնաբերման համար և կարող է լինել արհեստական կամ բնական։
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
12. Պահպանության ապահովման բաժինը կազմված է Պահպանության ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալներից, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Պահպանության ապահովման բաժինը ղեկավարում է Պահպանության ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Պահպանության ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Պահպանության ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
13. Պահպանության ապահովման բաժնի պետը`
1) իրականացնում է Պահպանության ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Պահպանության ապահովման բաժնի աշխատողների միջև.
3) կազմակերպում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
5) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Վարչության պետի հաստատմանն է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի տարեկան աշխատանքային ծրագիրը.
6) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև դրանց վերլուծության հիման վրա առաջարկություններ Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին.
9) հսկողություն է իրականացնում Պահպանության ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) հսկողություն է իրականացնում Հիմնարկների արտաքին պահպանության օբյեկտների պահպանության, դատապարտյալների և կալանավորված անձանց հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, արտաքին պահպանության օբյեկտներում նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.
11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների արտաքին պահպանության օբյեկտների պահակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ.
12) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
13) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.
14) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանն է ներկայացնում և հաստատում ուղեկցորդումների պահակետային ամփոփագրերը (Ձև 1) և ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովման գործողությունների պլանները.
15) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին` Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
16) ապահովում է Նախարարի, Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
14. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով Պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
15. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալը, ով կազմակերպում և իրականացնում է ուղեկցորդման աշխատանքները`
1) իրականացնում է ուղեկցորդման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդում իրականացնող ծառայողների միջև.
3) կազմակերպում է ուղեկցորդում իրականացնող ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
4) ուսումնասիրություններ իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին ուղեկցորդման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
5) Պահպանության ապահովման բաժնի պետին է ներկայացնում ուղեկցորդման աշխատանքների տարեկան աշխատանքային ծրագիրը.
6) Պահպանության ապահովման բաժնի պետին է ներկայացնում ուղեկցորդման աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունները, ինչպես նաև դրանց վերլուծության հիման վրա առաջարկություններ ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
8) հսկողություն է իրականացնում ուղեկցորդում իրականացնող ծառայողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
9) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.
10) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում պահակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ` առնվազն ամիսը մեկ անգամ որպես ուղեկցորդման պահախմբի պետ անմիջական մասնակցելով փոխադրմանը.
11) հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.
12) առնվազն ամիսը երեք անգամ ուսումնասիրում է հատկացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, թափքի, խցերի դռների, փականների, կողերի, ելքերի սարքինությունը և ամրացվածությունը.
13) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.
14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
15) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.
16) կազմում և Պահպանության ապահովման բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդման պահակետային ամփոփագիրը, փոխադրման կազմակերպման երթուղին:
16. Պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Պահպանության ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին` Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա կազմում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին.
6) կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին` դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) կազմում է Պահպանության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին.
8) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
9) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
17. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետին Պահպանության ապահովման բաժնի և Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Հիմնարկների պահպանության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) պատրաստում է Պահպանության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.
6) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
7) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
18. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ով կազմակերպում է ուղեկցորդման աշխատանքները (սույն գլխում` ուղեկցորդման պահախմբի պետը)`
1) կազմակերպում է տրանսպորտային միջոցով փոխադրվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը և անվտանգության ապահովումը.
2) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդման պահախմբի աշխատողների միջև.
3) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.
4) ուղեկցորդման պահախմբին նախապատրաստում է հրահանգավորման.
5) պահակետային ամփոփագրի համաձայն կատարում է պահախմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը, միաժամանակ մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
6) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
7) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
8) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
9) իր մոտ պահում է պահակետային ամփոփագիրը, տեղեկատվություն երթուղու տարածքում գտնվող ոստիկանության ստորաբաժանումների, Հիմնարկների հեռախոսահամարների, ուղեկցորդման պահախմբի ծառայողների գործառութային պարտականությունների, ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերի և հանգամանքների վերաբերյալ.
10) պարբերաբար զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին ծառայության ընթացքի վերաբերյալ, իսկ պատահարների դեպքում` անհապաղ.
11) ուղեկցորդման պահախմբի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անմիջապես զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին կամ նրան փոխարինող անձին, կատարելով համապատասխան նշում պահակետային ամփոփագրում, նշելով զենքը գործադրած ծառայողի անունը, ազգանունը և օգտագործված զինամթերքի քանակը.
12) անձամբ մասնակցում է ուղեկցորդման պահախմբի ծառայողներին հատկացվող զենք-զինամթերքի ընդունմանը, հանձնմանը, զենքերի լիցքավորմանը և լիցքաթափմանը.
13) որոշում է հատուկ ավտոմոբիլի կայանման վայրը Հիմնարկի տարածքում ապահովելով դրա պահպանությունը.
14) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի:
Ուղեկցորդման պահախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման դեպքերի, ինչպես նաև օգտագործել առկա կապի միջոցները ոչ նպատակային:
19. Պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`
1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում են Պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ են ներկայացնում Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
4) կատարում են Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
5) իրականացնում են սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
20. Պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալները, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները հաշվետու են Պահպանության ապահովման բաժնի պետին:
21. Պահպանության ապահովման բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ ուղեկցորդում իրականացնող և երկրորդ, երրորդ կարգի ու կրտսեր մասնագետներն ապահովվում են նաև մարտական զենքով և հատուկ ավտոմոբիլներով: Պահպանության ապահովման բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:
22. Պահպանության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
23. Հիմնարկի պահպանության ապահովման բաժինը կազմված է բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, առաջատար, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը պատասխանատվություն է կրում բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
24. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը կազմակերպում է Հիմնարկի, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես`
1) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների միջև.
2) կազմակերպում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը և մարտական պատրաստականությանն ուղղված միջոցառումներ, անցկացնում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ, այդ թվում` նվազագույնը ամիսը մեկ անգամ կազմակերպում է ծառայողներին զենք գործադրելու` օրենսդրությամբ սահմանված կարգին և պայմաններին ծանոթացնելու գործընթացը, որի համար վերջիններս ստորագրում են դրա համար նախատեսված համապատասխան մատյանում.
3) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեությանն առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին.
4) հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողների կողմից իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
5) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի համագործակցությունը Հիմնարկի և Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
6) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը և այն ներկայացնում Հիմնարկի պետի հաստատմանը.
7) ապահովում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստումը և ներկայացնում Հիմնարկի պետին.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի ու արդյունքների մասին.
9) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.
10) Հիմնարկի, կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանության ապահովմանն առնչվող իրավիճակի բարդացման պայմաններում ձեռնարկում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված կամ դրանք նախատեսված չլինելու դեպքում` համաչափ համապատասխան միջոցներ.
11) անհրաժեշտության դեպքում, Հիմնարկի պետին է ներկայացնում առաջարկություն կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը պահախմբով կազմակերպելու վերաբերյալ՝ ապահովելով նրանց պահպանությունը և հսկողությունը փոխադրման ընթացքում.
12) ապահովում է Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի նախագծի մշակումը` Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության մասով և այն ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին` սահմանված կարգով Հիմնարկի պետի հաստատմանը ներկայացնելու նպատակով.
13) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն իրականացնում է Հիմնարկի պահպանության ապահովման հերթապահ խմբերի հրահանգավորումը` ընդունող հերթապահ խմբին տրամադրելով ՊՀ-ից կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ ստացված և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծում է յուրաքանչյուր օրվա հերթապահ խմբի աշխատանքի արդյունքները, միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ.
14) առնվազն շաբաթը երեք անգամ կատարում է շրջայց Հիմնարկի արտաքին օբյեկտների պահակետերով և շինություններով, ուսումնասիրում ծառայությունը պահակետերում, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև արգելափակոցների տեխնիկական վիճակը, որոնց կապակցությամբ կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հիմնարկի պետին.
15) հսկողություն է սահմանում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման նկատմամբ, միջոցներ ձեռնարկում դրանց անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հիմնարկի պետին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ դետալների, սարքերի, ինչպես նաև ժամանակակից համակարգերի ձեռքբերման վերաբերյալ.
16) հսկողություն է սահմանում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում առկա զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության և հաշվառման նկատմամբ ու առնվազն ամիսը մեկ անգամ ստուգում դրանց առկայությունը և պահպանվածության ապահովման պայմանները, ստուգման արդյունքներով կազմում արձանագրություն, բացասական արդյունքների դեպքում` զեկուցում Հիմնարկի պետին.
17) հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.
18) ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հիմնարկի ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.
19) հսկիչ անցագրային կետում առկա կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց ցուցատախտակում պարբերաբար կատարում է անհրաժեշտ փոփոխություններ.
20) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերպում է Հիմնարկի տարածքից դուրս բերվող դատապարտյալների ուղեկցորդումը, պահպանությունը և հսկողությունը.
21) կազմում և Հիմնարկի պետի հաստատմանն է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի հերթապահ խմբերի ծառայության ուսումնասիրության ժամանակացույցը, ժամանակավոր պահակետերի պահպանության սահմանագծերը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման երթուղիները.
22) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
23) ապահովում է Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
24) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
25. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալը՝
Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան, ինչպես նաև.
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) կազմում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.
5) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
6) մշակում է Հիմնարկի պահպանության ապահովման համար անհրաժեշտ հրամանների նախագծեր և դրանք ներկայացնում բաժնի պետին.
7) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մյուս մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.
8) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների կամ այլ անձանց կողմից հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները ժամանակին վերացնելու ուղղությամբ.
9) հսկողություն է սահմանում արտաքին պահպանության օբյեկտների փականների պահեստային բանալիների պահպանման նկատմամբ.
10) ուսումնասիրում է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս և արգելագոտում, ինչպես նաև Հիմնարկի վարչական այլ տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.
11) իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է արգելափակոցների, մուտքի և ելքի դարպասների ամրացման անհրաժեշտ աշխատանքներ.
12) կազմակերպում է դիտաշտարակների, նախազգուշացնող արգելափակոցների, հսկիչ անցագրային կետերի կահավորումը սույն կարգի պահանջների համաձայն.
13) առանձնացնում, ամփոփում և պահում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոց և զենք գործադրելու դեպքերի վերաբերյալ նյութերը.
14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.
15) կատարում է Հիմնարկի պետի կամ Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
16) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ.
17) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
26. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը` պահախմբի պետը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.
5) կազմակերպում է Հիմնարկի պահպանության ապահովումը, մասնավորապես կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումը պահպանության արտաքին օբյեկտներում.
6) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա պահպանությունն ապահովող հերթապահ խմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում պահախմբի աշխատողների միջև.
7) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա պահպանությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.
8) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.
9) Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբին նախապատրաստում է հրահանգավորման.
10) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն հերթափոխն ընդունելիս կատարում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը, միաժամանակ` մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
11) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
12) պահպանության սահմանագծի խախտման վերաբերյալ ահազանգ ստացվելու դեպքում, կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստը արգելագոտու հիմնական պատից կանխելու նպատակով, տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող ծառայողների խմբին Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի տվյալ հերթապահ խմբում պահախմբի պետի օգնականի գլխավորությամբ ուղարկում է արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ` պահպանության սահմանագծի` արձանագրված խախտման տեղամաս և միջոցներ ձեռնարկում Հիմնարկի վարչական տարածքում կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստը կանխելու ուղղությամբ.
13) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
14) հետևում է, որպեսզի առանց հսկողության արգելագոտում չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.
15) Հիմնարկի պահպանության արտաքին օբյեկտների կամ տրանսպորտային միջոցների համապատասխան վայրում կալանավորված անձի կամ դատապարտյալի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, մինչև բացակայության պատճառները պարզելը, դադարեցնում է իր պահպանության տակ առկա կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը և կազմակերպում այն հնարավոր վայրերի զննումը, որտեղ կարող է թաքնվել բացակայող անձը.
16) աջակցում է ՊՀ-ին կալանավորված անձանց և դատապարտյալներին Հիմնարկ ընդունելիս.
17) կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի տեղաշարժը` տվյալ պահակետի սահմաններից դուրս գալը` Հիմնարկից ելք լինելու, տվյալ Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման պահանջի կամ վարչակազմի կողմից ընդունելության դեպքերում` Հիմնարկի պետի կամ նրա` անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալի կողմից հաստատված պահանջագրի հիման վրա.
18) սահմանված կարգով ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը Հիմնարկ և ելքը Հիմնարկից.
19) կատարում է անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում (Ձև 2).
20) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
21) կազմակերպում է անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման հաշվառման մատյանի (Ձև 3), պահակետային ամփոփագրի (Ձև 4), հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանի, Հիմնարկում առկա զենք-զինամթերքի ընդունման-հանձնման հաշվառման մատյանի (Ձև 14), Հիմնարկի ծառայողներին զենք-զինամթերքի հանձնելու-ընդունելու հաշվառման մատյանի (Ձև 13) վարումը.
22) իր մոտ պահում է Հիմնարկի անվտանգության ապահովման պլանի և տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի մեկական օրինակները, զենք-զինամթերքի և ինքնապաշտպանական ու հատուկ միջոցների պահման սենյակների բանալիները, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար Հիմնարկի տարածքից դուրսբերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
23) անձամբ կամ պահպանությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված պահախմբի պետի օգնականի միջոցով հսկողություն է իրականացնում պահպանությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ ցերեկային ժամերին` առնվազն երկու, իսկ գիշերային ժամերին՝ առնվազն երեք անգամ կատարելով շրջայցեր, այդ մասին կատարելով գրառում պահակետային ամփոփագրում.
24) կազմակերպում և ապահովում է զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների պահպանումը, ինչպես նաև դրանց ընդունում և հանձնումը, վարելով համապատասխան հաշվառման մատյաններ (Ձև 5 և 6).
25) վարում է հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, որում նշվում են տեղեկատվություն՝ հերթափոխի ընդունման-հանձնման, հերթափոխի ընդունման ժամանակ հայտնաբերված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, պահակետային զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական ու հատուկ միջոցների և բանալիների ընդունման, հերթափոխի ընթացքում տեղի ունեցած պատահարների, հերթափոխի ընթացքում հայտնաբերված պահակետերի սարքավորումների, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև լուսավորության, փականների և այլ անսարքությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների, ժամանակավոր լրացուցիչ պահակետերի նշանակման, Հիմնարկ ընդունված և Հիմնարկից մեկնած անձանց թվաքանակի վերաբերյալ.
26) նշանակում է սույն կարգով նախատեսված դեպքերում լրացուցիչ պահակետեր՝ համապատասխան գրառում կատարելով հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում` այդ մասին զեկուցելով Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին.
27) ապահովում է Նախարարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
28) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
27. Պահախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանով նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը:
28. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը` պահախմբի պետի օգնականը`
1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.
5) աջակցում է պահախմբի պետին` վերջինիս պարտականությունների կատարման ընթացքում.
6) պահախմբի պետի բացակայության ժամանակ կատարում է նրա պարտականությունները.
7) կատարում է Հիմնարկի պետի, Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
29. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`
1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ են ներկայացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
4) կատարում են Հիմնարկի պետի և Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
5) իրականացնում են սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
30. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները, համաձայն Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի, հաշվետու են նաև պահախմբի պետին:
31. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները, բացառությամբ երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների, ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներն ապահովվում են մարտական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տիրապետման տակ կարող են լինել նաև օրենսդրությամբ սահմանված զենքի, հատուկ միջոցների և տեխնիկական այլ միջոցների տեսակներ:
32. Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Արգելվում է կատարել պատանդի վիճակում գտնվող վերադաս ծառայողի հրամանը, եթե այն կարող է խոչընդոտել ծառայողի համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարմանը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
33. Պահպանության ապահովումն իրականացվում է հերթափոխային և հնգօրյա աշխատանքային շաբաթով:
34. Հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է շուրջօրյա` պահպանությունը ապահովող չորս հերթապահ խմբերով, որոնք հերթապահում են պահպանության օբյեկտների պահակետերում: Պահպանությունն ապահովող հերթապահ խմբերը կազմվում են այնպես, որ յուրաքանչյուր հերթապահ խումբ ներառի Հիմնարկի պահպանության ապահովման առնվազն մեկ առաջատար մասնագետ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման տեխնիկ հանդիսացող կրտսեր խմբի ծառայող, ինչպես նաև տնտեսական կամ այլ աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների ուղեկցորդումն իրականացնող ծառայողներ: Պահպանության ապահովման պահակետերում պահպանության ապահովումն իրականացվում է, որպես կանոն, կրտսեր խմբի ծառայողների կողմից: Կրտսեր խմբի ծառայողի նշանակումը պահպանությունը ապահովող հերթապահ խմբի կազմում իրականացվում է Հիմնարկի պետի հրամանով: Կրտսեր խմբի յուրաքանչյուր ծառայող միևնույն պահակետում ծառայություն է կատարում, որպես կանոն, մեկ ամսից ոչ ավելի, որից հետո փոխադրվում է մեկ այլ պահակետ: Պահպանությունը ապահովող հերթապահ խմբերում ընդգրկվում են նաև անհրաժեշտ թվաքանակի կին ծառայողներ: Պահպանությունը ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված ծառայողների կազմը որոշվում է յուրաքանչյուր պահակետում առնվազն 3,5 հաստիքային միավորի հաշվարկով:
35. Կրտսեր խմբի ծառայողների տեղաբաշխումն ըստ պահակետերի, երթուղիների և ծառայության տեղամասերի, ծառայության կատարման կարգը, աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ընդմիջման ժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբի և առանձին աշխատողների միմյանց փոխարինման ժամերը հաստատվում են Հիմնարկի պետի հրամանով: Ծառայողական որոշակի հանձնարարություններ կատարելու նպատակով, երկու և ավելի ծառայողներ առանձնացվելու դեպքում, նրանցից մեկը նշանակվում է ավագ:
36. Հիմնարկի պահպանության արտաքին օբյեկտները գտնվում են կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի սահմանագծից` արգելագոտուց դուրս, որոնք ներառում են արգելագոտին, արտադրական տեղամասերը, դրանցում գտնվող շինությունները, կառույցները, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցման ուղիները և նյութական արժեքները, ինչպես նաև արգելափակող միջոցները, Հիմնարկի մուտքի և ելքի տարածքները, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս տեղակայված օբյեկտները, ուր կարող են աշխատանքի դուրս բերվել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները, քաղաքացիական առողջապահական հաստատությունները, կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված մշակութային, մարզական և այլ միջոցառումների վայրերը, տրանսպորտային միջոցները:
37. Պահախմբի պետը համարվում է պահպանությունը ապահովող իրեն ամրակցված հերթապահ խմբի անմիջական ղեկավարը:
38. Երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու ազդանշան ստանալու դեպքում պահախմբի պետն անմիջապես հայտարարում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբի տագնապ, այնուհետև տվյալ հերթապահ խմբի պահախմբի պետի օգնականին տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող առնվազն 3 ծառայողների հետ ուղարկում է տվյալ պահակետ, իսկ պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում` փախուստը կանխելու նպատակով տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող առնվազն ևս երեք ծառայողի հանձնարարում է ներկայանալ արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Պահակետ ուղարկվող ծառայողները, որպես կանոն, պետք է լինեն ապահովված հատուկ և ինքնապաշտպանական միջոցներով, ինչպես նաև զենքով: Մինչ պատահարի բնույթի պարզելը պահախմբի պետը պետք է գտնվի իր աշխատասենյակում: Համոզվելով, որ պահակետի պատահարը իր բնույթով և ծավալներով անհնար է կանխել պահպանությունն ապահովող հերթապահ խմբի ուժերով և միջոցներով՝ անմիջապես զեկուցում է ՊՀ-ին` Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով, միաժամանակ, ելնելով իրավիճակից, այդ մասին զեկուցում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:
39. Երրորդ աստիճանի տագնապը դադարեցվում է երկրորդ աստիճանի տագնապի դադարեցմամբ կամ պահախմբի պետի կողմից:
40. Պահախմբի պետը և պահախմբի պետի օգնականը ծառայության ներկայանալուց հետո հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում են Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանին, որը ներառում է պահպանությունն ապահովող յուրաքանչյուր հերթապահ խմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակետերի, ծառայության տևողությունը: Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը պահվում է պահախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին` բաժնի անվանացուցակային գործերում պահելու նպատակով:
41. Պահախմբի պետի օգնականը պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբին նախապատրաստում է պահախմբի պետի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.
1) պահպանությունն ապահովող հերթապահ խմբին հրավիրում է շարք կազմել և ստուգում նրանց արտաքին տեսքը.
2) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը` նշելով բացականերին.
3) պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմից ընդունում է ծառայողական վկայականները, անհրաժեշտության դեպքում բաժանում ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ.
