«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2012 թ. |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով.
(նախաբանը փոփ. 23.10.18 N 552-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը համաձայն NN 1, 2 հավելվածների։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 26-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հ. Թովմասյան |
Հավելված 1 ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի N 31-Ն հրամանի |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի
1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
1.1 Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5 մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեգույն գլխարկանշանը: Գլխարկանշանը՝ ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում: Գլխարկահովհարը սև է, լաքապատ:
Գեներալ-մայորի գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, երկու կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են կաղնու ճյուղեր: Գլխարկահովհարից վերև՝ գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձուլածո ոսկեզօծ խորհրդանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ: Գլխարկագագաթին ամրացվում է ՀՀ զինանշանը ոսկեզօծ գործվածքով:
Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տոնական գլխարկը պողպատագույն է, սև գլխարկաբոլորքով:
Պիլոտկա սև կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը դեղին, ձախ կողմում 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը:
Կեպի բամբակյա սև կտորից, բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքեր: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը ոսկեգույն կաղնու տերևներով երիզված:
(1.1-ին կետը փոփ. 23.10.18 N 552-Ն)
1.2 Տարազաբաճկոն (Ձև 1 կցվում է): Արդարադատության լեյտենանտից-կապիտան կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում՝ կտրվածքով: Տարազաբաճկոնը աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի ձախ մասում՝ կտրվածքով գրպան: Արդարադատության մայորից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների համար՝ երկփեղկանի, երեք կոճականի տարազաբաճկոն, թիկնամասի ներքևում՝ առանց կտրվածքի: Արդարադատության լեյտենանտից-գնդապետ տարազաբաճկոնի օձիքի վրա ամրացվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների ամենօրյա տարազաբաճկոնը կարվում է սև գույնի գաբարդինից:
Արդարադատության լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցներինը՝ սև կտորից է: Տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը՝ ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է՝ 2,5 մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով:
Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական տարազաբաճկոն՝ պողպատագույն գաբարդինից (Ձև 3 կցվում է): Գեներալ-մայորի տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը ոսկեգույն եզրաշերտով է 2,5 մմ լայնությամբ: Օձիքին և թևածալքերին ոսկեզօծ թելով ասեղնագործված են կաղնու ճյուղեր:
Հանովի ուսադիրներով բաճկոնը (Ձև 1 կցվում է) սև գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա) 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և թևքերը թեզանիքներով կտրվածքով, միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով դեղին երիզ (կանտ), 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, ուսադիրները հանովի: Գեներալ-մայորի բաճկոնի օձիքը դեղին 2.5 մմ եզրաշերտով է: Օձիքի վրա ասեղնագործվում է ոսկեզօծ թելերով կաղնու ճյուղեր (Ձև 3 կցվում է):
1.3 Ազատթող փողքերով տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5 մմ հեռավորությամբ կարվում է նաև մուգ կարմրավուն վրակարվածք՝ 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով (Ձև 3 կցվում է):
1.4 Կոշիկները (կիսակոշիկները) սև են, քրոմակաշվե, իսկ գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցներինը՝ այծակաշվե /շևրոյե/:
1.5. Վերնաշապիկը սպիտակ է, կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ տարազաբաճկոնի և բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ` երկար ու կարճ թևքերով, և կարճ թևքերով շապիկ: Փողկապը սև գույնի է, դեղին ամրակով, երկարությունը՝ 55-57 սմ, պատրաստի տեսքը ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Հանգույցից 70 մմ ներքև ոսկեգույն է: Կանացին՝ երկթև բանտ է, թևերը 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով:
(1.5-րդ կետը խմբ. 11.09.15 N 465-Ն)
1.5.1. Շապիկ սպիտակ կարճաթև. տրիկոտաժից (60-70 % բամբակյա), հանովի կոշտ ուսադիրների ամրակով, առաձգական օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 սպիտակ կոճակներով: Շապիկի փեշերը երկտակ առաձգական գործվածքով է: Ձախ կրծքավանդակին 14.5 սմ x 12 սմ չափսերով, ներսից կոճկվող (կոճակը չերևացող) ներկարված գրպանով: Ուսադիրների մասը պատված սպիտակ կտորով: Կանանց շապիկը կոճկվում է ձախ: Կարճաթևք վերնաշապիկի և շապիկի բացվածքի վերին մասը՝ 5-7 սմ, չի կոճկվում:
(1.5.1-ին կետը լրաց. 11.09.15 N 465-Ն)
1.5.2. Շապիկ կիսաբրդյա. ձմեռային՝ սև գույնի, ուսերը և թևքերի արմունկի մասը պատված են սև կտորով: Օձիքը շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր կափույրով գրպան՝ 14.5 սմ x 12 սմ չափսերով: Հանովի, կտորից ուսադիրները՝ մեկ կոճակով կոճկվող ուսադիրների համար լեզվակով: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները սև մետաղական են:
(1.5.2-րդ կետը լրաց. 11.09.15 N 465-Ն)
1.5.3. Շապիկ բամբակյա (60-70 %) - գարնանային - աշնանային, օձիքը շրջանաձև բացվածքով:
Ձմեռային, աշնանային և ամառային շապիկների փեշերը և թևքերի փեղկը երկտակ է և առաձգական-ձգվող: Գարնանային-աշնանային շապիկը կրում են միայն բաճկոնի հետ:
(1.5.3-րդ կետը լրաց. 11.09.15 N 465-Ն)
1.6 Կիսավերարկու աշնանային-ձմեռային (Ձև 2 կցվում է) սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2.5 մմ լայնքով դեղին երիզ: Թևքերը երկկարանի: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում թաքնված գոտկապարան: Հանվող ուսադիրներով:
Կանանց համար տարազաբաճկոնի և կիսավերարկուի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ տաբատ և կոշիկներ:
Համազգեստի ձախ թևքին կարվում է ծառայության խորհրդանշանը, աջ թևքին՝ Հանրապետության դրոշը:
Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցները կրում են նաև երկփեղկանի վերարկու 3 զույգ ոսկեգույն կոճակներով, բնական կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում կտրվածքով, սև գույնի դրապից, իսկ տոնականը՝ կարվում է պողպատագույն կտորից: Ուսադիրները՝ կարվող։ Վերարկուի օձիքը և լանջափեշերը 2.5 մմ դեղնավուն եզրաշերտով է (Ձև 3 կցվում է):
1.7 Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից և բաճկոնից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:
(գլուխը խմբ., լրաց. 11.09.15 N 465-Ն)
2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
Կոչումների տարբերանշաններ են ծառայում կիսափափուկ ուսադիրները (Ձև 4 կցվում է):
Ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը՝ 40 մմ, իսկ գեներալ-մայորինը՝ 45 մմ է: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոսկեգույն (դեղնավուն) մահուդե գործվածքով: Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով է, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները 1 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով:
2.1 ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Ուսադիրները պատրաստվում են սև թելից հատուկ միահյուսվածքով, մահուդի աստառի վրա՝ առանց լուսաշերտի (Ձև 5 կցվում է): Տոնական բաճկոնի համար՝ ուսադիրները ոսկեզօծ թելից են, եզրերը (բացի ստորինից) և աստղերը մուգ կարմրավուն եզրաշերտով: Վերնաշապիկի համար ուսադիրները պատրաստվում են ոսկեգույն թելերից:
Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրների վրա՝ 1 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ՝ 22 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը՝ 45 մմ հեռավորությամբ: Ուսադիրների վերին հատվածում ոսկեզօծ թելերով գործվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը:
Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեզօծ կոճակով:
2.2 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ (Ձև 4 և 6 կցվում են)
2.2.1 Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ՝ 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը՝ լուսաշերտերի վրա, 1-ը՝ լուսաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև 2 աստղերի կենտրոնները՝ 30 մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև 3-րդ աստղի կենտրոնը՝ 25 մմ:
2.2.2 Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է լուսաշերտերի վրա 2 ոսկեգույն հնգաթև աստղ՝ 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները 30 մմ:
2.2.3 Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է 1 ոսկեգույն հնգաթև աստղ 20 մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:
2.2.4 Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են 4 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, լուսաշերտի երկու կողմերում՝ աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը՝ լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա):
2.2.5 Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին՝ 3 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից՝ 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-րդը՝ լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):
2.2.6 Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին՝ 2 ոսկեգույն աստղ՝ 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից՝ 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:
Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:
Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Արդարադատության նախարարության խորհրդանշանը:
3. Հարկադիր ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
(վերնագիրը փոփ. 23.10.18 N 552-Ն)
3.1. Ծառայության խորհրդանշանը կլոր է, տրամագիծը՝ 92 մմ. կարվում է վերնաշապիկի, շապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքերին, ուսակարից 70 մմ ներքև:
3.2. Խորհրդանշանի հիմնական տարրը թևերը պարզած ոսկեգույն արծիվն է, որն իր մագիլների մեջ բռնել է սպիտակ սուր: Արծվի առջև գտնվում է բաց երկնագույն գիրք՝ բացված վիճակում, և սպիտակ նժարներով կշեռք: Արծվի գլխավերևում պատկերված է Արարատ (Մասիս) լեռը: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերը հասնող ոսկեգույն դափնու տերևներով: Ժապավենի վրա գրված է 1998:
3.3. Արտաքին շրջագծում սպիտակ տառերով գրված են. «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: «ՀԱՅԱՍՏԱՆ» բառն առանձնացված է կետերով:
(գլուխը լրաց. 13.02.15 N 53-Ն, խմբ. 11.09.15 N 465-Ն)
(հավելվածը լրաց. 13.02.15 N 53-Ն, խմբ., լրաց. 11.09.15 N 465-Ն, փոփ. 23.10.18 N 552-Ն)
Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի N 31-Ն հրամանի |
Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը
Անվանումը |
Քանակը |
Կրման ժամկետը | |
1 |
2 |
3 | |
1. Գեներալ-մայոր կոչում ունեցողների համար | |||
1. |
- գլխարկ` կարակուլե բնական մորթուց |
1 հատ |
5 տարի |
2. |
- գլխարկ` սև |
1 հատ |
3 տարի |
3. |
- գլխարկ` տոնական պողպատագույն |
1 հատ |
5 տարի |
4. |
- վերարկու` ձմեռային կարակուլե օձիքով, սև |
1 հատ |
5 տարի |
5. |
- վերարկու` տոնական պողպատագույն |
1 հատ |
5 տարի |
6. |
- վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային |
1 հատ |
5 տարի |
7. |
- տարազաբաճկոն` երկփեղկանի, սև գույնի գաբարդինից |
1 հատ |
3 տարի |
8. |
- տարազաբաճկոն` երկփեղկանի, պողպատագույն տոնական |
1 հատ |
5 տարի |
9. |
- բաճկոն` սև գույնի |
1 հատ |
3 տարի |
10. |
- բաճկոն` աշնանային-ձմեռային, սև, անջրանցիկ կտորից |
1 հատ |
3 տարի |
11. |
- տաբատ` սև կտորից |
2 հատ |
2 տարի |
12. |
- վերնաշապիկ` սպիտակ երկարաթև |
1 հատ |
1 տարի |
12.1. |
- շապիկ՝ սպիտակ, կարճաթև, տրիկոտաժից (60-70% բամբակյա) |
2 հատ |
2 տարի |
13. |
- վերնաշապիկ վրադիր` սպիտակ, երկար թևերով |
1 հատ |
1 տարի |
14. |
- վերնաշապիկ վրադիր` սպիտակ, կարճ թևերով |
2 հատ |
2 տարի |
14.1. |
- կանանց համար բանտ |
1 հատ |
1 տարի |
15. |
- փողկապ` սև գույնի |
1 հատ |
2 տարի |
16. |
- վզպատ թաշկինակ` սև գույնի |
1 հատ |
2 տարի |
17. |
- վզպատ թաշկինակ` սպիտակ |
1 հատ |
2 տարի |
18. |
- կոշիկ` սև, այծակաշվե (շևրոյե) |
1 զույգ |
2 տարի |
19. |
- կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) |
1 զույգ |
2 տարի |
2. Լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցողների համար | |||
1. |
- գլխարկ` բնական մորթուց սև գույնի ( գնդապետինը՝ կարակուլե) |
1 հատ |
5 տարի |
2. |
- գլխարկ` սև գույնի |
1 հատ |
3 տարի |
3. |
- կեպի` բամբակյա, ամառային սև կտորից |
1 հատ |
2 տարի |
4. |
- պիլոտկա` սև կտորից (կանանց համար) |
1 հատ |
2 տարի |
5. |
- տարազաբաճկոն` երկփեղկանի, սև կտորից (գլխավոր խմբի համար) |
1 հատ |
3 տարի |
6. |
- տարազաբաճկոն` միակոճկուն, սև կտորից (առաջատար խմբի համար) |
1 հատ |
3 տարի |
7. |
- բաճկոն` սև կտորից (հանովի ուսադիրներով) |
1 հատ |
2 տարի |
8. |
- կիսավերարկու (աշնանային, ձմեռային) սև, անջրանցիկ կտորից, արհեստական մորթուց օձիքով |
1 հատ |
3 տարի |
9. |
- շապիկ՝ սև գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև, ուսադիրների ամրակներով |
1 հատ |
1 տարի |
9.1. |
- շապիկ՝ սև գույնի, բամբակյա (60 %-70 % բամբակի պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև |
1 հատ |
2 տարի |
10. |
- տաբատ` սև կտորից |
2 հատ |
2 տարի |
11. |
- կիսաշրջազգեստ (կանանց համար) |
1 հատ |
1 տարի |
12. |
- վերնաշապիկ վրադիր, սպիտակ, երկար թևերով |
2 հատ |
2 տարի |
13. |
- վերնաշապիկ վրադիր, սպիտակ, կարճ թևերով |
2 հատ |
1 տարի |
14. |
- փողկապ` սև գույնի |
1 հատ |
1 տարի |
15. |
- վզպատ թաշկինակ` սև գույնի |
1 հատ |
2 տարի |
16. |
- կոշիկ` սև (քրոմակաշվե) |
1 զույգ |
2 տարի |
17. | - կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) |
1 զույգ |
2 տարի |
(աղյուսակը լրաց., փոփ., խմբ. 13.02.15 N 53-Ն, լրաց., խմբ. 11.09.15 N 465-Ն, փոփ. 23.10.18 N 552-Ն)
Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուսադիրները, աստղերը մեծ և փոքր, կոճակները մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան, հաշվի առնելով կրման ժամկետները:
Ձև 1
ՏԱՐԱԶԱԲԱՃԿՈՆՈՎ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
ԲԱՃԿՈՆՈՎ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
Ձև 2
ԱՇՆԱՆԱՅԻՆ-ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
Ձև 3
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ - ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ | ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
Ձև 4
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Ձև 5
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Ձև 6
(ձևը խմբ. 11.09.15 N 465-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 13.02.15 N 53-Ն, լրաց., խմբ. 11.09.15 N 465-Ն, փոփ. 23.10.18 N 552-Ն)