«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 12418062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
13 փետրվարի 2018 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 200-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 354-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝
հրամանի N 1 հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Թեստավորումն անցկացնելուց և բողոքարկման գործընթացի ավարտից հետո Հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որին կցվում է քննությունը դրական հանձնած մասնակիցների ցանկը: Նշված ցանկը նույն օրը հրապարակվում է մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան