«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12117353
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2017 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 1-Ն ԵՎ N 2-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 08-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» N 1-Ն և «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառման, հաշվառման փաստաթղթերի վարման և կենտրոնական պետական հաշվառման համար հաշվետու տեղեկությունների ներկայացման ընթացակարգը հաստատելու մասին» N 2-Ն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2016 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 08-Ն և 2016 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանները:
Ժամանակավոր պաշտոնակատար |
Վ. Տերտերյան |