ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2018 թ. քաղ. Երևան |
N 552-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» N 31-Ն հրամանում՝ (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
2) Հրամանի N 1 հավելվածում «ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր» և «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
3) Հրամանի N 2 հավելվածի աղյուսակի 2-րդ կետում՝
ա. 7-րդ ենթակետի 3-րդ սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով.
բ. 9-րդ ենթակետի 3-րդ սյունակում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով.
գ. 11-րդ ենթակետի 3-րդ սյունակում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով.
դ. 13-րդ ենթակետի 3-րդ սյունակում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով.
ե. 15-րդ ենթակետի 3-րդ սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Ա. Զեյնալյան