«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32617320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2017թ. |
N 817-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Տոնոյան
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Կուտոյան
04. 07. 2017թ. |
ՑԱՆԿ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆ 2017
Հավելված 1 |
ՑԱՆԿ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
Հ/հ |
Տեղեկությունների բովանդակությունը |
I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
1. |
ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլաններ |
2. |
Ստորաբաժանումների պատրաստականության բերելու միջոցառումների բնույթը բացահայտող տեղեկություններ |
3. |
Ամփոփ տեղեկություններ ԱԻՆ համակարգի կարողությունների և ապահովման վերաբերյալ |
4. |
Կառավարման համակարգի կառուցվածքի և բաղկացուցիչ տարրերի հիմնական մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկություններ |
5. |
Ընդհանրացված տեղեկություններ կառավարման կետերի աշխատանքների և կազմակերպման կարգի վերաբերյալ |
II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
6. |
Զորահավաքային պլան |
7. |
Տեղեկություններ նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ |
8. |
Ամփոփ տեղեկություններ զորահավաքային ծավալումը տեխնիկայով և այլ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով ապահովելու և դրանց ծախսի մասին |
9. |
Տեղեկություններ ՀՀ պետական նյութական պահուստի համակարգի, ֆինանսավորման ծավալի, նյութական արժեքների (նաև ըստ ապրանքատեսակների) փաստացի առկայության և տեղաբաշխման, ինչպես նաև պահպանման համար հատկացվող պահեստային ծավալների, մակերեսների, տարողությունների և դրանց օգտագործման մասին |
III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
10. |
Տեղեկություններ կապի և կառավարման ավտոմատացված համակարգի անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի վերաբերյալ |
IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
11. |
ՀՀ քաղաքացիական պաշտպանության պլան |
12. |
Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության վիճակի, կառավարման համակարգի, պահեստների, բազաների, ոչ ռազմականացված կազմավորումների թվակազմի և համալրվածության մասին |
13. |
Ամփոփ տվյալներ բնակչության քաղաքացիական պաշտպանության պատրաստվածության մասին |
14. |
Ամփոփ տեղեկություններ ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասին |
V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
15. |
Տեղեկություններ, որոնք բացահայտում են հիդրոօդերևութաբանական պայմանների ազդեցությունը զորքի գործողության, զենքի և ռազմական տեխնիկայի վրա |
VI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
16. |
Ամփոփ տեղեկություններ երկրի պաշտպանության համար մշակվող կամ մշակված պայթուցիկ նյութերի, դետոնացիա հարուցող միջոցների քանակի, տարեկան պատվերների, փաստացի մատակարարումների վերաբերյալ |
VII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԻՔԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
17. |
Տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում անձնակազմի մարտական կազմի վերաբերյալ |
VIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
18. |
Տեղեկություններ հատուկ թեմատիկայով կատարվող գիտահետազոտական աշխատանքների, կնքված պայմանագրերի, ֆինանսավորման, ընթացքի, փորձարկումների, արդյունքների, հաշվետվության և տեխնոլոգիայի վերաբերյալ |
IX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
19. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ չափաբանական փորձաքննության, դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ |
20. |
Տեղեկություններ, որոնք բացահայտում են չափման միջոցների ստուգման բովանդակությունը |
X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
21. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների փոխադրումների ծավալի, փոխադրվող ապրանքների անվանացուցակի, փոխադրամիջոցների երթուղիների և ուղևորման ժամկետների վերաբերյալ |
XI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
22. |
Տեղեկություններ երկակի նշանակության արտադրանքի փաստաթղթերի ստացման, փոխանցման վերաբերյալ |
XII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
23. |
ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող պլանային և հաշվետու տվյալներ պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ |
XIII. ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
24. |
Տեղեկություններ ծածկագրային և գաղտնագրային սարքավորումների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ |
25. |
Ծածկագրային և գաղտնագրային կապի միջոցներ, առանձին բաղկացուցիչ մասեր |
26. |
Ծածկագրային և գաղտնագրային կապի վերաբերյալ փաստաթղթեր, հրամաններ, հրահանգներ |
27. |
ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական նյութեր |