ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 1389-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄՈՒՅ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-ԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 821-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի օգոստոսի 30-ի N 919-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 5 եզրակացությունը, ինչպես նաև «ՄՈՒՅ» ՍՊԸ-ի և «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-
ի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացված հայտերը.
Հրամայում եմ`
1. «ՄՈՒՅ» ՍՊԸ-ին և «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» լիցենզիաներ:
2. Լիցենզիաների գրանցամատյանում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Ս. Կարայան
