ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2017 թ. |
N 416-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊՈԼԻՄԵՏ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 7-ի N 31 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՊՈԼԻՄԵՏ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ» լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Դ. Տոնոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|