ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2018 թ. ք. Երևան |
N 289-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTOR’S OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:
3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTOR’S OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
(2-րդ կետը փոփ. 11.06.18 N 407-Ն)
Նախարարի պաշտոնակատար Վ. Մարտիրոսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |