«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11718045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
25 հունվարի 2018 թ. ք. Երևան |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանի.
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (շինարարության ծավալը /խմ/ կամ կառույցի ընդհանուր մակերեսը /քմ/, իսկ գծային շինարարության դեպքում ընդհանուր երկարությունը /մ/) և գումարը (պայմանագրային արժեքը /հազ. դրամ/):»:
«13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու եռամսյակում իրականացված աշխատանքների գումարը և կատարված աշխատանքների աճողական գումարը շինարարության սկզբից ներառյալ հաշվետու եռամսյակը:»:
«15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային` Excel (Էքսել) տարբերակներով:»:
Նախագահ |
Ն. Սարգսյան |
Հավելված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 25 հունվարի 2018 թվականի N 08-Ն հրամանի
«Հավելված N 1 ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի N 120-Ն հրամանի
Եռամսյակ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
|
»: |