ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2019 թ. |
N 359-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ս-ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002234 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Ս-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի փետրվարի 6-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի փետրվարի 10-ին «Ս-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002234 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «Ս-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. Թորոսյան