«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հունվարի 2007 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1.1 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 1-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 2-ի,
3) «Պարտավորությունների դասակարգումը»` համաձայն հավելված N 3-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգումը»` համաձայն հավելված N 4-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 5-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 6-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 7-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգումը»` համաձայն հավելված N 8-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 9-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 10-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը»` համաձայն հավելված N 11-ի:
1.2 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 12-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 13-ի,
3) «Պարտավորությունների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 14-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 15-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 16-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 17-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 18-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 19-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 20-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 21-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 22-ի,
1.3 Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգումը` համաձայն հավելված N 23-ի,
1.4 Բյուջետային ծախսերի տարածքային դասակարգումը` համաձայն հավելված N 24-ի:
1.5 Տարեսկզբի ազատ մնացորդը` համաձայն հավելված N 25-ի:
(1.5-րդ կետը լրաց. 23.07.07 N 596-Ն)
2. Սահմանել, որ`
սույն հրամանը ուժի մեջ է մտնում.
ա) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու, իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից,
բ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները հաստատելու մասին» N 873-Ն հրամանը:
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 877-Ն հրամանը:
գ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու, իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից:
դ) Հայաստանի Հանրապետության պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
Նախարար |
Վ. Խաչատրյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, խմբ. 15.10.07 N 752-Ն, փոփ. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 21.03.08 N 203-Ն, 02.03.09 թիվ 154-Ն, լրաց. 08.02.12 թիվ 103-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 6 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(հավելվածը լրաց., փոփ. 15.10.07 N 752-Ն, 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 7 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հավելված N 8 |
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 9 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 10 |
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՀԱՎԵԼՎԱԾ N 11 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
(հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, լրաց., խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ. 11.01.08 N 20-Ն, խմբ., լրաց. 05.02.14 թիվ 98-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 12 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 000000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 13 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 100000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 14 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԴԱՍ 200000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 15 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ (ԴԱՍ 300000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 16 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 400000)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.07.07 N 596-Ն, խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ., փոփ. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 21.03.08 N 203-Ն, 02.03.09 թիվ 154-Ն, լրաց. 08.02.12 թիվ 103-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 17 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 500000)
(հավելվածը լրաց., փոփ. 15.10.07 N 752-Ն, խմբ., փոփ. 21.03.08 N 203-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 18 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 600000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 19 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԴԱՍ 700000)
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական և համայնքի բյուջեների եկամուտների ձևավորման աղբյուրներն են` հարկեր և տուրքեր, դրամական կամ ապրանքային տեսքով ստացվող դրամաշնորհներ, այլ եկամուտներ:
1. Հարկերը և տուրքերը (710000) եկամուտների հիմնական աղբյուրն են: Հարկը օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական կամ համայնքի բյուջե վճարվող համապարտադիր, անհատույց վճար է: Տուրքը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար պետական և (կամ) համայնքի բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Այսինքն, հարկեր և տուրքեր կատեգորիայում հաշվառվում են պարտադիր վճարները:
2. Պաշտոնական դրամաշնորհները (730000) կառավարման այլ մակարդակի միավորներից կամ միջազգային կազմակերպություններից ու պետություններից պետական միավորին ոչ պարտադիր տրամադրված հատկացումներն են: Պետական ֆինանսների վիճակագրության մեջ համախմբված ցուցանիշները կազմելիս կրկնահաշվարկը բացառելու նպատակով պետական մի միավորից մյուսին տրված դրամաշնորհները չեն հաշվառվում: Դրամաշնորհները կարող են ստացվել ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով:
3. Այլ եկամուտներ (740000) կատեգորիայում արտացոլվում են վերը նշված կատեգորիաներում չհաշվառված մնացած եկամուտները: Այս եկամուտները գոյանում են պետական սեկտորի կողմից ակտիվները այլ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու արդյունքում, ապրանքների իրացումից կամ ծառայությունների մատուցումից, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից, ոչ պաշտոնական դրամաշնորհներից:
4. Համախմբված բյուջեի (պետական և համայնքների բյուջեների) եկամուտների ցուցանիշները կազմելիս պետական միավորների միջև տեղի ունեցող գործարքները, ներառյալ ակտիվներին, պարտավորություններին, եկամուտներին և ծախսերին վերաբերողները, պետք է քննարկվեն առանձին` կրկնահաշվարկից խուսափելու համար: Սույն դասակարգման մեջ, ելնելով ՀՀ բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի տարանջատման սկզբունքից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական և համայնքային բյուջեների մուտքերի առանձնացված հաշվառմանը: Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական և համայնքների բյուջեների եկամուտների աղբյուրները, սույն դասակարգման ամենացածր մակարդակում ենթաանալիտիկ հաշվի բյուջեների եկամուտները հստակորեն առանձնացված են:
Ստորև ներկայացվում է ընթացիկ եկամուտների դասակարգումը` մինչև անալիտիկ հաշվի մակարդակ:
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ | |
7 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
71 |
ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ |
711 |
ՀԱՐԿԵՐ ԵԿԱՄՏԻՑ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻՑ |
7111 |
Եկամտային հարկ |
7112 |
Շահութահարկ |
713 |
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐԿԵՐ |
7131 |
Գույքային հարկեր անշարժ գույքից |
7136 |
Գույքային հարկեր այլ գույքից |
714 |
ՀԱՐԿԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ |
7141 |
Հարկեր ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից |
71411 |
Ավելացված արժեքի հարկ |
71413 |
Այլ հարկեր ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից |
7142 |
Ակցիզային հարկեր |
7145 |
Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ |
71451 |
Ավտոտրանսպորտային միջոցների համար |
71452 |
Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ վճարներ |
7146 |
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ |
715 |
ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ |
7151 |
Ներմուծման հարկեր |
7152 |
Արտահանման հարկեր |
7156 |
Արտաքին առևտրի այլ հարկեր |
716 |
ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
7161 |
Այլ հարկային եկամուտներ |
717 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ |
7171 |
Նպատակային սոցիալական վճարներ |
73 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
731 |
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |
7311 |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից |
7312 |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից |
732 |
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |
7321 |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից |
7322 |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից |
733 |
ՆԵՐՔԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՑ |
7331 |
Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից |
7332 |
Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից |
74 |
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
741 |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ |
7411 |
Տոկոսներ |
7412 |
Շահաբաժիններ |
7415 |
Գույքի վարձակալությունից եկամուտներ |
742 |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ |
7421 |
Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից |
7422 |
Վարչական գանձումներ |
743 |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՏՈՒՅԺԵՐԻՑ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ |
744 |
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
7441 |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ |
7442 |
Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ |
745 |
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
5. ԿԱՏԵԳՈՐԻԱ 710000 - ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ կատեգորիայում արտացոլված` ՀՀ օրենքով սահմանված պարտադիր վճարները խմբավորված են հետևյալ հինգ խմբերում` հարկեր եկամտից և շահույթից (711000), գույքային հարկեր (713000), հարկեր ապրանքներից և ծառայություններից (714000), հարկեր արտաքին առևտրից (715000), այլ հարկեր (716000) և սոցիալական վճարներ (717000):
1) Եկամուտների այս կատեգորիայում հաշվառվող պարտադիր վճարները նպատակային օգտագործման ուղղելու հանգամանքը դասակարգման տեսանկյունից կարևոր չէ: Չափանիշը, որը հիմք է ընդունվում եկամուտն այս կատեգորիայում դասակարգելու համար, նրա պարտադիր վճար լինելն է:
2) Հարկերի վերադարձերը, որոնք առաջանում են օրենքով նախատեսված դեպքերում կամ հանդիսանում են հաշվարկվածից ավելի վճարված գումարների (գերավճարներ) ճշգրտումներ, դիտվում են որպես բացասական հարկեր: Օրենքով նախատեսված դեպքերը վերաբերում են ավելացված արժեքի հարկին և այլ անուղղակի հարկերին, երբ հարկատուները կարող են հաշվանցել գնումների գծով իրենցից գանձված հարկերը: Եթե հաշվանցման ենթակա հարկի գումարը գերազանցում է հարկատուի կողմից վճարված հարկերի գումարը, ապա զուտ վերադարձը ևս դիտվում է որպես բացասական հարկ և գրանցվում են հարկեր և պետական տուրքեր կատեգորիայի համապատասխան հաշվում:
3) Որոշ դեպքերում պետական մեկ միավորը հավաքագրում է հարկերը և դրանք փոխանցում պետական մեկ այլ միավորի: Պետական երկրորդ միավորին փոխանցված հարկերը կարող են վերահաշվառվել որպես երկրորդ միավորի հարկային եկամուտ կամ հաշվառվել որպես հարկերը հավաքագրող առաջին միավորի հարկային եկամուտներ և նրա կողմից դրամաշնորհի տրամադրում պետական երկրորդ միավորին: Եկամուտների համախմբված ցուցանիշների հաշվարկներում, կրկնահաշվարկից խուսափելու նպատակով, երկրորդ պետական միավորի ստացած դրամաշնորհը եկամուտների ընդհանուր գումարում չի ներառվի:
4) Եթե պետական մեկ միավորի (պետական և տեղական ինքնակառավարման մարմնի) հավաքագրած հարկը որոշակի համամասնությամբ բաշխվում է պետական և համայնքային բյուջեների միջև, ապա տվյալ հարկատեսակի գծով մուտքերը սահմանված չափաբաժնով հաշվառվում են համապատասխան բյուջեի եկամուտների կազմում: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է շահութահարկից մասհանում կատարել համայնքների բյուջե: Շահութահարկի` պետական բյուջե մուտքագրման գումարի չափով մուտքերը կհաշվառվեն պետական բյուջեի, իսկ մնացածը` համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների կազմում:
5) Որևէ հարկատեսակի փոխարինող հաստատագրված վճարի, արտոնագրային վճարի կամ շրջանառության հարկի գծով մուտքերը հաշվառվում են այդ հարկատեսակից եկամուտների հաշվառման համար նախատեսված համապատասխան հաշվում: Մեկից ավելի հարկատեսակների փոխարինող հաստատագրված վճարի, արտոնագրային վճարի կամ շրջանառության հարկի մուտքագրված գումարները հաշվառվում են «Այլ հարկեր ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից անալիտիկ հաշվում» (714130):
6) Յուրաքանչյուր պարտադիր վճարի համար նախատեսված հաշվում հաշվառվում են տվյալ վճարի գծով մուտքերը և վճարին առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերը խախտելու համար նախատեսված` այդ վճարի գծով օրենսդրությամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները, բացառությամբ վարչական պատժամիջոցներից մուտքերի: Մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն կիրառված այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են օրենքով սահմանված կարգապահական ընդհանուր, ոչ առանձին հարկատեսակներին վերաբերող նորմերը (օրինակ` հաշվապահական հաշվառման, պետական գրանցման և այլն) խախտելու համար և չեն հաշվարկվում տոկոսով որևէ հարկատեսակի գումարի նկատմամբ, հաշվառվում են այլ հարկային եկամուտներ (716000) խմբում: Առանձին հարկատեսակի նկատմամբ տոկոսով հաշվարկվող տույժերն ու տուգանքները համարվում են այդ հարկատեսակի գծով մուտքեր և ենթարկվում համապատասխան դասակարգման:
7) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կամ այլ օրենքով, որը չի հանդիսանում հարկային կամ տուրքերին առնչվող հարաբերությունները կարգավորող (օրինակ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքը) սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում գանձվող վճարները չեն հանդիսանում հարկային եկամուտներ և հաշվառվում են այլ եկամուտների կազմում որպես եկամուտներ տույժերից, տուգանքներից (743000):
5.1. Խումբ 711000 - ՀԱՐԿԵՐ ԵԿԱՄՏԻՑ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻՑ Եկամտի և շահույթի գծով հարկերը դասակարգված են կամ որպես ֆիզիկական անձանց կողմից վճարվող եկամտային հարկ (711100), կամ որպես կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկ (711200):
1) Սինթետիկ հաշիվ 711100 – Եկամտային հարկ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ից: Այդ օրենքով միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեցին «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ հարկային համակարգում եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները միասնականացվեցին որպես եկամտային հարկ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է կամ անմիջապես եկամուտ ստացողի, կամ հարկային գործակալի կողմից: Եկամտային հարկ վճարում են ՀՀ ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները:
ա. Աշխատավարձից և ՀՀ օրենսդրությամբ դրան հավասարեցված վճարներից գանձվող եկամտային հարկը (711110) ներառում է աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների դիմաց ստացված եկամուտներից` ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս (հատկացնելիս, տրամադրելիս) հարկային գործակալի կամ անմիջապես հարկ վճարողի կողմից հաշվարկվող և ՀՀ պետական բյուջե վճարվող գումարները: Բացի նշված դեպքերից, վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու դեպքերում գործատուի կողմից վճարվող եկամտային հարկը ևս հաշվառվում է այս անալիտիկ հաշվում:
բ. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամտից վճարվող եկամտային հարկը (711120) ներառում է հարկման ընդհանուր կարգով հարկվող, շրջանառության հարկ կամ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև նոտարների կողմից վճարված գումարները:
գ. Պասիվ եկամուտներից եկամտային հարկը հաշվառվում է 711130 անալիտիկ հաշվում: ՀՀ օրենսդրության համաձայն պասիվ եկամուտների կազմում ներառված են ռոյալթիները, ավանդները, փոխառություններից, գույքը վարձակալության տալուց, գույքի օտարումից ստացված եկամուտները:
դ. Այլ աղբյուրներից ստացվող եկամտային հարկը (71140) ներառում է` առանց սահմանված կարգով պայմանագիր կնքելու դեպքերում հարկային գործակալի կողմից վճարված եկամուտներից, խաղատներում, շահումներով խաղերում, մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի շահումներից ստացած եկամուտներից, նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կատարված` կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված ապահովագրական հատուցումներից և կենսաթոշակներից, քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված այլ եկամուտներից և վերը չնշված այլ աղբյուրներից ստացված եկամտի դիմաց վճարվող եկամտային հարկի գումարները:
ե. Հայաստանյան աղբյուրներից ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման ենթակա եկամտային հարկը դասակարգվում է ըստ եկամտի ստացման աղբյուրի` այս հարկատեսակի համար նախատեսված համապատասխան անալիտիկ հաշվում, առանց հաշվի առնելու ռեզիդենտության հանգամանքը:
զ. Հարկային գործակալի պարտավորությունները ստանձնած ՀՀ ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունների կողմից ՀՀ քաղաքացիներին ՀՀ տարածքից դուրս վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվառվում է 711150 անալիտիկ հաշվում:
է. Մինչև 2013 թվականը գործողության մեջ եղած Եկամտահարկի գծով փաստացի ստացվող մուտքերը և գումարների վերադարձն արտացոլելու համար նախատեսվում է 711160 անալիտիկ հաշիվը:
2) Սինթետիկ հաշիվ 711200 – Շահութահարկ Կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկն անալիտիկ հաշիվներում դասակարգվել է ըստ հարկ վճարողների հիմնական խմբերի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմակերպությունների կողմից տվյալ տարվա ընթացքում կատարվող կանխավճարները, դրանց նկատմամբ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, ինչպես նաև տարեկան գործունեության արդյունքներով կատարված վերջնահաշվարկի գումարները հաշվառվում են միևնույն ենթաանալիտիկ հաշվում:
ա. Պետական կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկի (711210) կազմում ներառված են` կանոնադրական կապիտալում պետական մասնակցությամբ (անկախ մասնակցության չափից) կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, բյուջետային (պետական) հիմնարկների կողմից վճարվող շահութահարկը:
բ. Ֆինանսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկի (711220) կազմում հաշվառվում են բանկերի և ֆինանսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը: Վերջինիս կազմում ներառվում են վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, լիզինգային, գրավատնային, ներդրումային, ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից, այդ թվում նաև` նշված բնագավառում գործունեություն իրականացնող օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների կողմից վճարվող գումարները: Հարկ է նշել, որ ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվին ըստ ՏԳՏԴ դասվում են ֆինանսական շուկաների, բորսաների, դրամափոխման գրասենյակների, ապահովագրական-բրոքերային գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
գ. Շահութահարկ այլ հարկ վճարողներից (711230) անալիտիկ խմբի 711231 ենթաանալիտիկ խմբում ներառվում է նախորդ անալիտիկ հաշիվներում չհաշվառված` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը: Այդ կազմակերպությունները չեն հանդիսանում պետական կազմակերպություն, ֆինանսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ և շահութահարկը վճարում են հարկման ընդհանուր կարգով:
դ. Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի (711240) ստացած եկամուտներից վճարման ենթակա շահութահարկը դասակարգվում է 2 ենթաանալիտիկ հաշվում` շահութահարկ ոչ ռեզիդենտից` եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող (711241) և շահութահարկ ոչ ռեզիդենտից` եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող (711242):
ե. Միաժամանակ շահութահարկին և որևէ այլ հարկին փոխարինող հաստատագրված վճարը, արտոնագրային վճարը կամ շրջանառության հարկը հաշվառվում է «Այլ հարկեր ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից» անալիտիկ հաշվում» (714130):
5.2 Խումբ 713000 - ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐԿԵՐ խմբում ներառվում են սեփականության իրավունքով պատկանող գույքի համար օրենսդրությամբ սահմանված հարկերը: Գույքային հարկերը դասակարգվում են երկու սինթետիկ հաշիվներում` գույքային հարկեր անշարժ գույքից (713100) և գույքային հարկեր այլ գույքից (713600):
1) Սինթետիկ հաշիվ 713100 - Գույքային հարկեր անշարժ գույքից խումբը ներառում է անշարժ գույքի սեփականության համար գանձվող հարկերը` հողի հարկն ու գույքահարկը: Նշված անշարժ գույքին են պատկանում հողը, շենքերը, շինությունները: Հարկ է նշել, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի, շինությունների գույքահարկը և հողի հարկը մուտքագրվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվողներինը` ՀՀ պետական բյուջե: Փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկը հաշվառվում է որպես այլ գույքից գույքային հարկ (713600) և ամբողջությամբ մուտքագրվում է համայնքի բյուջե:
2) Սինթետիկ հաշիվ 713600 - Գույքային հարկեր այլ գույքից հաշվում ներառվում է փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկը, որը մուտքագրվում է գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի, իսկ ֆիզիկական անձի դեպքում` վերջինիս հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե:
5.3 Խումբ 714000 - ՀԱՐԿԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ խմբին են պատկանում ապրանքների արտադրության, արդյունահանման, իրացման, վարձակալության կամ առաքման, ինչպես նաև ծառայությունների մատուցման գծով գանձվող բոլոր հարկերը: Այս խմբում են ներառվում նաև ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարները: Այս խմբին չեն դասվում արտաքին առևտրից հարկերը (715000), մինչդեռ ներառվում են այն հարկերը, որոնք գանձվում են ապրանքների ներմուծման պահին կամ սահմանի վրա այն դեպքում, երբ պարտավորությունը առաջացել է սոսկ այն փաստի արդյունքում, որ ապրանքները հատել են մաքսային սահմանը: Ապրանքների և ծառայությունների գծով հարկերը բաժանվում են հետևյալ սինթետիկ հաշիվների. Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից հարկեր (714100), Ակցիզային հարկեր (714200), Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ (714500), Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ (714600):
1) Սինթետիկ հաշիվ 714100 - Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից հարկերի կազմը ներառում է հարկման ընդհանուր կարգով գանձվող ավելացված արժեքի հարկը (714110), իսկ հաստատագրված վճարները, արտոնագրային վճարները և շրջանառության հարկը դասակարգված են որպես այլ հարկեր ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից (714130):
ա. Ավելացված արժեքի հարկը դասակարգվել է հարկման ընդհանուր կարգով գանձվող 2 ենթաանալիտիկ հաշվի` հարկ վճարողներից ՀՀ մաքսային սահմանին ներմուծումից (714111) և ներքին շրջանառությունից (714112) գանձվող, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկի (714113):
բ. Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ հարկերի (714130) անալիտիկ հաշիվը նախատեսված է հարկման ընդհանուր կարգով չգանձվող, մեկից ավելի հարկատեսակների փոխարինող հարկերի հաշվառման համար: Մասնավորապես 714131 ենթաանալիտիկ հաշվում ներառվում են գործունեության առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված վճարները, 714132 ենթաանալիտիկ հաշվում հաշվառվում են ֆիզիկական անձանց, այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից վճարվող արտոնագրային վճարները, 714133 ենթաանալիտիկ հաշվում հաշվառվում են անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և նոտարների կողմից վճարվող շրջանառության հարկը, 714134 ենթաանալիտիկ հաշվում` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով կամ որպես ուղեկցող բեռ ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից գանձվող միասնական մաքսային վճարը, որը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և մաքսատուրքին, 714135 ենթաանալիտիկ հաշվում հաշվառվում են պարզեցված հարկի գծով վճարները:
2) Սինթետիկ հաշիվ 714200 - Ակցիզային հարկ հաշվում հաշվառված ակցիզային հարկը խմբավորման անալիտիկ մակարդակում դասակարգվել է ըստ ենթաակցիզային ապրանքների ծագման վայրի` ՀՀ-ում արտադրվող ապրանքների համար (714210), ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների համար (714220), ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ (714230) և ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ (714240): Ենթաանալիտիկ մակարդակում ակցիզային հարկը խմբավորվում է ըստ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և այլ ենթաակցիզային ապրանքների խմբերի:
ա. Ենթաակցիզային ապրանքների դրոշմավորման համար օրենսդրությամբ նախատեսված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար արտադրողի կամ ներմուծողի կողմից վճարված գումարները համարվում են ակցիզային հարկի կանխավճար և հաշվառվում են այն ենթաանալիտիկ հաշվում, որը նախատեսված է համապատասխան ակցիզային հարկից մուտքերի հաշվառման համար:
3) Սինթետիկ հաշիվ 714500 - Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ Պետության` տնտեսության կարգավորման գործառույթի իրականացման լծակներից մեկը որոշակի ապրանքների օգտագործման կամ գործունեության որոշ տեսակների իրականացման կանոնակարգումն է լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման միջոցով, որի համար գանձվում է պարտադիր վճար: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան վճարները դասակարգված են 714510 և 714520 անալիտիկ հաշիվներում:
ա. 714510 անալիտիկ հաշվում հաշվառվում է ճանապարհային վճարը,
բ. 714520 անալիտիկ հաշվում հաշվառվում են` պետական բյուջե մուտքագրվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարները (714521), լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման համար վճարվող պետական տուրքերը (714522), բնապահպանական վճարները (714523), թույլտվությունների տրամադրման համար պետական բյուջե մուտքագրվող այլ պարտադիր վճարներ (714524), համայնքի բյուջե մուտքագրվող տեղական տուրքեր (714525), թույլտվությունների տրամադրման համար համայնքի բյուջե մուտքագրվող այլ պարտադիր վճարներ (714526):
4) Սինթետիկ հաշիվ 714600 - Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ հաշվում հաշվառված են ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար գանձվող այն հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները, որոնք «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված են որպես հարկային եկամուտներ և տուրքեր, սակայն այլ հաշիվներում ներառված չեն: Այս խումբ վճարները ըստ պետական և համայնքի բյուջեի եկամուտների, ամփոփված են 2 անալիտիկ հաշվում` համապատասխանաբար 714610 և 714620:
ա. 714610 անալիտիկ հաշվում հաշվառվող` պետական բյուջե մուտքագրվող այլ պարտադիր վճարները ներառում են պետական բյուջե մուտքագրվող պետական տուրքերը (714611), որոնք չեն գանձվում լիցենզիա տալու համար, բնօգտագործման վճարները (714612), հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները (714613), ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները (714614), ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարները (714615):
բ. 714620 անալիտիկ հաշվում հաշվառվող` համայնքի բյուջե մուտքագրվող վճարները ներառում են համայնքի բյուջե մուտքագրվող պետական տուրքերը (714621) և ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից համայնքի բյուջե վճարվող այլ պարտադիր վճարները (714622):
5.4 Խումբ 715000 - ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ խումբը ներառում է ներմուծման հարկերը` ներմուծման մաքսատուրքերը և հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը (սինթետիկ 715100 հաշիվ) և արտահանման հարկերը` արտահանման մաքսատուրքերը (սինթետիկ 715200 հաշիվ):
1) Սինթետիկ հաշիվ 715100 - ներմուծման մաքսատուրքերը և հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերը. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված ներմուծման մաքսատուրքերի գումարները ենթակա են ազգային արժույթով հաշվեգրման այն անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք ենթակա են վճարման` մաքսային իրավահարաբերությունները կարգավորող և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, այդ թվում` ներմուծման մաքսատուրքերի գանձման դեպքում:
ա. Անդամ պետությունների լիազոր մարմիններն առանձին-առանձին հաշվառում են հետևյալ մուտքերը` 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) և տոկոսավճարներ (715120), Ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից բաշխման արդյունքում փոխանցվել են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ կասեցված է (715130), 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմպինգային) և փոխհատուցման տուրքեր և տոկոսավճարներ, դրանց գծով կասեցումներ (715160), (715170), «Տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի» համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի և այլ վճարների կատարման ապահովման գումարներ (715180):
բ. 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից հավաքագրված ներմուծման մաքսատուրքերը (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) և N 8 հավելվածին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման (հակադեմպինգային) և փոխհատուցման տուրքերը, որոնք ենթակա են վերաբաշխման, հաշվառվում են 715190 հաշվում:
5.5 Խումբ 716000 - ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ խմբին են դասվում պարտադիր վճարներին առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերը խախտելու համար նախատեսված` այդ վճարի գծով վճարման ենթակա տույժերն ու տուգանքները, որոնք չեն վերաբերում կոնկրետ վճարի և չեն հաշվարկվում չվճարված վճարի գումարի նկատմամբ: Օրինակ, ակցիզային հարկի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները կհաշվառվեն այդ հարկատեսակի համար նախատեսված հաշվում, մինչդեռ հաշվապահական հաշվառման մասով կատարված խախտումների համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքը կհաշվառվի այլ հարկերի կազմում, մասնավորապես 716111 ենթաանալիտիկ հաշվում:
1) Պետական և տեղական բյուջեների` այս խմբում հաշվառման ենթակա մուտքերը դասակարգված են համապատասխանաբար 716110 և 716120 անալիտիկ հաշիվներում:
5.6 Խումբ 717000 – ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ներառում են Նպատակային սոցիալական վճարները և Այլ սոցիալական վճարները: Նպատակային սոցիալական վճարները վճարվում են վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների կողմից: Այս խումբը ներառում է (717110) անալիտիկ հաշիվը: 717111 ենթաանալիտիկ հաշվում հաշվառվում են վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար հաշվարկվող սոցիալական վճարները, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողների համար հարկային գործակալի կողմից հաշվարկվող սոցիալական վճարը, իսկ 717112 հաշվում` անհատ ձեռնարկատերերից, նոտարներից և ինքնազբաղվածներից հաշվարկվող սոցիալական վճարները: Այլ սոցիալական վճարներ (717120) անալիտիկ հաշվում հաշվառվում են մինչև 2013 թվականը գործողության մեջ եղած պարտադիր սոցիալական վճարների գծով փաստացի ստացվող մուտքերը և գումարների վերադարձը:
6. ԿԱՏԵԳՈՐԻԱ 730000 - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ոչ պարտադիր ընթացիկ կամ կապիտալ փոխանցումներ/հատկացումներ են, որոնք պետությունը և/կամ համայնքը կարող է ստանալ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա պետությունների համայնքներից և կառավարման այլ մակարդակներից:
1) Ըստ ստացման աղբյուրների դրամաշնորհները դասակարգվում են.
ա. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից (731000),
բ. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից (732000),
գ. Ներքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված կառավարման այլ մակարդակներից (733000):
2) Դասակարգման հաջորդ մակարդակում պաշտոնական դրամաշնորհները դիտարկվում են ըստ բնույթի` ընթացիկ և կապիտալ: Ընթացիկ պաշտոնական դրամաշնորհները տրամադրվում են (ստացվում են) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով և որևէ կերպ կապված կամ կախված չեն ստացողի կողմից որևէ ակտիվի ձեռքբերման հետ: Ակտիվների ձեռքբերման համար օգտագործվում են կապիտալ պաշտոնական դրամաշնորհները: Եթե հնարավոր չէ ստույգ որոշել դրամաշնորհի բնույթը, ապա այն պետք է դասակարգել որպես ընթացիկ պաշտոնական դրամաշնորհ:
7. ԿԱՏԵԳՈՐԻԱ 740000 - ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Ի լրումն հարկերի և տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների, բյուջետային եկամուտները ներառում են նաև այլ եկամուտներ, որոնց կազմում ընդգրկված են. Եկամուտներ սեփականությունից (741000), Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից (742000), Եկամուտներ տույժերից, տուգանքներից (743000), Ոչ պաշտոնական դրամաշնորհներ (744000), Այլ եկամուտներ (745000):
7.1 Խումբ 741000 - ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Եկամուտների այս խումբը ներառում է պետական կամ համայնքային սեփականություն համարվող ֆինանսական և/կամ չարտադրված ակտիվների տեղաբաշխումից գանձվող ֆինանսական միջոցները, որոնք ստացվում են տոկոսների (741100), շահաբաժինների (741200) և գույքի վարձակալությունից եկամուտների (741500) տեսքով:
1) Սինթետիկ հաշիվ 741100 – Տոկոսներ հաշվում ներառվում են պետությանը (741110) և/կամ համայնքին (741120) պատկանող որոշակի ֆինանսական ակտիվների` մասնավորապես, ավանդների, արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի), ինչպես նաև բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ստացվող տոկոսավճարները: Պետությունը տոկոսավճարներ կարող է ստանալ նաև ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրած վարկերից:
2) Սինթետիկ հաշիվ 741200 - Շահաբաժիններ հաշվում ներառվում են պետությանը և/կամ համայնքին պատկանող բաժնետոմսերի (հիմնադիր կապիտալում մասնակցություն) դիմաց ստացվող շահաբաժինները, ինչպես նաև որոշ կառավարման մարմինների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը:
ա. ՀՀ կառավարությունը առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունները ՀՀ անունից լիազորում է պետական մարմնի: Բաժնետիրական ընկերություններում պետական մասնակցության դիմաց ստացվող շահաբաժինները հաշվառվում են 741210 անալիտիկ հաշվում:
բ. Համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից մասհանումները կատարվում են համայնքի ավագանու որոշմամբ: Բաժնետիրական ընկերություններում համայնքի մասնակցության դիմաց ստացվող շահաբաժինները հաշվառվում են 741220 անալիտիկ հաշվում:
գ. Այս խմբին են դասվում նաև պետական բյուջե մուտքագրման ենթակա ՀՀ կառավարման մարմինների (մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը (741230 անալիտիկ հաշիվ):
3) Սինթետիկ հաշիվ 741500 - Գույքի վարձակալությունից եկամուտներ հաշվում ներառվում են հողերի, պետական/համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման իրավունքի տրամադրման դիմաց ստացվող վարձավճարները: Այս հաշվում դասակարգվող բյուջետային մուտքերը ևս խմբավորված են ըստ պետական և համայնքի բյուջեների մուտքերի:
7.2 Խումբ 742000 - ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ Ելնելով ՀՀ օրենսդրությունից, այս խմբում ընդգրկված են եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից (742100) և վարչական գանձումներից (742200) սինթետիկ հաշիվներում հաշվառվող եկամուտները:
1) Սինթետիկ հաշիվ 742100 - Եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից հաշվում հաշվառվում են հիմնական միջոց, ոչ նյութական կամ բարձրարժեք ակտիվ չհանդիսացող պետական (համայնքի) սեփականություն հանդիսացող ապրանքների, ինչպես նաև պետության (համայնքի) պահուստներում չպահվող ապրանքանյութական արժեքների վաճառքից մուտքերը, ինչպես նաև պետության (համայնքի) կողմից ծառայությունների մատուցումից ստացված վճարները: Պետական (համայնքի) սեփականություն հանդիսացող հիմնական միջոց, ոչ նյութական կամ բարձրարժեք ակտիվ հանդիսացող ապրանքների, ինչպես նաև պետության (համայնքի) պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների վաճառքից մուտքերը հաշվառվում են որպես մուտքեր ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից և արտացոլվում են ծախսերի կազմում` բացասական նշանով: Տիրազուրկ, պետությանը (համայնքին) որպես սեփականություն անցած ապրանքների վաճառքից մուտքերը ևս հաշվառվում են այս հաշվում:
2) Սինթետիկ հաշիվ 742200 - Վարչական գանձումներ հաշվում ներառված են օրենքով սահմանված բոլոր այն վճարները, որոնք գանձվում են պետական (տեղական) մարմինների` իրենց լիազորությունների իրականացմամբ պայմանավորված մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների դիմաց և հաշվառված չեն որպես տուրքեր: Այդպիսի վճարի օրինակ է մաքսավճարը (742212 ենթաանալիտիկ հաշիվ):
ա. Պետական մարմինների կողմից գանձվող վարչական գանձումները հաշվառվում են 742210, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գանձվողները` 742220 անալիտիկ հաշվում:
7.3 Խումբ 743000 - ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՏՈՒՅԺԵՐԻՑ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ խումբն ընդգրկում է սինթետիկ մեկ հաշիվ` եկամուտներ տույժերից ու տուգանքներից (743100), որը բաղկացած է երկու անալիտիկ հաշիվներից` պետական և համայնքի բյուջե մուտքագրվող տույժերից ու տուգանքներից (համապատասխանաբար` 743110 և 743120 անալիտիկ հաշիվներ): Տույժերից ու տուգանքներից մուտքերը առաջանում են գլխավորապես վարչական իրավախախտումների համար տուգանքներից և պատժամիջոցներից, ինչպես նաև պետական (743112) կամ համայնքի (743122) բյուջեի նկատմամբ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար գանձվող տույժերից: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆինանսական պատժամիջոցներից մուտքերը ևս հաշվառվում են այս խմբում:
1) Հարկային հարաբերությունները խախտելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներից մուտքերը հաշվառվում են հարկեր և տուրքեր կատեգորիայում (710000):
7.4 Խումբ 744000 - ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ խմբին են պատկանում ներքին կամ արտաքին ոչ պաշտոնական աղբյուրներից` մասնավորապես, ֆիզիկական անձանցից, կազմակերպություններից, հիմնադրամներից, ընկերություններից և այլ աղբյուրներից (բացառությամբ պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կամ դրանց տեղական ինքնակառավարման մարմինների) ստացված կամավոր նվիրատվությունները: Այս խումբը բաղկացած է սինթետիկ երկու հաշվից` ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներից (744100) և կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներից (744200):
1) Ընթացիկ/կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներն իրենց հերթին անալիտիկ հաշվի մակարդակում տարանջատված են պետական և համայնքի բյուջեների միջև: Յուրաքանչյուր բյուջեի եկամուտների կազմում ընթացիկ/կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհները դասակարգված են ըստ ստացման արտաքին և ներքին աղբյուրների:
2) Եթե հնարավոր չէ տարբերակել ոչ պաշտոնական դրամաշնորհների բնույթը, ապա դրանք դասակարգվում են որպես ընթացիկ:
7.5 Խումբ 745000 - ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ խմբին են պատկանում այն բոլոր եկամուտները, որոնք չեն պատկանում վերը նշված խմբերից որևէ մեկին: Այս խմբի եկամուտները դասակարգված են ըստ սինթետիկ երկու հաշվի` պետական բյուջեի այլ եկամուտների (745110) և համայնքի բյուջեի այլ եկամուտների (745120):
(հավելվածը խմբ. 12.09.08 թիվ 790-Ն, փոփ., լրաց. 05.02.14 թիվ 98-Ն, խմբ. 15.08.16 N 805-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 20 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 800000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 21 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 900000)
ՀԱՎԵԼՎԱԾ N 22 |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
(հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն, լրաց., փոփ., խմբ. 15.10.07 N 752-Ն, խմբ. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 05.02.14 թիվ 98-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 23 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը (այսուհետև՝ գերատեսչական դասակարգում)` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքի: Գերատեսչական դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են երեք հիմնական հատվածների.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ.
2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ.
3. Այլ մարմիններ:
Իր հերթին «Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ» հատվածը բաղկացած է հետևյալ ենթահատվածներից.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության և գործադիր իշխանության մարմիններ,
բ) Հայաստանի Հանրապետության դատական համակարգ,
գ) Հայաստանի Հանրապետության դատախազություն,
դ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ,
ե) Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ,
զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններ:
«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ» հատվածը բաժանված է 11 ենթահատվածներից, որոնցում տեղական ինքնակառավարման մարմինները խմբավորված են ըստ նրանց պատկանելության համապատասխան մարզին (Երևան քաղաքին):
«Այլ մարմիններ» հատվածում արտահայտվում են այն մարմինները, որոնք տեղ չեն գտել վերը նշված երկու հատվածներում:
Գերատեսչական դասակարգման ենթահատվածները իրենց հերթին բաժանված են գլուխների, որոնցում խմբավորվում են համապատասխան ենթահատվածներին վերաբերող մարմինները:
(3-րդ կետը փոփ. 15.10.07 N 752-Ն)
(հավելվածը փոփ. 23.07.07 N 596-Ն, խմբ., փոփ. 15.10.07 N 752-Ն, լրաց. 11.01.08 N 20-Ն, փոփ., լրաց. 11.04.08 N 279-Ն, 30.07.08 N 699-Ն, լրաց. 01.09.08 N 757-Ն, 29.10.08 N 877-Ն, 30.01.09 N 71-Ն, 24.02.10 N 129-Ն, 04.10.10 թիվ 658-Ն, 23.02.11 թիվ 93-Ն, փոփ. 08.02.12 թիվ 103-Ն, խմբ. 07.05.13 թիվ 384-Ն, լրաց. 20.09.13 թիվ 819-Ն, 05.09.14 թիվ 579-Ն, 13.05.15 թիվ 289-Ն, խմբ. 01.04.16 N 8/1-Ն, լրաց. 03.11.16 N 1457-Ն, 13.03.17 N 96-Ն, 12.09.17 N 464-Ն, 07.04.18 N 144-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 24 |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ հանրապետության վարչատարածքային միավորների՝ մարզերի և համայնքների: Սույն դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են 11 հիմնական հատվածների՝ Հայաստանի Հանրապետության մարզային բաժանմանը համապատասխան:
Դասակարգման հատվածներն իրենց հերթին բաժանված են ենթահատվածների, ընդ որում յուրաքանչյուր ենթահատվածը իրենից ներկայացնում է առանձին մի համայնք:
Իր հերթին յուրաքանչյուր ենթահատվածը բաղկացած է գլուխներից, որոնցում համայնքները խմբավորվում են ըստ իրենց պատկանելությանը քաղաքային, թաղային կամ գյուղական համայնքների թվին:
(հավելվածը փոփ., լրաց. 23.07.07 N 596-Ն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 25 |
ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
930000 |
Տարեսկզբի ազատ մնացորդ |
931000 |
Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ |
931100 | Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
931200 | Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից |
932000 |
Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ |
932100 | Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
932200 | Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից |
933000 |
Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ |
933100 | Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
933200 | Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից |
934000 |
(տողն ուժը կորցրել է 27.04.11 թիվ 240-Ն) |
Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտք է: Բյուջեների հաշվետու տարվա տարեսկզբի ազատ մնացորդն իր մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետության պետական կամ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներից հաշվետու տարվան նախորդող տարիներին ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարում վերադարձից մուտքերը:
(հավելվածը լրաց. 23.07.07 N 596-Ն, լրաց., փոփ., 27.04.11 թիվ 240-Ն, լրաց. 05.02.14 թիվ 98-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|