4) պահակետերում ծառայության նշանակված իր հերթափոխի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, ստուգում զենքերի սարքին վիճակը:
42. Պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի պահախմբի պետին դիմավորելու համար տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի օգնականը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը հերթապահ խմբի պատրաստվածության, հրահանգավորմանը բացակա անձանց վերաբերյալ, որից հետո գործում է պահախմբի պետի հրամանով: Պահախմբի պետը միջոցներ է ձեռնարկում փոխարինելու անձնակազմից բացակայողներին, ստուգում է հերթապահ խմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:
43. Պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի հրահանգավորման ժամանակ, որպես կանոն, մասնակցում են Հիմնարկի պետի` անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալը, ՊՀ-ը և Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը, որոնք անհրաժեշտության դեպքում անց են կացնում պահպանությունն ապահովող նախորդ հերթապահ խմբի ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների կարճ վերլուծություն և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:
44. Հրահանգավորման ավարտից հետո պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը հրամայում է պահակետերի ծառայողներին իր գլխավորությամբ ընդունել հերթափոխը:
45. Պահախմբի պետը հրամայում է դիտաշտարակներում կամ արահետում առաջին հերթափոխ նշանակված ծառայողների խմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր օգնականի ղեկավարությամբ, հերթականությամբ՝ ըստ պահակետերի, հատուկ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը: Տագնապ հայտարարելու դեպքում պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:
46. Հերթափոխն ընդունող և հանձնող պահախմբի պետերը պահակետերն ընդունող ծառայողներին ուղեկցում են պահակետեր: Հերթափոխի անձնակազմը պահակետեր է ուղևորվում սահմանված երթուղով` մեկ շարքով:
47. Պահակետերը ընդունվում և հանձնվում են հետևյալ հերթականությամբ`
1) կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետը,
2) հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետը,
3) դիտաշտարակների մոտ նշանակված և արահետային պահակետերը,
4) պահպանության արտաքին այլ օբյեկտներում նշանակված պահակետերը:
48. Փախուստի նախանշաններ, կապի և տեխնիկական այլ միջոցների անսարքություն հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են բացասական անդրադառնալ անվտանգության արդյունավետ ապահովման վրա, պահակետի ընդունում-հանձնումը դադարեցվում է, ինչի վերաբերյալ հերթափոխը հանձնող և ընդունող հերթապահ խմբերում ընդգրկված պահախմբի պետերը զեկուցում են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:
49. Պահակետերի ընդունում–հանձնումն ավարտելուց հետո հերթափոխը հանձնող պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը հերթափոխի ծառայողներին ուղեկցում է զենքերը լիցքաթափելու և հրամայում է հանձնել զենքերը զինանոց, որից հետո հերթափոխը հանձնող և ընդունող պահպանությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված պահախմբի պետերը, պահակետերը փոխարինելու, ինչպես նաև հայտնաբերված անսարքությունների և թերությունների վերաբերյալ զեկուցում են Հիմնարկի պետին:
50. Պահակետերում անընդհատ ծառայության տևողությունը չպետք է գերազանցի 3 ժամը: Պահակետերում ծառայողների փոխարինումն իրականացնում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը կամ օգնականը:
51. Պահպանությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորումից կես ժամ առաջ և պահպանությունն ապահովող ընդունող հերթապահ խմբի կողմից ծառայությունը ստանձնելուց հետո կես ժամով դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած շարժ:
52. Հերթապահությունն ընդունող պահախմբի պետն ընդունում է նաև զինանոցում և պահակետերում առկա զենք-զինամթերքը, ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահեստային հատուկ բանալիները և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը՝ կատարելով անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ
53. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում աշխատանքներ իրականացնող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումն իրականացվում է` արտադրական տեղամասում և մուտքի կամ մուտքերի մոտ նշանակված պահակետերով, ընդ որում` արտադրական կամ աշխատանքային տեղամասում նշանակված պահակետում այն իրականացվում է տեղաշարժմամբ, այնպես, որ նրա հսկողության տակ գտնվող անձինք մշտապես գտնվեն տեսադաշտում:
54. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում պահակետ նշանակված ծառայողը՝
1) հսկողություն է սահմանում աշխատավայրում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ՝ վերջիններիս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու նպատակով.
2) թույլ չի տալիս, որպեսզի աշխատանքի դուրս բերված անձինք փորձեն կապ հաստատել այլ կալանավորված անձանց, դատապարտյալների և այլ անձանց հետ.
3) հետևում է, որպեսզի կալանավորված անձինք կամ դատապարտյալները առանց թույլտվության չլքեն աշխատավայրը, իսկ նման փաստերի հայտնաբերման դեպքում զեկուցում է պահախմբի պետին կամ նրա օգնականին.
4) աշխատանքի ավարտից հետո անցկացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառում:
55. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս աշխատանքներ իրականացնելու նպատակով դատապարտյալների պահպանությունն ապահովող ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով:
56. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է Հիմնարկի համար սահմանված աշխատանքային ժամերին, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովումը կազմակերպելու վերաբերյալ հրամանի համաձայն պահպանությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկվելով:
57. Պահպանությունն ապահովող հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի՝
1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.
2) ուղեկցորդման ճանապարհին որևէ առարկային տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն կամ ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.
3) այլ անձանց, այդ թվում` այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.
4) ուղեկցորդվողների ինքնագլուխ շարքից դուրս գալը կամ շարքում ծխելը:
58. Ուղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երկուսից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը չորս ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը վեց ծառայող: Անհրաժեշտության դեպքում բարձր ռիսկայնության կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է երկու ծառայողի կողմից՝ օգտագործելով ձեռնաշղթա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ոտնաշղթա: Փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին ուղեկցորդելու համար՝ մեկ դատապարտյալին` առնվազն երեք ծառայող, երկու դատապարտյալին` առնվազն չորս ծառայող, իսկ ուղեկցորդման ղեկավարումն իրականացնում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի օգնականը: Տրանսպորտային միջոցով ուղեկցորդման դեպքում կազմավորվում է պահախումբ` նվազագույնը չորս ծառայողից:
59. Ուղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում՝ նաև կողքից: Պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը կամ նրա օգնականը տեղաշարժվում է խմբի վերջից:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՊԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ
60. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողը՝
1) շահագործում և պահպանում է կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները աշխատանքային վիճակում` համաձայն շահագործման կանոնների.
2) հետևում է սարքավորումների ցուցիչներին և աշխատանքին, վերացնում աշխատանքի ընթացքում առաջացած պարզ անսարքությունները, եթե դա չի խոչընդոտում իր անմիջական պարտականությունների կատարմանը.
3) անհապաղ զեկուցում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացված ձայնային ազդանշանների, ահազանգման համակարգի անսարքությունների, պահակետերում նշանակված ծառայողներից ստացված տեղեկությունների և զեկույցների վերաբերյալ.
4) անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացված ահազանգերի հաշվառման մատյանում գրառումներ է կատարում ընդունված ազդանշանների, անսարքությունների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ.
5) երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում, զեկուցելով պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին, այդ մասին տեղեկացնում է տվյալ պահակետի և հարևան պահակետերի ծառայողներին.
6) հեռախոսակապի միջոցով պահակետից ընդունված կանչի դեպքում նախապես պարզում է դրա պատճառները, որից հետո այդ մասին զեկուցում պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին.
7) պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի ցուցումով միացնում և անջատում է պահպանության արտաքին օբյեկտների և դրանց հարող տարածքների լուսավորությունը.
8) կապը և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները սնուցող էլեկտրացանցի խափանման դեպքում սարքավորումները անհապաղ միացնում է պահեստային էլեկտրացանցին կամ սնուցման ավտոմատ աղբյուրին և այդ մասին զեկուցում պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:
61. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետն ընդունելիս, պահակետն ընդունող ծառայողը, փոխարինվող ծառայողի հետ ստուգում է ղեկավարման վահանակի սարքինությունը, բաշխիչ վահանակը, լուսավորությունը, ակումուլյատորային ինքնավար սնուցման աղբյուրը և առկա այլ սարքավորումները: Տվյալ սարքավորումների անսարքությունների բացակայության դեպքում պահակետի ընդունում-հանձնումն ավարտվում է ծառայողների զեկույցով` համապատասխանաբար իրենց պահախմբի պետերին և պահակետի ընդունման-հանձնման վերաբերյալ գրառումով՝ «Անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներ շահագործման հաշվառման» մատյանում (Ձև 3), որում ստորագրում են պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետերը:
62. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողին արգելվում է տագնապ հայտարարելու պատճառները ճշտելու և պարզելու նպատակով զանգահարել պահակետ, որտեղից ստացվել է տագնապ հայտարարելու ազդանշանը:
63. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՍԿԻՉ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ
64. Յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկ նախապես համաձայնեցվում է տվյալ Հիմնարկի իրավասու պաշտոնատար անձի հետ` Հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում (եթե այդպիսիք առկա են) տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների:
65. Յուրաքանչյուր այցելու Հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին է ներկայացնում իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
(65-րդ կետը փոփ. 25.12.18 N 631-Ն)
66. Հսկիչ անցագրային կետում պահակետ նշանակված ծառայողը, համապատասխան համաձայնությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում (Ձև 7) գրանցում է այցելուի ծառայողական վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները` նշելով Հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին` Հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը:
(66-րդ կետը փոփ. 25.12.18 N 631-Ն)
67. Հիմնարկի ծառայողը և վարձու աշխատողը Հիմնարկի վարչական տարածք կամ վարչական մասնաշենք մուտք են գործում տվյալ` Հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին ներկայացնելով ծառայողական վկայականը:
(67-րդ կետը փոփ. 25.12.18 N 631-Ն)
68. Յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք: Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցությունները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
69. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս այցելուների մուտքը, որպես կանոն, իրականացվում է աշխատանքային օրերին` ժամը 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի իրավունք ունեցող անձանց համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամանակացույց չի սահմանվում:
70. Յուրաքանչյուր այցելու, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների, Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս այդ գոտուն հարակից հսկիչ անցագրային կետ է հանձնում «Ա» ձևի (Ձև 8) անցագիրը, իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
(70-րդ կետը փոփ. 25.12.18 N 631-Ն)
71. Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձինք հսկիչ անցագրային կետում ծառայողին են ներկայացնում ծառայողական վկայականը կամ կարգավիճակը և անձը հաստատող փաստաթուղթը:
(71-րդ կետը փոփ. 25.12.18 N 631-Ն)
72. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը՝
1) սահմանված կարգով ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Հիմնարկ.
2) ստուգում է հսկիչ անցագրային կետի դռների, դրանց փականների, պատուհանների վանդակաճաղերի սարքին լինելը և ընդունման արդյունքների ու հայտնաբերված թերությունների վերաբերյալ զեկուցում պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին.
3) հսկիչ անցագրային կետի անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը օգտագործում է իրենց նպատակին համապատասխան.
4) թույլ չի տալիս անձանց մուտքը պահակետային սենյակ, բացառությամբ պահպանությունն ապահովող հերթապահ տվյալ խմբում ընդգրկված պահախմբի պետի, նրա օգնականի և այն անձանցից, որոնց նրանք ուղեկցում են.
5) թույլ չի տալիս կալանավորված անձանց և դատապարտյալներին օրենսդրությամբ արգելված առարկաների և իրերի, ինչպես նաև զենք-զինամթերքի, հատուկ միջոցների, տեխնիկական և բջջային կապի միջոցների, ֆոտոխցիկի, տեսախցիկի, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի, թունավոր, պայթուցիկ նյութերի և հեղուկների, թմրանյութերի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային բաղադրություն պարունակող նյութերի ներթափանցումը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
6) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող տվյալ Հիմնարկի ծառայողից, վարձու աշխատողից վերցնում, իսկ դուրս գալուց՝ վերադարձնում է անցագիրը.
7) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող Վարչության ծառայողից վերցնում է ծառայողական վկայականը` տալով ժետոն, իսկ դուրս գալուց՝ վերադարձնում է այն` ստանալով ժետոնը.
8) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող այցելուից ժամանակավոր ի պահ է վերցնում անձնագիրը (անձը հաստատող այլ փաստաթղթեր) և անցագիրը, գրանցում համապատասխան մատյանում և նրան հանձնում սահմանված կարգի անցաթուղթը, իսկ դուրս գալուց վերցնում անցաթուղթը և վերադարձնում անձնագիրը (անձը հաստատող փաստաթղթերը).
9) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից սահմանված ժամկետից ուշացումով դուրս եկող անձանց դուրս է թողնում միայն ուշացման պատճառները պարզելուց հետո՝ պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի թույլտվությամբ.
10) իր մոտ պահում է դատապարտյալների ցուցակը, որոնց թույլատրված է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս բերել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար՝ նրանց լուսանկարներով, ինչպես նաև Վարչության և Հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները.
11) վարում է տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի հաշվառման մատյանը (Ձև 9) և պահակետային ամփոփագիրը (Ձև 10):
(72-րդ կետը լրաց. 25.12.18 N 631-Ն)
73. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը թույլ չի տալիս, որպեսզի հսկիչ անցագրային կետի անցուղային միջանցքով այցելուի մուտքի ժամանակ միջանցքում միաժամանակ գտնվեն երեքից ավելի չափահաս անձինք, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի և ծառայողի միաժամանակյա տեղաշարժը այլ անձանց հետ`
1) բացում է անցուղային միջանցքի մուտքի դուռը և այցելուին ներս թողնելուց հետո փակում այն.
2) ստուգում է անցագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, համոզվում դրանց իսկության, անցագրի ճիշտ ձևակերպման մեջ, ստուգում դրանց պատկանելիությունը ներկայացնողին և համեմատում անցագիրը առկա նմուշների հետ.
3) այցելուին առաջարկում է անցնել մետաղափնտրիչ սարքով, հարցման միջոցով նախապես ճշտում այցելուի մոտ զենք-զինամթերքի առկայությունը, ընդ որում` առկայության դեպքում զեկուցում այդ մասին պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին և նրա հանձնարարությամբ ընդունում զենքը-զինամթերքը ժամանակավոր պահման, գրանցում այն ժամանակավոր ի պահ հանձնված զենք-զինամթերքի հաշվառման մատյանում (Ձև 11) և փոխարենը տալիս համապատասխան ժետոն.
4) այցելուին առաջարկում է թողնել արգելված իրերը հատուկ առանձնացված տեղում, բացում միջանցիկ դուռը և այցելուի ներս մտնելուց հետո փակում այն.
5) փաստաթղթերի իսկության կասկածի դեպքում (ջնջում, ուղղում, կնիքի ոչ հստակություն, անհամապատասխանություն նմուշին, լուսանկարի անփույթ սոսնձվածք և այլն) զեկուցում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին և հետագայում գործում նրա ցուցումի համաձայն:
74. Հիմնարկում արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով, իրականացվում է Հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագուստի զննություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:
75. Տվյալ Հիմնարկի ծառայողները և վարձու աշխատողները Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին են հանձնում տվյալ Հիմնարկի պետի կողմից տրված անցաթուղթը (Ձև 12):
76. Հիմնարկի կամ Վարչության կողմից նշանակված պահախումբը կամ ոստիկանական ուղեկալը, որը ժամանել է ավտոմոբիլով, հիմնարկի տարածք է թողնվում առանց անցագրի պահախմբի (ուղեկալի) ղեկավարի փաստաթղթերը ստուգելուց հետո: Պահախմբի կամ ոստիկանական ուղեկալի ելքը կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացվում է «Գ» ձևի (Ձև 8) անցագրով, որի ժամանակ համեմատում է պահախմբի և հսկվող անձանց թվաքանակն անցագրում առկա թվաքանակի հետ:
77. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը այցելուին վերադարձնում է վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը` այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի` Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս իրականացվում է Հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի հագուստի զննություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:
78. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը տվյալ Հիմնարկի ծառայողին կամ վարձու աշխատողին վերադարձնում է սահմանված ձևի անցաթուղթը:
79. Հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը այցելուից վերցնում է անցաթուղթը, այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի` Հիմնարկից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Ծառայողը Հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին ներկայացնում է վկայականը:
80. Կալանավորված անձը կալանքից, իսկ դատապարտյալը պատժի կրումից ազատվելու դեպքերում Հիմնարկից դուրս է թողնվում «Բ» ձևի (Ձև 8) անցագրով, որի ժամանակ պահակետի ծառայողը համեմատում է պատժից ազատված անձին տրված համապատասխան տեղեկանքի լուսանկարը տվյալ անձի արտաքին տեսքի, հարցման պատասխանները՝ տեղեկանքում նշված տեղեկությունների, համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը՝ առկա ստորագրության օրինակի հետ, ինչպես նաև ստուգում տեղեկանքում համապատասխան կնիքի առկայությունը: «Բ» ձևի անցագիրը լրացվում է Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառումն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման պետի կողմից:
81. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից Հիմնարկի արտաքին տարածք, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար, դուրս բերվող դատապարտյալները պահախմբի հետ դուրս են թողնվում «Ե» ձևի (Ձև 8) անցագրով: Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը դատապարտյալներին դուրս թողնելիս ստուգում է նրանց՝ ազգանուններով և համեմատում է նախապես Հիմնարկի պետի կողմից հաստատված դատապարտյալների ցուցակի հետ: Արգելվում է Հիմնարկից դուրս թողնել այն դատապարտյալներին, ովքեր չեն ընդգրկված նշված ցուցակում:
82. Ավտոմեքենաների կամ այլ տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է «Դ» ձև անցագրով (Ձև 8) և ապրանքագրով՝ հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողների կողմից ավտոմոբիլը կամ տրանսպորտային միջոցը զննելուց հետո: Ավտոմեքենաների կամ այլ տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է հսկիչ անցագրային կետին կից սարքավորված համապատասխան շինությունում, փակ դարպասների պայմաններում: Տրանսպորտային միջոցը կանգնեցվում է էստակադայի կամ տեսափոսորակի վրա: Զննումից առաջ հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը վարորդին առաջարկում է անջատել շարժիչը, դուրս գալ ավտոմոբիլի խցիկից և տրանսպորտային միջոցը պատրաստել զննման: Զննվում է բեռնախցիկը, թափքը, շարժիչի մեկուսամասը, խցիկը (նստատեղի տակ, դռների մեջ և այլն) և ավտոմոբիլի տակը` առանձնակի ուշադրություն դարձնելով մետաղյա կամ փայտյա պահոցների պարունակության վրա, որոնք ամրացված են ավտոմոբիլի շասսիին կամ թափքին: Սորուն նյութերի (հող, ավազ և այլն) զննման ժամանակ կիրառվում են մետաղյա շոշափոցներ՝ մտցնելով այն մինչև թափքի հատակը: Տրանսպորտային միջոցի զննման համար կարող են կիրառվել նաև ծառայողական շներ և տեխնիկական այլ միջոցներ:
83. Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում հայտնաբերված և առգրավված արգելված իրերի, առարկաների վերաբերյալ զննումն իրականացրած անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակն առգրավված իրերի և ապրանքագրի հետ միասին հանձնվում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:
84. Հրդեհաշիջման կամ այլ փրկարար խմբերի և տրանսպորտային միջոցների մուտքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս թույլատրվում է առանց փաստաթղթի` գրանցելով խմբերում առկա անձանց թվաքանակը: Նշված անձանց ելքն իրականացվում է ՊՀ-ի և պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի ներկայությամբ՝ խմբերում առկա անձանց թվաքանակը ստուգելուց և տրանսպորտային միջոցները զննելուց հետո:
85. Հիմնարկի աշխատողների անձնական տրանսպորտային միջոցների մուտքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ Հիմնարկի պետի ցուցումով: Նշված տրանսպորտային միջոցների բաց կայանումը Հիմնարկի տարածքում արգելվում է:
86. Օգտագործված անցագրերը համեմատվում են անցագրերի կազմերի հիմքերի հետ և ամբողջ գրքի օգտագործումից հետո հանձնվում են արխիվ:
87. Հիմնարկում օգտագործվող անցագրերի տրման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը:
88. Քրեակատարողական հիմնարկի մուտքի և ելքի կարգը խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
89. Հիմնարկ այցելությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
90. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի կահավորանքը պետք է ներառի՝
1) համապատասխան ահազանգման համակարգ, հեռախոսակապ` միացված ՊՀ-ի, պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի կամ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ, ինչպես նաև կալանավորված անձանց ու դատապարտյալների բնակության տեղամասի մուտքի և ելքի կողմից ձայնային ազդանշան ընդունելու զանգ.
2) շոշափոց և այլ հարմարանքներ՝ ներկրվող և դուրս բերվող բեռները ստուգելու համար.
3) մետաղյա պահարան՝ ժամանակավոր ի պահ տրված զենք-զինամթերքի պահման համար:
91. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ընդունման-հանձնման ժամանակ հերթափոխը հանձնող ծառայողն ընդունողին հանձնում է՝
1) պահակետում առկա սարքավորումները, կապի և ահազանգման միջոցները.
2) մուտքի դռների և դարպասների բանալիները.
3) ժամանակավորապես ի պահ ընդունված զենք-զինամթերքը և փաստաթղթերը:
92. Պահակետն ընդունելու-հանձնելու վերաբերյալ պահակետի ծառայողներն այդ մասին զեկուցում են յուրաքանչյուրն իր ղեկավարին հետևյալ ձևով՝ համապատասխանաբար` «Պահակետը հանձնեց» և «Պահակետը ընդունեց», իսկ այնուհետև պահակետի ընդունման-հանձնման վերաբերյալ ստորագրում են պահակետային ամփոփագրում: Զեկուցման պահից սկսած պահակետը համարվում է ընդունած-հանձնած: Հերթափոխը հանձնած պահախմբի պետը փոխարինած ծառայողին հրամայում է հանձնել հաշվեցուցակային զենքերը, օգտագործված անցագրերը և թողնել տվյալ պահակետը:
93. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԴԻՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԵՎ ԱՐԱՀԵՏՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ
94. Դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը՝
1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը Հիմնարկ բացառելու նպատակով, պահպանություն իրականացնելով մինչև` իրեն հարևան մյուս երկու դիտաշտարակների պարագծով.
2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով.
3) պահակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակետից հանվելը, նույնիսկ եթե նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում.
4) պահակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.
5) խստորեն պահպանում է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները.
6) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակետին, բացառությամբ տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահպանությունն ապահովող պահախմբի պետի, նրա օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցում են.
7) պահակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ՝ «Կանգնի՜ր, ով է գալիս» և ստանալով պատասխան՝ «Գալիս է պահախմբի պետը» կամ «Գալիս է պահախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակետին, ասելով. «Պահախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը՝ տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցվողներին մոտենալ պահակետին` հերթափոխի ընդունման-հանձնման համար: Եթե պահակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.
8) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.
9) պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, արգելափակոցի, մասնաշենքերի պատերի, տանիքների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.
10) Հիմնարկի տարածքում գտնվող աշխատողների վրա հարձակման, կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստի փորձի, արգելափակոցի հաղթահարման դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ:
95. Դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունում-հանձնումն իրականացվում է պահակետում առկա սարքավորումների ստուգումից հետո: Պահակետը հանձնող ծառայողը պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է` «Պահակետը հանձնեց»: Համոզվելով, որ պահակետը տեխնիկապես սարքին վիճակում է, պահակետն ընդունող ծառայողը պահպանությունն ապահովող իր հերթափոխում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է` «Պահակետը ընդունեց»: Այդ պահից պահակետը համարվում է ընդունած-հանձնած: Պահակետը հանձնած ծառայողը, դիտաշտարակից իջնելով, կանգնում է շարքի վերջում: Դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունման-հանձնման ընթացքում խմբի ծառայողները սպասում են դիտաշտարակի ներքևում` առանց որևէ տեղաշարժման: Մյուս դիտաշտարակների, ընդունում-հանձնումը իրականացվում է նույն կարգով:
96. Արահետում նշանակված պահակետի ծառայողը իրականացնում է դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողի համար սույն կարգով նախատեսված գործառույթները, ինչպես նաև հաշվեցուցակային պահակետի նախատեսված տեղամասում տեղաշարժվում է նշված երթուղով, ուշադիր զննում պահակետի և արգելափակոցի մոտակայքը, ահազանգման և լուսավորության համակարգերը:
97. Արահետում նշանակված պահակետի ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեղաշարժվում է սահմանված երթուղով` կատարելով կարճ կանգառներ՝ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահակետին հարող տարածքը զննելու համար:
98. Արահետում և դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 20 փամփուշտով (2 պահեստատուփ՝ 10-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, սուլիչով, էլեկտրական լապտերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով: Դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը ապահովված է լինում նաև հեռախոսային կապով, իսկ արահետում նշանակված պահակետի ծառայողը` շարժական հեռախոսակապով՝ անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ միանալու հնարավորությամբ:
99. Արահետային պահակետի ընդունում-հանձնումն իրականացվում է դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունման-հանձնման համար նախատեսված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ
100. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայության են նշանակվում առնվազն երկու կրտսեր խմբի ծառայողներ` մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով` յուրաքանչյուր հերթափոխից:
101. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողի հրահանգավորումը, որպես կանոն, իրականացնում է ՊՀ-ը: Տվյալ գործառույթը կարող է իրականացնել անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբի պահախմբի պետը:
102. Հրահանգավորումից հետո ծառայողները ստանում են զենք-զինամթերքը, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, այնուհետև` տրանսպորտային միջոցով փոխադրվում պահակետ: Փոխարինված ծառայողները նույն տրանսպորտային միջոցով փոխադրվում են Հիմնարկ, որտեղ հանձնում են զենք-զինամթերքը:
103. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետ նշանակված ծառայողներից առաջինը ծառայություն է կատարում հիվանդասենյակում կամ հիվանդասենյակի առանձնացված հատվածում, որտեղից հնարավոր է ապահովել տեսողական արդյունավետ հսկողություն, իսկ մյուսը՝ պայմանավորված շենքային պայմաններից` միջանցքում, պատուհանի տակ կամ շենքի արտաքին տարածքի մեկ այլ վայրում:
104. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը կարող է կատարել իրեն տրված հրահանգավորման շրջանակից դուրս անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ` ելնելով տվյալ հաստատությունում բուժական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, այդ մասին նախապես զեկուցելով պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:
105. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը՝
1) մշտական հսկողություն է ապահովում հիվանդի վարքագծի նկատմամբ և միջոցներ ձեռնարկում նրա կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով.
2) բացառում է հիվանդի հաղորդակցումը նրա բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժական անձնակազմի և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3) ապահովում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելը հիվանդասենյակում, բացառությամբ բնական պահանջները բավարարելու կամ բուժական միջոցառումների կազմակերպման դեպքերի, իսկ հիվանդասենյակից կալանավորված անձի կամ դատապարտյալի դուրս գալու նշված դեպքերում` ապահովում է նրա անվտանգությունը.
4) հերթափոխից հետո պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է ծառայության արդյունքների և պահակետը հանձնելու վերաբերյալ:
106. Քաղաքացիական առողջապահական հաստատություններում ծառայություն կատարելու համար առանձնացված պահախմբի հրահանգավորումն իրականացնում է ՊՀ-ը, որից հետո ծառայողները ստանում են զենք-զինամթերքը, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, այնուհետև` տրանսպորտային միջոցով փոխադրվում պահակետ: Փոխարինված ծառայողները նույն տրանսպորտային միջոցով փոխադրվում են Հիմնարկ, որտեղ հանձնում են զենք-զինամթերքը:
107. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողներն ապահովված պետք է լինեն ծառայողական զենքով, ձեռնաշղթայով և ռադիոկապով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական զենքով:
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
108. Հատուկ ավտոմոբիլի թափքում պահակետ նշանակված ծառայողը`
1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը պահակետ բացառելու նպատակով.
2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ ավտոմոբիլը մուտք է գործում Հիմնարկ.
3) պահակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակետից հանվելը, նույնիսկ եթե նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում.
4) պահակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.
5) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակետին, բացառությամբ ուղեկցորդման տվյալ պահախմբի պետի, նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցում են.
6) պահակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ՝ «Կանգնի՜ր, ով է գալիս» և ստանալով պատասխան՝ «Գալիս է պահախմբի պետը» կամ «Գալիս է պահախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակետին, ասելով. «Պահախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը՝ տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցորդվողներին մոտենալ պահակետին: Եթե պահակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.
7) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.
8) ուղեկցորդման պահախմբի պետին կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականին զեկուցում է պահակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, հատուկ ավտոմոբիլի թափքի, դռների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.
9) ուղեկցորդման պահախմբի այլ ծառայողների վրա հարձակման, կալանավորված անձանց կամ դատապարտյալների փախուստի փորձի դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.
10) մշտական հսկողություն է ապահովում կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ, արգելում` ծխելը, աղմկելը, խցի դռանը մոտենալը, ինչպես նաև հարակից խցում գտնվողների հետ անթույլատրելի կապ հաստատելը.
11) բացում է խցի կամ թափքի դուռը միայն ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա օգնականի հրամանով.
12) կապ է պահպանում ուղեկցորդման պահախմբի պետի հետ համապատասխան կապի միջոցներով կամ ձայնային ազդանշանով:
109. Հատուկ ավտոմոբիլում նշանակված ծառայող վարորդը`
1) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլն առանց հսկողության չթողնելու համար.
2) հատուկ ավտոմոբիլից իջնելու դեպքում անջատում է շարժիչը և բանալիները պահում իր մոտ.
3) հատուկ ավտոմոբիլը վարելու անհնարինության դեպքում այն փոխանցում է հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված համապատասխան վարորդական իրավունք ունեցող այլ ծառայողի:
110. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ով իրականացնում է ուղեկցորդումը (սույն գլխում` ուղեկցորդման պահախմբի պետը) հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում է ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրին, որը ներառում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակետերի, ծառայության տևողությունը և երթուղին: Ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը պահվում է ուղեկցորդման պահախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին` անվանացուցակային գործերում պահելու նպատակով:
111. Ուղեկցորդման պահախմբի պետը պահախմբին նախապատրաստում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.
1) ուղեկցորդման պահախմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.
2) ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը.
3) ուղեկցորդման պահախմբի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, հատուկ և կապի միջոցները, ստուգում զենքերի սարքին վիճակը:
112. Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին դիմավորելու համար ուղեկցորդման պահախմբի պետը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը ուղեկցորդման պահախմբի պատրաստվածության վերաբերյալ, որից հետո գործում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալի ցուցումով: Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալը ստուգում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:
113. Հրահանգավորման ավարտից հետո ուղեկցորդման պահախմբի պետը հրամայում է պահակետերի ծառայողներին իր գլխավորությամբ անցնել ծառայության: Ուղեկցորդման պահախմբի պետը հրամայում է ուղեկցորդման պահախմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր ղեկավարությամբ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է ուղեկցորդման պահախմբի պետը:
114. Կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է ոտքով, հատուկ ավտոմոբիլով, վագոնով, օդանավով:
115. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է սահմանված երթուղով և սահմանված ժամանակահատվածում.
116. Փոխադրման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը իրականացնում է ուղեկցորդման պահախմբի պետը` կնիքված փակ ծրարով անձնական գործերով: Փոխադրման նպատակով հանձնման կամ ընդունման ենթակա չեն այն անձինք, ում վերաբերյալ փաստաթղթերը սխալ կամ թերի են ձևակերպված, ինչպես նաև գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրում:
117. Փոխադրման ենթակա կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդման պահախմբի կողմից ենթարկվում են, որպես կանոն, ամբողջական խուզարկության սույն կարգով սահմանված կարգով:
118. Ընդունման կամ հանձնման կետում, բացառությամբ Հիմնարկի, կալանավորված անձանց կամ դատապարտյալների, ընդունում-հանձնումը իրականացնելուց առաջ պահախմբերի պետերը ներկայանում են միմյանց` ստուգելով միմյանց անձը հաստատող փաստաթղթերը և ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը կամ համապատասխան լիազորությունները հավաստող այլ փաստաթղթերը:
119. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդունում-հանձնումը իրականացվում է ըստ կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակի` միաժամանակ ստուգելով փոխադրման թերթիկում առկա անձնական տվյալները և լուսանկարը:
120. Հիմնարկից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը համապատասխան գրառում է կատարում ՊՀ-ի մատյանում, իսկ այլ պահախմբից ընդունելու դեպքում տվյալ պահախմբի ուղեկցորդման մատյանում: Ստորագրությունները հաստատվում են պահախմբերի պետերի կնիքներով:
121. Ուղեկցորդման պահախմբի պետը ուղեկցորդումների վերաբերյալ պահակետային ամփոփագրի համաձայն երթուղու ընթացքում ուղեկցորդման պահախմբի անձնակազմին նշանակում է մեկ պահակետ` (հատուկ ավտոմոբիլի թափքում խցերի մոտ, վագոնում` միջանցքում խցերի մոտ): Ուղեկցորդման պահախմբի պետը և վարորդը երթևեկության ընթացքում գտնվում են ավտոմոբիլի խցիկում, իսկ վագոնի դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետը և ուղեկցորդման պահախմբի մյուս ծառայողները գտնվում են հատուկ սարքավորված վայրում: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատուկ ավտոմոբիլ կամ վագոն նստեցման կամ հատուկ ավտոմոբիլից կամ վագոնից իջեցման ժամանակ ուղեկցորդման պահախմբի պետի կողմից նշանակվում են նաև ժամանակավոր պահակետեր` հատուկ ավտոմոբիլի դեպքում ավտոմոբիլի հետևի աջ մասում և հատուկ ավտոմոբիլի դիմացի ձախ մասում, վագոնի դեպքում` միջանցքում, խցերի մոտ, փակ հարթակում, իջեցման վայրից վագոնի հակառակ կողմը:
122. Տրանսպորտային միջոցներով, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ուղեկցորդման պահախմբի պետը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ անհրաժեշտության դեպքում և եթե նման հնարավորություններ տրանսպորտային տվյալ միջոցը չունի, անվտանգության ապահովման առումով առավել անվտանգ վայրում կազմակերպում է կանգառ` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բնական կարիքները հոգալու նպատակով: Տվյալ դեպքում կալանավորված անձինք և դատապարտյալները հատուկ ավտոմոբիլից իջեցվում են մեկ-մեկ:
123. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խցերը փակվում են փականներով, որոնց բանալիները երթևեկության ընթացքում գտնվում են ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի մոտ, խցերի փականների բանալիները չպետք է համընկնեն:
124. Արգելվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրում հատուկ ավտոմոբիլով գիշերային ժամերին, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում:
125. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տրանսպորտային միջոց նստեցվում և իջեցվում են մեկ-մեկ, խուց ընդունող պահակետի ծառայողի կողմից բարձրաձայն հաշվելով:
126. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների վագոնով ուղեկցորդման ընթացքում խցերի մոտ պահակետ նշանակված ծառայողների փոխարինումը պահակետերում իրականացվում է 2 ժամը մեկ անգամ: Ուղեկցորդման պահախմբի պետը վագոնով ուղեկցորդման ընթացքում առնվազն 4 անգամ ստուգում է պահակետերում ծառայության կատարման որակը, այդ մասին կատարելով գրառում պահակետային ամփոփագրում:
127. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների օդանավով ուղեկցորդման ընթացքում պահակետերը նշանակվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նստատեղին կից աջ և ձախ նստատեղերում: Նշված անձանց ուղեկցորդումը իրականացվում է ձեռնաշղթայով: Ձեռնաշղթաները հանվում են սննդի ընդունման և բնական կարիքները հոգալու ընթացքում:
128. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խափանման կամ վթարի դեպքում, երբ դրանց հետագա շահագործումը անհնարին է, ուղեկցորդման պահախմբի պետը այդ մասին անհապաղ զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում վերջինիս ցուցումով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին այլ հատուկ ավտոմոբիլ կամ վագոն տեղափոխելիս միջոցներ է ձեռնարկում վերջիններս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու ուղղությամբ: Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի վթարի դեպքում միջոցներ է ձեռնարկում առկա վիրավորների առաջին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
129. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի հրդեհի դեպքում հրդեհը առաջինը նկատած ծառայողը ձայնով կամ առկա ահազանգման համակարգով «հրդեհ» ազդանշան է տալիս, որի դեպքում ուղեկցորդման պահախմբի պետի հրամանով ավտոմոբիլը կամ վագոնը անմիջապես կանգնեցվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհը մարելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին տարհանում ավտոմոբիլից կամ վագոնից` ապահովելով նրանց հուսալի պահպանությունը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհաշիջման, ինչպես նաև առկա փաստաթղթերի, զենք-զինամթերքի պահպանության և անվտանգության ապահովման համար: Միաժամանակ հրդեհի վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում նրա ցուցումով:
130. Պահակետի, վագոնի կամ հատուկ ավտոմոբիլի վրա հարձակման դեպքում պահակետի ծառայողը կամ ուղեկցորդման պահախմբի պետը ձայնով կամ առկա ահազանգման միջոցներով ազդանշան է տալիս: Ուղեկցորդման պահախմբի պետը գնահատելով իրավիճակը, միջոցներ է ձեռնարկում հարձակումը հետ մղելու, վիրավորվածներին առաջին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ: Միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Վարչության հերթապահ բաժին և ոստիկանության տարածքային բաժին հայտնելու ուղղությամբ:
131. Բարձր ռիսկայնության դատապարտյալների կամ կալանավորված անձանց փոխադրումը իրականացվում է ձեռնաշղթաներով, կարող են կիրառվել նաև ոտնաշղթաներ: Ձեռնաշղթաները կիրառվում են սույն կարգով սահմանված կարգով:
132. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:
133. Ուղեկցորդման պահախմբի պետը պետք է ապահովված լինի ատրճանակով՝ 16 փամփուշտով (2 պահեստատուփ` 8-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:
134. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրում իրականացնելու նպատակով նշանակված պահախումբը պետք է առնվազն ներառի`
1) հատուկ ավտոմոբիլով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական, վարորդ և ծառայող,
2) վագոնով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական և ծառայող,
3) օդանավով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական:
Ուղեկցորդման պահախմբի թվաքանակը որոշվում է առաջադրված խնդրի ծավալից` կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակից ելնելով:
135. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդումների ժամանակ պահպանվում են վերջիններիս համար օրենքով նախատեսված անջատ պահելու սկզբունքները:
136. Ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովումն իրականացվում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համաձայնեցված և Պահպանության ապահովման բաժնի պետի կողմից հաստատված գործողությունների պլաններով:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ
137. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որին կցվում է անձի մարմնի զննման արդյունքների վերաբերյալ բժշկական տեղեկանք, արդյունքում` արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Հիմնարկի պետին:
138. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից հանվում է այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև սննդի ընդունման կամ բնական պահանջների բավարարման ընթացքում, կյանքին վտանգ սպառնալու (հրդեհ, ջրհեղեղ և այլն), կալանավորված անձի կամ դատապարտյալի հանկարծակի հիվանդության դեպքերում:
139. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց՝ նաև կրծքավանդակին:
140. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում ծառայողական և մարտական զենք, ինչպես նաև համապատասխան ծառայողների կողմից արգելքներ քանդող միջոցներ կարող են գործադրվել տվյալ Հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում` սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների համաձայն:
141. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:
142. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, Հիմնարկի պետի կողմից նշանակվում է ծառայողական քննություն և գրավոր զեկուցվում Վարչության պետին:
Գ Լ ՈՒ Խ 11
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ
143. Հիմնարկի պահպանության ապահովման կազմակերպման համար կարող է ստեղծվել կինոլոգիական ծառայողների խումբ, ովքեր ենթակա են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:
144. Կինոլոգիական ծառայողը՝
1) անշեղորեն պահպանում է ծառայողական շուն (կամ շների) գործադրելու համար սույն կարգի պահանջները.
2) ապահովում է առավել նպատակահարմար ցեղատեսակի կենդանիների ընտրությունը.
3) առաջարկություններ է ներկայացնում ծառայողական շուն պահելու և ծառայություն կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, անասնաբուժական և անասնաբուծական պայմաններ ապահովելու վերաբերյալ.
4) կերակրում է ծառայողական շանը.
5) անցկացնում է ընդհանուր և հատուկ վարժեցում, կատարելագործում շան աշխատանքը ծառայության տարբեր պայմաններում.
6) բացառում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների շփումը ծառայողական շան հետ.
7) անհրաժեշտության դեպքում շուն գործադրելու վերաբերյալ կայացնում է ինքնուրույն որոշում` ղեկավարվելով սույն կարգով.
8) պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմին ծանոթացնում է ծառայողական շան հետ վարվելակերպին:
145. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ շուն գործադրելու փաստի վերաբերյալ համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագիր՝ Հիմնարկի պետին:
146. Ծառայողական շունը պահակետին կարող է կցվել հետևյալ կարգով՝
1) մասնակի շարժական՝ պահպանության է հանձնվում արգելագոտու տեղամասը՝ 20-ից 100 մետր երկայնքով.
2) ամբողջական շարժական՝ պահպանության է հանձնվում ամբողջ արգելագոտու տարածքը.
3) ոչ շարժական կամ շղթայված՝ պահպանության է հանձնվում նեղ անցուղի, մուտք, արգելափակոցում քանդվածք և այլն:
147. Արգելվում է շներին կցել փշալարով արգելափակված գոտում` մասնակի կամ ամբողջական շարժական պահպանության համար:
148. Ծառայողական շներին պահակետին կցելու և պահակետից հանելու ժամերը սահմանվում են ծառայողական շների պահակետային ամփոփագրով:
149. Կինոլոգիական խմբի յուրաքանչյուր ծառայողի թույլատրվում է միաժամանակ պահակետ տանել և պահակետից հետ բերել երկու շնից ոչ ավելի:
150. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ծառայողը ծառայողական շան հետ պետք է շարժվի պահախմբով ուղեկցորդվող անձի կողքից կամ հետևից՝ պահելով շանը ուղեկցորդվողից անվտանգ հեռավորության վրա:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
151. Արգելագոտիները սարքավորվում են արգելագոտու հիմնական պատի ներքին և արտաքին կողմերից: Ներքին արգելագոտու լայնությունը` կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի կողմից` առնվազն հինգ մետր է, արտաքին կողմից` մինչև տասնհինգ մետր: Ներքին արգելագոտին սահմանափակվում է լարափակոցով, իսկ արտաքին արգելագոտին` քողարկող պարսպով: Արգելագոտիների տարածքը պետք է հարթեցված ու փխրեցված լինի և մաքրված կողմնակի շինություններից, առարկաներից ու բուսականությունից, որպեսզի չդժվարացնի արգելագոտու դիտումը: Արգելագոտու բաղկացուցիչ մասերն են նաև նախազգուշացնող ցուցանակները և հետքային հսկիչ արահետը, ինչպես նաև համապատասխան ինժեներատեխնիկական միջոցները: Արգելագոտիները մուտքի համար սարքավորվում են դռնակներով, որոնք պետք է փակվեն փականներով և սարքավորվեն ահազանգման համակարգով: Արգելագոտու պարագծով, յուրաքանչյուր առնվազն հիսուն մետրը մեկ տեղադրվում են նախազգուշացնող ցուցանակներ` «Արգելագոտի, մուտքն արգելված է» բովանդակությամբ:
152. Արգելագոտու հիմնական պատը կառուցվում է պահպանվող օբյեկտի պարագծով, հսկիչ անցագրային կետերից բացի այլ վայրերով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը օբյեկտ թույլ չտալու նպատակով: Արգելագոտու հիմնական պատը կառուցվում է քարից կամ երկաթբետոնե կառուցվածքից կամ այլ նյութերից, առնվազն հինգ մետր բարձրությամբ: Արգելագոտու հիմնական պատը պետք է լինի ուղղագիծ, առանց ավելորդ կորությունների, որոնք կարող են սահմանափակել տեսադաշտը, առանց ելուստների և խորշերի, որոնք կարող են հեշտացնել պատի հաղթահարումը: Պատի ամրասյուները պետք է տեղակայվեն արտաքին կողմից, իսկ ներքին կողմը պետք է լինի հարթ և սպիտակեցված: Արգելագոտու հիմնական պատը ուժեղացվում է ահազանգման համակարգով և անվտանգության արգելափակման տեխնիկական միջոցներով: Արգելագոտու հիմնական պատի տակով անցնող ջրահեռացման խողովակները սարքավորվում են մետաղյա վանդակաճաղերով: Արգելագոտու քողարկող պարիսպը կառուցվում է քարից կամ երկաթբետոնե կառուցվածքից, առնվազն վեց մետր բարձրությամբ: Լարափակոցը սարքավորվում է ցանկացած նյութերից` երկկողմանի տեսանելի և թափանցիկ:
153. ՊՀ-ի աշխատասենյակը պետք է գտնվի Հիմնարկի արգելագոտու հիմնական պատում ներկառուցված: Աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ամրակայված կապի վահանակով, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացվող տեղեկությունների արտացոլման սարքավորումներով, ծառայողական տեղեկատվության ցուցատախտակներով և մետաղյա պահարանով: Կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց ցուցատախտակը պետք է պարունակի տեղեկատվություն հաշվառման վերցված կալանավորված անձանց և դատապարտյալների մասին: Ցուցատախտակի վրա հաշվառման են վերցվում փախուստի, հարձակման և ինքնավնասման հակում ունեցող, թմրամոլությամբ կամ ալկոհոլամոլությամբ տառապող անձինք: Ցուցատախտակի վրա պետք է տեղադրված լինի հաշվառման վերցված անձի լուսանկարը, նրա անունը, ազգանունը և հայրանունը, ինչ հանցագործության կատարման մեջ է մեղադրվում կամ ինչ հանցագործության համար է դատապարտվել, նշանակված պատժաչափը և դրա սկիզբը, կանխարգելիչ հաշվառման տեսակը:
154. Տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ամրակայված կապի վահանակով, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացվող տեղեկությունների արտացոլման սարքավորումներով, ծառայողական տեղեկատվության ցուցատախտակներով և մետաղյա պահարանով: Աշխատասենյակի տեղակայումը պետք է ապահովի տեսողական կապ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի ծառայողի հետ և վերահսկողություն զինամթերքի պահման սենյակի մուտքի նկատմամբ, որին կից սարքավորվում է զենքի մաքրման սենյակը:
155. Զենքի մաքրման սենյակը կահավորվում է նվազագույնը սեղանով, գնդակաորսիչով, փակվող մետաղյա պահարանով՝ յուղոտ լաթերի և յուղի տարողությունների պահպանման համար, կրակմարիչով և զենքի մաքրման վերաբերյալ տեղեկատվական նյութերի ցուցատախտակներով:
156. Մասնաշենքի ավագի աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ներքին հեռախոսակապի և ՊՀ-ի աշխատասենյակի հետ ուղիղ կապի միջոցներով, ահազանգման կոճակով և մետաղյա պահարանով:
157. Կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության արդյունավետ ապահովման նպատակով Հիմնարկը սարքավորվում է կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական համապատասխան միջոցներով: Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման և վերահսկման նպատակով ստեղծվում է կահավորված պահակետ, որտեղ տեղադրվում են հայտարարված կամ ստացված տագնապ հայտարարելու ազդանշան տալու կոճակներ: Տագնապի ազդանշաններն ընդունելու համար կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի սենյակում տեղադրվում է ազդանշան ընդունող սարք և հեռախոսակապ պահակետերի և ՊՀ-ի աշխատասենյակի հետ: Արգելագոտու պարագծով, ինչպես նաև այլ վայրերում սարքավորվում են քաղաքային հեռախոսացանցից մեկուսացված հեռախոսային ցանցի վարդակներ, որպեսզի պահակետերի ծառայողները հնարավորություն ունենան կապ հաստատել տվյալ հերթափոխում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի կամ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ:
158. Հսկիչ անցագրային կետը սարքավորվում է այնպես, որ անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը լինեն, որպես կանոն, համատեղված, ինչպես նաև որպեսզի բացառվի կողմնակի անձանց ներթափանցումը պահակետի տարածք, ապահովվի պահակետում ծառայություն կատարող անձի անվտանգությունը` հսկիչ անցագրային կետով անցնող տրանսպորտային միջոցների մեջ կամ արգելագոտու քողարկող պարսպից դուրս գտնվող անձանց հարձակումից, բացառվի պահակետի հաղթահարումը առանց փաստաթղթերի ստուգման և տրանսպորտային միջոցների զննման: Պահակետը տեղակայվում է անձանց համար նախատեսված մուտքին սահմանակից և հաղորդակցվող տարածքում: Հսկիչ անցագրային կետի դռները սարքավորվում են պահակետից կառավարվող էլեկտրական կամ մեխանիկական փականներով, ինչպես նաև լրացուցիչ փականներով: Դարպասները և դռները պետք է սարքավորվեն մետաղյա և այնպես, որպեսզի բացառվի ներքին և արտաքին դարպասների կամ դռների միաժամանակյա բացումը, ինչպես նաև անվտանգությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը պետք է հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, անջատել դռների և դարպասների էլեկտրական փականները: Հսկիչ անցագրային կետի դարպասների և դռների փականներին չպետք է համապատասխանեն այլ շինությունների բանալիներ և պետք է լինի բանալիների ընդամենը երկու օրինակ, որից մեկը՝ պահակետում ծառայություն կատարողի, իսկ մյուսը՝ անվտանգությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի մոտ: Հսկիչ անցագրային կետի անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը պահվում են համապատասխան փականներով և լրացուցիչ փականներով փակ վիճակում: Տրանսպորտային միջոցների նախատեսված մուտքը սարքավորվում է էստակադայով, զննման հորով և հակախոյահարման սարքով, որը տրանսպորտային միջոցների շարժից ազատ ժամանակ պետք է գտնվի բարձրացված վիճակում:
159. Դիտաշտարակները տեղակայվում են այնպես, որպեսզի ապահովվի արգելագոտու ամբողջ պարագծի արդյունավետ հսկողությունը: Դիտաշտարակները կառուցվում են քարից, բետոնից կամ մետաղյա կոնստրուկցիաներից՝ հիմնականում անկյուններում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արգելագոտու պարագծի ուղղագիծ տեղամասում, եթե այդ տեղամասը գերազանցում է 150 մետրը: Դիտաշտարակը տեղադրվում է, որպես կանոն, քողարկող արգելափակոցին կիպ: Դիտաշտարակի մակերեսը պետք է ունենա 2,5-ից 5 քմ չափեր: Դիտաշտարակ բարձրանալու սանդուղքը սարքավորվում է այնպես, որպեսզի աստիճանահարթակը գտնվի դիտաշտարակի հատակից առնվազն 1,7 մետր տարածության վրա: Աստիճանահարթակի և դիտաշտարակի հարթակի միջև թեքությամբ տեղադրվում է հենովի սանդուղք՝ լայն աստիճանավանդակով, որը ծառայում է դռնակով անմիջականորեն պահակետային հարթակ մուտք գործելու համար: Դիտաշտարակի հատակի ծածկը պետք է լինի փայտյա: Պահակետային հարթակ մուտք գործելու համար նրա հատակին հարմարեցվում է փակվող դռնակ: Դռնախորշի չափերը պետք է լինեն երկարությունը` 0,8 մետր, իսկ լայնությունը` ևս 0,8 մետր: Դիտաշտարակի պատերը ներսի կողմից կարող են ծածկվել փայտյա կամ պլաստիկե ծածկույթով: Դիտաշտարակի մուտքի դռնակը պատրաստվում է մետաղից կամ փայտից` պատված մետաղով, և սարքավորվում փականով: Դիտաշտարակները սարքավորվում են շանթարգելներով:
Ձև 1
(էջ 1)
Պ Ա Հ Ա Կ Ե Տ Ա Յ Ի Ն Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
տրանսպորտային միջոցով ուղեկցորդման
« » ———————- 20 թ.
1. Երթուղին ________________________________________________________________________
(նշել ընդունման-հանձնման կետերը)
2. Պահախմբի կազմը
ա) պահախմբի պետ ______________________________________________________________________
(Ա. Ա.)
բ) պահախմբի պետի օգնական _____________________________________________________________
(Ա. Ա.)
գ) պահակետերի ծառայողներ ______________________________________________________________
(Ա. Ա.)
Հ/Հ |
Պահակետի հերթական համարը |
Պահակետեր նշանակվող ծառայողների իրազեկումը | |
(Ա. Ա.) |
ստորագրություն | ||
3. Պահախմբի հրահանգավորումը անցկացրեց ___________ ____________________________________
(Ա. Ա.)
4. Պահախմբի պետի և օգնականի հրահանգավորումը անցկացրեց _______________________
(Ա. Ա.)
5. ——————————————— ապահովման բաժնի պետ ————————————————(Ա. Ա.)
6. «Համաձայն եմ»ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ`
____________________ |
____________________ |
(ստորագրություն) | (Ա. Ա.) |
(էջ 2)
6. Ուղեկցորդման ենթակա անձինք
Հ/Հ |
(Ա. Ա. Հ.) |
ծննդյան |
քր.օր-ի |
ենթակա է մեկուսացման |
|
Օրը, |
ՔԿՀ-ի անվանումը |
Մուտք |
Ելք |
7. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները. ____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
8. Պահակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Ձև 2
Մ Ա Տ Յ Ա Ն
Հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
____________________________________ |
(հիմնարկի անվանումը) |
քրեակատարողական հիմնարկի պետ |
________________________________ _ին |
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
« » ———————— 20 թ-ի ժամը ———— -ին հերթափոխն ընդունելիս, քրեակատարողական հիմնարկում պահվում էին թվով —————— կալանավորված անձինք և դատապարտյալներ: Հերթափոխի ընթացքում տեղի ունեցած հանցագործության կամ այլ իրավախախտումների դեպքերի, դատապարտյալների կամ կալանավորված անձանց և հիմնարկի աշխատողների կողմից թույլ տրված խախտումների և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների համառոտագրում.
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Հերթապահ խմբի ծառայության ստուգման ընթացքում (նշելով ստուգման ժամերը) հայտնաբերված թերությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ գրառումներ.
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Հերթափոխը հանձնեց |
________________________ |
(Ա. Ա., ստորագրություն) | |
Հերթափոխը ընդունեց |
________________________ |
(Ա. Ա., ստորագրություն) |
Հերթափոխի ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ հիմնարկի ղեկավարի ցուցումները, եթե դրանք առկա են.
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Քրեակատարողական հիմնարկի պետ |
___________________________________ |
(ստորագրություն, Ա. Ա.) |
Ձև 3
Մ Ա Տ Յ Ա Ն
անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների (ԱԱԻՏՄ)
շահագործման հաշվառման մատյանի
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/հ |
Պահակետի համարը, որտեղից ստացվել է ազդանշան սարքավորումների անսարքության կամ խափանման վերաբերյալ |
Ազդանշանի ստացման ժամանակը (ժամը, րոպեն) |
Ազդանշանի բնույթը |
Երբ և ում է զեկուցվել սարքավորման անսարքության վերաբերյալ |
Ձեռնարկված միջոցառումները |
ԱԱԻՏՄ-ի վիճակը հերթապահության հանձնման պահին, ներառյալ առկա անսարքությունները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հերթափոխը ընդունեց _______________________________________________________________ |
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
« » ______________ 20 թ. ժամը _______ -ից մինչև « » ______________ 20 թ. ժամը _______ |
Ձև 4
(էջ 1)
ՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
պահպանության արտաքին օբյեկտների
Ծառայությունը պահպանության արտաքին օբյեկտներում ընդունեց « »_____________________20 թ.
ժամը____- ին_____________________________
(պաշտոն, Ա. Ա., ստորագրություն)
Հ/Հ |
Պահակետ |
Հերթափոխերի վերաբերյալ պահակետեր նշանակվող | |||||
1-ին հերթափոխ |
ստորա-գրություն |
2-րդ հերթափոխ(Ա.Ա.) |
ստորա-գրություն |
3-րդ հերթափոխ |
ստորա-գրություն | ||
1 |
Պահակետ |
||||||
2 |
Պահակետ |
||||||
3 |
Պահակետ |
||||||
4 |
Պահակետ |
||||||
5 |
Պահակետ |
||||||
6 |
Պահակետ |
||||||
7 |
Պահակետ |
(էջ 2)
Ինժեներատեխնիկական սպասարկման նպատակով արգելագոտի մուտք գործող անձանց վերաբերյալ
Հ/հ |
Մուտքի թույլտվություն |
Արգելագոտի մուտք գործած |
Մուտքի |
Մուտքի |
Ելքի |
Պահակետեր նշանակված ծառայողների ծառայության ժամանակացույց
Հ/հ |
Պաշտոն, Ա. Ա. |
Պահակետի համարը |
Հերթափոխի համարը |
Պահակետում ծառայության ժամերը | ||||||||||||
|
||||||||||||||||
Վերոհիշյալ ժամերից պահակետում է գտնվել(սյունակներում նշել «Պ» տառով) | ||||||||||||||||
1 |
ԹԻՎ 1 |
1 |
||||||||||||||
2 |
2 |
|||||||||||||||
3 |
3 |
|||||||||||||||
4 |
ԹԻՎ 2 |
1 |
||||||||||||||
5 |
2 |
|||||||||||||||
6 |
3 |
|||||||||||||||
7 |
ԹԻՎ 3 |
1 |
||||||||||||||
8 |
2 |
|||||||||||||||
9 |
3 |
|||||||||||||||
10 |
ԹԻՎ 4 |
1 |
||||||||||||||
11 |
2 |
|||||||||||||||
12 |
3 |
|||||||||||||||
13 |
ԹԻՎ 5 |
1 |
||||||||||||||
14 |
2 |
|||||||||||||||
15 |
3 |
|||||||||||||||
16 |
ԹԻՎ 6 |
1 |
||||||||||||||
17 |
2 |
|||||||||||||||
18 |
3 |
|||||||||||||||
19 |
ԹԻՎ 7 |
1 |
||||||||||||||
20 |
2 |
|||||||||||||||
21 |
3 |
(էջ 3)
Պահակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Պահակետեր նշանակված ծառայողների զեկույցների վերաբերյալ գրառումներ.
Պահակետի համարը |
Զեկույցների ժամերը | |||||||||
Թիվ 1 |
||||||||||
Թիվ 2 | ||||||||||
Թիվ 3 |
||||||||||
Թիվ 4 | ||||||||||
Թիվ 5 |
||||||||||
Թիվ 6 |
||||||||||
Թիվ 7 |
||||||||||
Թիվ 8 |
||||||||||
Հիմնարկի պահպանությունը հանձնեց « » _________ 20 թ. ժամը _____ -ին _______________ |
(պաշտոնը, Ա. Ա., ստորագրություն) |
Ձև 5
Մ Ա Տ Յ Ա Ն
Հիմնարկի ծառայողներին հատուկ միջոցներ հանձնման-ընդունման հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/հ |
Անվանումը և քանակը |
Հանձնման օրը, ամիսը, |
Հատուկ միջոցը ստացած ծառայողի Ա.Ա., |
Ընդունման |
Հատուկ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև 6
Մ Ա Տ Յ Ա Ն
Հիմնարկում առկա զենք-զինամթերքի ընդունման-հանձնման հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/հ |
օրը, |
զենք - զինա-մթերքը |
Զենք-զինամթերքի անվանումները | |||||||||||
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից | |||||||
զինա-նոցում |
պահա-կետերում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում | |||||||
Ձև 7
Մ Ա Տ Յ Ա Ն
այցելուների գրանցման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/հ | հիմնարկ մուտք գործելու ամիս - ամսաթիվը | այցելուի անուն-ազգանունը | այցելուի առկա պաշտոնը | վկայականի կամ անձնագրի տվյալները | հիմնարկ մուտք գործելու ժամը | հիմնարկից դուրս գալու ժամը |
Ձև 8
ՁԵՎ «Ա» |
ՁԵՎ «Ա» |
Առաջին մաս |
Երկրորդ մաս |
Անցագիր թիվ ... |
Անցագիր թիվ ... |
Տրված է քաղաքացի ................................... (Ա. Ա. Հ.) ........................................................................... (այցի նպատակը)
|
Քաղաքացի ............................................... (Ա. Ա. Հ.) ........................................................................ (այցի նպատակը)
|
«......» ................. 20..թ. ժամը .............. |
«......» ................. 20..թ. ժամը .............. |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
Նշումներ ելքի վերաբերյալ (ստորագրություն, Ա. Ա.) |
|
Ձև «Ա» անցագիրը կնքվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից այնպես, որ այն ներառի առաջին և երկրորդ մասերը: Այցելուին տրվում է միայն տվյալ անցագրի երկրորդ մասը, իսկ առաջին մասը պահվում է ծառայողի մոտ: |
ՁԵՎ «Բ» |
ՁԵՎ «Բ» |
Առաջին մաս |
Երկրորդ մաս |
Անցագիր թիվ ... |
Անցագիր թիվ ... |
Անուն ................................. |
Անուն ................................. |
Ազգանուն .......................... |
Ազգանուն .......................... |
Հայրանուն ........................ |
Հայրանուն ........................ |
Կալանքից (պատժից) ազատելու հիմք |
Կալանքից (պատժից) ազատելու հիմք ................................................................. |
«......» ................. 20….թ. ժամը .............. |
«......» ................. 20….թ. ժամը .............. |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
Ձև «Բ» անցագիրը կնքվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից այնպես, որ այն ներառի առաջին և երկրորդ մասերը: Կալանքից (պատժից) ազատվող անձին տրվում է միայն տվյալ անցագրի երկրորդ մասը, իսկ առաջին մասը պահվում է ծառայողի մոտ: |
ՁԵՎ «Գ» |
ՁԵՎ «Գ» |
Առաջին մաս |
Երկրորդ մաս |
Անցագիր թիվ ... |
Անցագիր թիվ ... |
Պահախմբի պետ .................................. |
Պահախմբի պետ .................................. |
Ուղեկցորդողներ .................................... (թվաքանակը տառերով) |
Ուղեկցորդողներ ................................... (թվաքանակը տառերով) |
Ուղեկցորդողներ .................................... (թվաքանակը տառերով) |
Ուղեկցորդողներ ................................... (թվաքանակը տառերով) |
«....» ................... , 20.. թ. |
«....» ................. , 20..թ. |
ՔԿՀ-ի պետ ........................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
ՔԿՀ-ի պետ ........................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
Ձև «Գ» անցագիրը կնքվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից այնպես, որ այն ներառի առաջին և երկրորդ մասերը: Պահախմբին կամ ոստիկանական ուղեկալին տրվում է միայն տվյալ անցագրի երկրորդ մասը, իսկ առաջին մասը պահվում է ծառայողի մոտ: | |
ՁԵՎ «Դ» |
ՁԵՎ «Դ» |
Առաջին մաս |
Երկրորդ մաս |
Անցագիր թիվ ... |
Անցագիր թիվ ... |
ՔԿՀ-ից դուրս թողնել ................................. |
ՔԿՀ-ից դուրս թողնել ................................. |
Ուղեկցորդող ................................................... (Ա.Ա.) |
Ուղեկցորդող ................................................... (Ա.Ա.) |
Բեռի տեսակը .................................................. |
Բեռի տեսակը .................................................. |
Ընդամենը ............կգ ......................... հատ |
Ընդամենը ............կգ ......................... հատ |
«......» ................. 20..թ. ժամը .............. |
«......» ................. 20..թ. ժամը .............. |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) |
Ձև «Դ» անցագիրը կնքվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից այնպես, որ այն ներառի առաջին և երկրորդ մասերը: Ուղեկցորդողին տրվում է միայն տվյալ անցագրի երկրորդ մասը, իսկ առաջին մասը պահվում է ծառայողի մոտ: |
ՁԵՎ «Ե» |
ՁԵՎ «Ե» |
Առաջին մաս |
Երկրորդ մաս |
Անցագիր թիվ ... |
Անցագիր թիվ ... |
Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հիմնարկի արտաքին տարածք դուրս բերել թվով ........ դատապարտյալներ: |
Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հիմնարկի արտաքին տարածք դուրս բերել թվով ....... դատապարտյալներ: |
Աշխատանքի վայրը .................................. |
Աշխատանքի վայրը ..................................... |
Դուրս բերման օրը «...» ................ 20..թ. |
Հիմք` տեխնիկատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով դուրս բերվող դատապարտյալների ցուցակը, հաստատված «....» ....... 20… թ-ին և զեկուցագիրը |
Դուրս բերման օրը և ժամը |
Դուրս բերման օրը և ժամը |
Վերադարձի ժամը .................................... |
Վերադարձի ժամը .................................... |
Պահպանությունն իրականացնում է (Ա. Ա.)
|
Պահպանություն իրականացնող (Ա. Ա.)
|
Ընդունեցի թվաքանակով «.......» (ստորագրություն, Ա. Ա.) |
Դատապարտյալներ ...................................... (Ա. Ա.)
|
ՔԿՀ-ի պետ .......................................... (ստորագրություն, Ա. Ա.) «......» ................. 20..թ. |
|
Ձև «Ե» անցագիրը կնքվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից այնպես, որ այն ներառի առաջին և երկրորդ մասերը: Պահախմբի ավագին տրվում է միայն տվյալ անցագրի երկրորդ մասը, իսկ առաջին մասը պահվում է ծառայողի մոտ: |
Ձև 9
Մ Ա Տ Յ Ա Ն
Տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/Հ |
Օրը, ամիսը |
Տրանսպոր-տային միջոցի |
Մուտքի ժամը, րոպեն |
Հիմնարկի տարածքում տրանսպոր-տային միջոցի նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայողի |
Տրանսպոր-տային միջոցի` մուտքի ժամանակ զննումն իրակա-նացրած ծառայողի Ա. Ա., ստորա-գրությունը |
Ելքի ժամը, րոպեն |
Հիմնարկի տարածքում տրանսպոր-տային միջոցի նկատմամբ հսկողություն իրականացրած ծառայողի |
Տրանսպոր-տային միջոցի` ելքի ժամանակ զննումն իրականացրած ծառայողի |
Ձև 10
ՊԱՀԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հիմնարկ ընդունված և ժամանակավոր մեկնած անձանց հաշվառման
Հսկիչ անցագրային կետի պահակետում նշանակված ծառայող __________________________________
(Ա.Ա.)
__________________________________________________________________________________
Պահակետը ընդունեց « » ________________ 20.... թ. ժամը _______
ժամը |
Հիմնարկ մուտք եղած և Հիմնարկից ելք եղած կալանավորված անձանց կամ | |
Մուտք հիմնարկ |
Ելք հիմնարկից | |
Պահակետը հանձնեց ________________________________________________________________________ |
(ստորագրություն, Ա. Ա.) |
« » ______________ 20 թ. ժամը _______ |
Ձև 11
Մ Ա Տ Յ Ա Ն
ժամանակավոր ի պահ հանձնված զենք-զինամթերքի հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Զենք-զինամթերքը |
Զենքի տեսակը |
Ընդունված է |
Վերադարձված է | ||
Քանակը, զենքի համարը, փամփուշտների քանակը |
Օրը, ամիսը, ժամը |
ՀԱԿ-ի պահակետ նշանակված |
Զենք-զինամթերքը ստացած անձի ստորագրությունը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև 12
|
|
Ձև 13
Մ Ա Տ Յ Ա Ն
Հիմնարկի ծառայողներին զենք-զինամթերքի հանձնելու-ընդունելու հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հանձնելու օրը, ամիսը, |
Ստացող |
Զենք-զինամթերքի անվանումը |
Հատկացված է |
Ընդունված է | |||
Քանակը, |
Ստացող անձի ստորա-գրությունը |
Ընդունման օրը, ամիսը, տարին |
Քանակը, |
Ընդունեց ստորա-գրություն, Ա. Ա. | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև 14
Մ Ա Տ Յ Ա Ն
Հիմնարկում առկա զենք-զինամթերքի ընդունման-հանձնման հաշվառման
(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)
Հ/հ |
օրը, |
զենք- |
Զենք-զինամթերքի անվանումները | |||||||||||
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից |
ենթակա է հանձնման |
որից | |||||||
զինա-նոցում |
պահա-կետե-րում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում |
զինա-նոցում |
պահա-կետե-րում | |||||||
(հավելվածը փոփ., լրաց. 25.12.18 N 631-Ն)