Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.01/18(587).1 Հոդ.189.13
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617208


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մայիսի 2017 թ.

N 129-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 242-րդ, 243-րդ, 244-րդ, 245-րդ, 246-րդ, 247-րդ, 248-րդ, 249-րդ, 250-րդ, 251-րդ, 252-րդ և 253-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

242.

Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ և ձվատվության նվազեցման
համախտանիշ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված
ՕԼՎԱԿ Ա+Բ (OLVAC A+B) պատվաստանյութ

Իտալիա

«Ֆատրո Ս.պ.Ա.» կազմակերպություն

243.

Թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ, ինֆեկցիոն բուրսալ
հիվանդությունների և ռեովիրուսային (տենոսինովիտ) վարակի նկատմամբ
ակտիվազրկված, էմուլգացված ՕԼՎԱԿ Բ+Գ+Ռ (OLVAC B+G+R) պատվաստանյութ

Իտալիա

«Ֆատրո Ս.պ.Ա.» կազմակերպություն

244.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ կենդանի
ԻԲԱ-ՎԱԿ ՍՏ (IBA-VAC ST) պատվաստանյութ

Իտալիա

«Ֆատրո Ս.պ.Ա.» կազմակերպություն

245.

Թռչունների ինֆեկցիոն բուրսիտի կենդանի, թուլացված B87 շտամի Ցիվակ IBD (Cyvac IBD) պատվաստանյութ

Չինաստան

«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

246.

Թռչունների կոմբինացված Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի LaSota և H120 շտամի Ցիվակ ND+IB (Cyvac ND+IB) պատվաստանյութ

Չինաստան

«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

247.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի, թուլացված
LaSota շտամի Ցիվակ ND (Cyvac ND) պատվաստանյութ

Չինաստան

«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

248.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ կենդանի, լիոֆիլիզացված Պուլվակ Բուրսա Պլյուս (Poulvac Bursa Plus) պատվաստանյութ

Իսպանիա

«Զոետիս Մանուֆակտուրինգ և Ռեսերչ Սպեյն, Ս.Լ.» կազմակերպություն

249.

Իմունոդիֆուզիոն եղանակով բրուցելյոզի ախտորոշման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

Կուրսկի բիոֆաբրիկա – ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն

250.

Իմունոքրոմատոգրաֆիայի եղանակով կատաղության վիրուսի յուրահատուկ հակածնի հայտնաբերման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Էպպլգեն» կազմակերպություն

251.

Խոզերի Աուեսկի հիվանդության նկատմամբ կենդանի Աուֆիլ Պլյուս (AUPHYL® Plus) պատվաստանյութ

Հունգարիա

«Սեվա-Ֆիլաքսիա Վետերինարի Բիոլոջիկալս Կոմպանի Լտդ.» կազմակերպություն

252.

Իմունոֆերմենտային անալիզի մեթոդով գյուղատնտեսական կենդանիների (ԽԵԿ, ՄԵԿ, խոզ, ձի, ուղտ) արյան շիճուկում խլամիդիա տեսակի մանրէների Chlamidia յուրահատուկ G խմբի հակամարմինների հայտնաբերման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Սիբբիոտեստ» գիտա-արտադրական կազմակերպություն

253.

Թռչունների Մարեկ հիվանդության նկատմամբ կենդանի Պուլվակ Մարեկ ՍՎԻ+ՀՎՏ (Poulvac Marek CVI+HVT) պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

« Զօէտիս Ինկ.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան