Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.17/31(600).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1230

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի սեպտեմբերի 20-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման ՊՆՊՍԱՊԱ N 2 լիցենզիան՝ գործունեության իրականացման վայրը «ք. Քաջարան, Լեռնագործների 18 (Զանգեզուրի «ՊՄԿ» ՓԲԸ), Հայաստանի Հանրապետություն» փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով:

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության պետ Հ. Ղուկասյանին՝ սահմանված ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համապատասխան լիցենզիայի տրամադրումը:

3. Հիմք՝ Գ. Ներսիսյանի դիմումը:

4. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

Դ. Տոնոյան

 

Ներմուծեք նկարագրությունը_13792

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան